o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ ԵՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ

08.05.2020 06:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿԸ ԵՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ

Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու պատճառաբանությամբ մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները: Այս մասին ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում: Եվ Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ...

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամը՝ Մեծ հայրենականի մասնակից. Տեսանյութ

Այսինք` ռեստորան  եւ սրճարան գնալ կարելի է, գեղեցկության սրահ եւ բազում այլ վայրեր` նույնպես, բայց Երկրորդ աշխարհամարտի ու Արցախյան ազատամարտի հերոսներին հարգանքի տուրք մատուցել չի կարելի: Եվ մտքներով չի անցնում, որ կարելի էր ոստիկանության ուժերով պարզապես ապահովել սոցիալական հեռավորությունը` առանց այդ վրդովեցուցիչ արգելքի:

Քայլասերված վարչախումբը մոլուցք ունի` քաղաքացիներին մեկուսացնել բոլոր սրբավայրերից: Իբր պայքարում են համավարակի դեմ, սակայն Նիկոլը, պարետը եւ Արսեն Գարդասիլիչը նոր չէ, որ տեղեկացրել են քաղաքացիներին` ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք, եւ եթե վարակվեցիք ու մեռաք` ձեր քար ձեր գլուխ... Պարզապես մթնոլորտն է պղծված մինչև վերջ, եւ ինչպես նկատում է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը. «Պետք չէ քննարկել Արցախի վաղուց կայացած անկախության հարցը: Մենք պետք է խոսենք միայն անկախ պետության ու դրա հարաբերությունների մասին: Այս ամենն անգամ քննարկման ենթակա չէ: Ալիեւը իր օգնականի շուրթերով շատ պարզ ասել է իր դիրքորոշումը, եւ այդքանից հետո հայկական կողմն արդյո՞ք ինչ-որ աղերս տեսնում է, որտեղից կարող ենք սկսել առաջ տանել մեր դիրքորոշումը: Հայաստանյան կողմի դիրքորոշումն այնքան հեղհեղուկ է, որ առաջ է գալիս դիրքորոշում` Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում, որտեղ վտանգավոր է դառնում իր անորոշ հռետորաբանությունը, նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի անորոշ դիրքոորշումն առավել վտանգավոր է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշակիությունը»:

ՀՀ քաղաքական վերնախավը «Հաղթանակ» զբոսայգում է՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մասնակիցներին

Գումարած դրան` Նիկոլը մոլեգնորեն հիմքեր է ստեղծում քաղաքացիներին ունեզրկելու համար: Հասցրեց ԱԺ-ում օլիգարխ հռչակել բոլոր նրանց, ովքեր գազի համար մուծում են 40 հազար դրամից ավել, եւ հոսանքի համար` 25 հազարից ավել...Նիկոլն  Ազգային ժողովում, ի թիվս այլ խիստ «պետականամետ» եւ «հավասարակշիռ» հայտարարությունների, հայտարարեց, որ պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է պետությանը ներկայացնի իր եկամուտները: Ինչպես նկատում է ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանը, Նիկոլը ձգտում է մտնել ամեն քաղաքացու գրպանը. «Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում փաստացի չի պահպանվում օրենքով պաշտպանվող որեւէ տեղեկատվություն` սկսած բանկային գաղտնիքից, վերջացրած անձնական տվյալներով: Ավելին` Նիկոլ Փաշինյանն ունի անառողջ ընկալում, որ յուրաքանչյուր ֆինանսապես կայացած անհատ այս կամ այն չափով իրավախախտ է, ու հետեւաբար որպես ժողվարչապետ համարում է, որ ինքն ունի անքակտելի բարոյական իրավունք` քրքրելու նման մարդկանց ֆինանսական փաստաթղթերը»:

Հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին

Բայց միաժամանակ Նիկոլը հրաժարվում է հստակ պատասխանել Լավրովի հայտարարությանը, Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքին ու 40 տոննա մաքսանենգ ծխախոտի խայտառակ պատմության մասին հարցադրումներին: Փոխարենն անհեթեթագույն պատրվակներով որոշում է կայացվել կալանավորելու Միքայել Մինասյանին, իսկ հենց Շուշիի ազատագրման օպերացիայի օրը դատվում են այդ գործողության հերոսներ Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը, իսկ այդ օպերացիայի ծրագիրը իր ստորագրությամբ հաստատած Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդումը շարունակվում է... Սրանց լպիրշ ցինիզմը պարզապես անսահման է: Փոխարենը քաղաքացիներին մատուցվում է ահավոր սուտ:

Մեծ հայրենականի մեծ հայերը

Քայլասերված պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որը ժամանակին պատրաստ էր ցանկացած քծնանքի, որ ՀՀԿ ցուցակով խցկվի ԱԺ, հիմա էլ խոսում է ապշեցուցիչ, հրաշք «հեղափոխական» ձեռքբերումների մասին. «Հայաստանը 2019 թվականը ամփոփեց վերջին տասնամյակի համար ռեկորդային տնտեսական աճով, եւ պետական բյուջեն 2017 թվականի համեմատ աճեց 43 տոկոսով: Հայաստանում փակվել է օլիգարխիայի էջը, նախկին օլիգարխներից շատերը, որոնք 2-3 տարի առաջ նստած էին այս դահլիճում կամ վերադարձել են օրինականության դաշտ, վճարում են հարկեր, առնվազն հավասար են մյուս բոլոր քաղաքացիներին, իսկ ոմանք հետապնդվում են օրենքի կողմից»: Սա ընդամենը նրա թվարկած «ձեռքբերումների» փոքր մասն է, եւ դա լսելով` մնում է զարմացած բացականչել` իյա՜ իրո՞ք: Բա ո՞ւր էր այդ 43 տոկոս աճը, այդ ինչո՞ւ քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները 43 տոկոսով չեն աճել, եւ աճում են միայն  նիկոլական պաշտոնյաների ֆանտաստիկ պարգեւավճարները: Երեւի թե, սույն մանդատավորը իրեն դրսեւորել է որպես պաթոլոգիկ ստախոս Նիկոլի շատ ընդունակ աշակերտ:

Օլիմպիական կրակը Հունաստանից հասել է Ճապոնիա

Սրանք հատում են բոլոր կարմիր գծերը: Ինչպես նկատել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցը մեզ համար կարմիր գիծ է, մի շարք այլ կարմիր գծերի հետ միասին, որոնք հատելու պարագայում Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը իրավունք չեն ունենա մնալ Հայաստանի իշխանության ղեկին: Մենք կարող ենք սոցիալական տնտեսական ոլորտային քաղաքականությունները պարզապես քննադատել եւ որոշ թերությունների վրա աչք փակել, սակայն  խաղալ Հայ ժողովրդի ապագայի հետ, Արցախի ապագայի հետ, Հայաստանի անվտանգության հետ  թույլ չենք տալու, թույլ չենք տալու ոչ միայն մենք, այլ նաեւ թույլ չի տալու ժողովուրդը: Ես վստահ եմ, որ Արցախյան բանակցությունների շուրջ հասունացող ֆիասկոն, սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակի հետ, որում հայտնվեց երկիրը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ, այս երկու գործոնները լրջագույն մարտահրավեր են Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: ... Կորոնավիրուսի պիկն ավաղ դեռ չենք անցել այս իշխանության պատճառով, բայց Նիկոլի իշխանության պիկն արդեն անցել է»:

Երևանում մի քանի մեքենա է այրվել. փրկարարներին հաջողվել է հանգցնել կրակը

Այո՛, սրանց զազրելի, սրբապիղծ, քանդարար խունտայի պիկն անցել է: Եվ ոստիկանական պատնեշի հետեւից Եռաբլուրից ու Հաղթանակի հուշակոթողից մարտերում ընկած մեր հերոս ռազմիկները լուռ ճչում են, պահանջում են, հրամայում` բավ է հանդուրժել, ընդվզե՛ք: Եվ կան բոլոր նախադրյալները, որ իրեն հարգող քաղաքացին Մայիսյան Եռատոնը դարձնի Քառատոն` պատմության գիրկն ուղարկելով թշնամուն սպասարկող այս խունտային:

Շնորհավո՜ր, երևանցիներ, շնորհավո՛ր մեր հավերժական քաղաքի տոնը.Հայկ Մարությանը շնորհավորել է մայրաքաղաքի 2801-ամյակը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА