o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ այսօր կատարվում է Հայաստանում, շատ նման է Գերմանիայի 30-ական թթ.-ին. Վահան Բաբայան (Տեսանյութ)

07.05.2020 16:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Ինչ այսօր կատարվում է Հայաստանում, շատ նման է Գերմանիայի 30-ական թթ.-ին. Վահան Բաբայան (Տեսանյութ)

Մայիսյան հաղթանակի տոնը մեզ համար ոչ միայն հիտլերյան Գերմանիայի տապալումն ու կապիտուլիացիան է, այլ նաեւ արցախյան մեր հաղթանակն ու Շուշիի ազատագրումը: Անդրադառնալով Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ ամյակին՝ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

Նիկոլը պետք է մտածի,թե քաղաքացին ոնց պետք է դիմակ ու հաց գնի.Գուրգեն Եղիազարյան

- Ուզում եմ, որ մեր գալիք սերունդներն, իրոք, գնահատեն եւ հասկանան ինչ էր այդ պատերազմը նշանակում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, շատ նման է, թե ինչ էր կատարվում Գերմանիայում 30-ական թվականներին՝ իհարկե, որոշ վերապահումներով, որովհետեւ նացիստներն իրենց հռչակել էին ազգայնական եւ ունեին կոնկրետ ուղղություն, իսկ մեր իշխանությունները ոչ մի իզմ չունեն: Ո՛չ կոնսերվատիվ են, ո՛չ լիբերալ, չգիտես, թե ինչ են եւ հենց իրենք են ասում, որ իզմերով չեն առաջնորդվում: Այսինքն՝ իրականում դատարկ են, ընդամենը փողոցում պոպուլիստական կոչեր եւ ելույթներ ունեցող ինչ-որ մի կոպերատիվ ընկերություն է եղել, որը մարդկանց ուղեղները լվանալով՝ եկել է իշխանության, բայց գաղափարական հենարան չունի: Իսկ կիրառած մեթոդներում շատ նմանություններ կա Գերմանիայի 30-ական թվականների հետ: Գուցե եթե Հայաստանը լիներ այսօրվա Գերմանիայի նման զարգացած պետություն, հզոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ եւ նաեւ տարածքային ու ռեսուրսային առավելություններ ունենար, ինչու ոչ, կարող է Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ երկրների պատերազմներ հայտարարեր, փորձեր ավանտյուրաների միջոցով իբր փրկել իր ժողովրդին: Այնպես որ, նման փրկիչներ աշխարհը շատ է տեսել:

- Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն ու Ադոլֆ Հիտլերը նմանությո՞ւն ունեն եւ այս դեպքում՝ ո՞ւմ կողմն է առավելությունը:

 - Իհարկե, ցավալի է, որ հենց Հիտլերն ամենադաժան եւ ամենամեծ վնասը տվող մարդը եղավ համաշխարհային քաղաքակրթության, ինչի հետեւանքով եղան միլիոնավոր զոհեր, այդ թվում՝ հայ ժողովրդից: Ինչու եմ ասում՝ ցավով, որովհետեւ նոր սերնդից շատերը տեսնում եմ, որ նույնիսկ սատարման որոշակի մեկնաբանություններ են գրում Հիտլերի եւ ֆաշիստական Գերմանիայի մասին: Նույնիսկ երբ ես ինչ-որ համեմատականներ էի անցկացրել, մարդիկ ասում էին՝ դուք ինչպե՞ս եք համեմատում Փաշինյանին Հիտլերի հետ, դուք գիտե՞ք, թե Ադոլֆն ինչ դեմք է եղել, հզոր տղա է եւ այլն: Փաստորեն, ստացվում է, որ այսօր կան մարդիկ, ովքեր գնահատում են ֆաշիստական վայրագրությունների կործանիչ քաղաքականության հիմնադիրների կնքահայրերին, սա շատ վատ է: Ուստի՝ գտնում եմ, որ այս խորհրդանշական ժամանակահատվածում՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, պետք է մեր պարտքը համարենք նոր սերնդին պատմելու, բացատրելու, ներկայացնելու, թե իրականում ինչ է ֆաշիզմը եւ ինչի դեմ է գնացել Խորհրդային բանակը:

- Ի դեպ, պատմելու, բացատրելու, ներկայացնելու գործում այսօր ակտիվ մասնակցություն ունեն ռեֆորմիստները: Ինչպես գիտենք, Ձեր կուսակցությունը հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կմանրամասնե՞ք:

-  Արդեն երկու-երեք ամիս է, ինչ ֆեյսբուքյան հարթակում գործում է Победе-75 էջը, որտեղ տեղադրվում են բոլոր այն հայ զորահրամանատարների, հայ զինվորների հերոսությունները, սխրագործությունները, պատմական փաստերը, որոնք  մասնակցություն են ունեցել Հայրենական պատերազմին: Ինֆորմատիվ առումով բավականին հետաքրքիր նախաձեռնություն ստացվեց: Մենք նաեւ Հայաստանում «Գեորգիեւյան ժապավեններ» օնլայն ակցիայի իրականացնողներից մեկն ենք, որը լայն տարածում գտավ Ֆեյսբուքում, հատկապես մեր կողմնակիցների կողմից: Կարծում եմ՝ բոլորիս պարտքն է հիշելը, տարածելն ու բացատրելը, եւ այդ առումով մեր կուսակցությունը կատարեց մեծ աշխատանք: Նույնիսկ եղան հարցազրույցներ տարբեր վետերանների հետ, որոնց, ցավոք, պանդեմիայի այս իրավիճակում չենք կարող հանդիպել, շփվել այն քանակությամբ ու ձեւով, որը նախկինում կարող էինք անել: Սակայն, օնլայն հարթակը լավագույնս օգտագործեցինք քարոզչական նպատակով: Ինչպես գիտեք, 600 հազարին մոտ հայ է մասնակցել պատերազմին, որի կեսը հետ չի վերադարձել, սա սարսափելի թիվ է: Սովետական միության մասշտաբով քանակային առումով նման հարաբերակցությամբ առաջին տեղում ենք: Այսինքն՝ մենք տվել ենք ամեն ինչ այդ պատերազմին, ինչը մոռանալ, ջնջել եւ ասել, թե այն ժամանակ Սովետական միություն էր, մեր կռիվը չէր եւ այլն, անթույլատրելի է: Մենք մշտապես դեմք ենք եղել եւ պայքարելու ենք պատմությունը ձեւախաղելու դեմ: Պատմությունը պետք է մնա այնպիսին, ինչրպիսին իրականում եղել է:

- Ի՞նչ կմաղթեք վերետաններին՝ տոնի առթիվ:

- Աստված թող իրենց առողջություն եւ երկար կյանք տա, մնացածը կարծում եմ՝ իրենք իրենց կյանքում տեսել են ու ամեն ինչ արել են բոլորիս համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА