o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որտեղի՞ց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին 150 հազար դոլար արժեցող մեքենա. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

06.05.2020 20:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Որտեղի՞ց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին 150 հազար դոլար արժեցող մեքենա. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Երեկ   հրապարակվել էր մի լուսանկար, որում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։

Պատգամավորը լրատվականի հետ զրույցում ասել էր, որ մեքենան իրենը չէ, այլ ՌԴ-ից Հայաստան ժամանած ընկերոջն է պատկանում․«Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա»,-ասել էր պատգամավորը։

ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլար վարկ կվերցնի

Politik.am-ի աղբյուրները, սակայն, այլ բան են ասում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանին մի քանի օր շարունակ տեսել են այդ մեքենայով և կարծել են, որ հենց իր մեքենան է։  

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների համար նման մեկնաբանությունները սովորական են դարձել։ Նրանց միլիոնների հասնող կարողությունը նվիրում են կամ քեռիները, կամ մորաքույրները, իսկ ահա թանկարժեք մեքենաների համար արդեն  առավել օրիգինալ արդարացում կա՝ «խոպանից եկած ընկերոջն է»։ 

Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաինյանը կմեկնեն Արցախ

Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաինյանը կմեկնեն Արցախ

Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու են Արցախ։  Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ։ Այս մասին  հայտնեցին ՀՀԿ գրասենյակից։ Իսկ Փաշինյանի մեկնելու վերաբերյալ տեղեկացրին ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանելուկ քաղաքապետի մասին, կամ որտե՞ղ է լողանում Արաբկիրի թաղապետը

Հանելուկ քաղաքապետի մասին,  կամ որտե՞ղ է լողանում Արաբկիրի թաղապետը

Սկսենք ժամանակակից երեւանյան հանելուկից: Ովքե՞ր են քաղաքապետի թիմի աշխատակիցները, եթե քաղաքապետը կլոուն է:

Հանելուկը` հանելուկ, սակայն գնալով Երեւանի վիճակը դառնում է անտանելի: Աղբի կույտերը դարձել են սովորական երեւույթ, ինչքան էլ անձամբ Նիկոլը «բիչոկ» հավաքի, միեւնույնն է` քաղաքը թաղվում է աղբի ու հակասանիտարական վիճակի մեջ: Ճանապարհները հիշեցնում են 90-ականների սկզբի ժամանակները, ապրիլի վերջին էլ, երբ արդեն ծառերը բողբոջել էին, քաղաքապետարանը որոշեց ծառերի խորը էտ կազմակերպել: Ծառեր են էտում նույնիկս հիմա, երբ արդեն տերեւներն են դուրս եկել:

Մոտեցանք Հրաչյա Քոչար փողոցի մի խումբ վրդովված բնակիչներին, ովքեր կանգնած էին իրենց փողոցի այլանդակված ծառերի կողքին: «Ո՞վ է տեսել, որ ապրիլի վերջին  ծառերը այսպես այլանդակեին: Այս ծառերն էլ ե՞րբ են տերեւ տալու. էս անգրագետները որտեղի՞ց լցվեցին մեր քաղաք» ,- ասում է թոշակառու  մի տղամարդ: Այդ պահին Քոչարով բարձրանում էր Երեւանի «հասարակական տրանսպորտ» կոչվածը` ջարդուխուրդ եղած մի մարշրուտնի: «Թու, ձեր քաղաքապետի երեսին, որ գնացիք, ընտրեցիք»,- ասաց երրորդը` առաջին երկուսին: Թոշակառուների զրույցը անցավ նոր փուլ ու հասավ քաղաքապետի կողմից ամիսներ շարունակ շռայլ բաժանվող պարգեւատրումներին: Այդ պարգեւատրումները  բաժին հասան նաեւ թաղապետներին, որոնցից մեկը, ինչպես օրերս պարզվեց, կալանավորվել է կաշառք վերցնելու համար:

Սակայն վերադառնանք Արաբկիրի խորը էտած ծառերին, գուցե դրա համար է Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը ստացել 100 տոկոս պարգեւատրում: Վայքից վերջերս Երեւան տեղափոխված Արամը երեւի չէր էլ երազում, որ  օրերից մի օր կդառնա  Երեւանի Արաբկիր թաղամասի թաղապետ: Վեց ամիս առաջ պաշտոնը ստանձնելիս` խոստացել էր հրաժարվել ծառայողական մեքենայից, իր աշխատասենյակի սեղանից ու ժամացույցից եւ  հանգստի սենյակի բաղնիքից: Բայց վեց ամսվա մեջ ոչինչ էլ չարեց: Բացի պարգեւատրումներ բաժանելուց, ընդ որում`  իր բարեկամներին, օրինակ` վարորդին, որն իր  աներձագն է,  տվեց 100 տոկոս պարգեւատրում, իսկ մյուսներին` 20-30 տոկոս: Հետո էլ պարզաբանեց, որ իր վարորդին տվածը ոչ թե պարգեւատրում է, այլ` փոխհատուցում: «Ես սա չեմ էլ համարում պրեմիա: Ես համարում եմ իր դեպքում արտաժամ աշխատանքի ոչ լրիվ փոխհատուցում»: Էս մեր վայքեցի Արամը կյանքում  պետական գործի չի եղել ու տեղյակ էլ չի երեւի թե, որ ՀՀ օրենսդրությունում կա այնպիսի օրենսգիրք, որը կոչվում է Աշխատանքային, եւ այդտեղ շատ մանրամասն բացատրվում է, թե որն է «պրեմիա», իսկ որը արտաժամ աշխատանքի փոխհատուցում: Այդտեղ նաեւ գրված է, որ օրենքն է որոշում, թե որը ինչ է, եւ ոչ թե թաղապետի աթոռին նստած մեկը:

​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

Պարզում է, Արամ Դանիելյանը նաեւ չգիտի, որ թաղապետարանի գույքը ինքը չի կարող հենց այնպես օտարել կամ նվիրել. «Կարող եք իմ մեղքը համարել, որ ես չգիտեի, որ յուրաքանչյուր իր օտարելու կամ նվիրելու համար պետք է ավագանու որոշում»: Պարզվում է, դա է պատճառը, որ ժամանակին խոստացած  սեղանից ու ժամացույցից հրաժարումը մինչ օրս տեղի չի ունեցել, իսկ բաղնի՞քը` կհարցնեք դուք. չէ՛, բաղնիքն էլ չի քանդել: Ավելին, հայ ժողովրդին փոխանցել է, որ այդ իր բաղնիքում. «Երկու անգամ հասցրել եմ սափրվել, երբ լրագրողներ էին եկել հարցազրույցի»: Ինչ լավ է, որ մեր Արամը այդքան հարգում է լրագրողներին: Մենք` լրագրողներս, կարելի է  ասել շոյված ենք, ավելին` ցնցված ենք ի խորունկ հոգու: Բայց հարց է առաջանում, էդ որ լրագրողները հարցազրույցի չեն գալիս Արամ Դանիելյանի մոտ, նա հեչ չի՞ սափրվում: Բոլոր դեպքերում, Արամ Դանիելյանն աշխատում է առավել, քան թափանցիկ,  եւ մեր հասարակությանը ներկայացնում իր կյանքի բոլոր մանրամասները: Նույն այդ բաղնիքի հետ կապված, նշում, թե. «Բաղնիքն այս պահին կես տարի է ինձ լողանալու համար պետք չի եկել»: Մի խոսքով, Արամ Դանիելյանը գործի տեղը չի լողանում, այլ երբ իրեն պետք է լինում, նստում է, այնուամենայնիվ, իր մոտ պահած ծառայողական ավտոմեքենան եւ գնում է իրենց տուն` Ծարավ Աղբյուրի փողոց, այդտեղ հոգում է իր բաղնիքի կարիքները եւ ետ վերադառնում: Իրեն տանող-բերողն էլ իր աներձագ վարորդն է, որը դրա համար 100 տոկոս «պրեմիա» է ստանում: Ի դեպ, Արաբկիրի թաղապետը ասում է, որ վարորդը «իմ միակ բարեկամն է իրականում»: Հիմա պարզ չեղավ, ամբողջ մարդկության մե՞ջ է միակ բարեկամը, թե՞ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների շրջանակներում: Հարցը կարեւոր է նաեւ այն տեսակետից, որ թաղապետարանի կանաչապատման բաժնի պետը Արամ Դանիելյանի  քեռու տղեն է` Հովսեփ Հովսեփյանը: Հիմա, ըստ Արամ Դանիելյանի,Հովսեփ Հովսեփյանը, թեեւ իր քեռու տղեն է, բայց իր բարեկամը չի: Երեւի իրար հետ չունեն: Եվ այստեղ է, որ կասկած կա, որ չունեն էն պահից հետո, երբ Հովսեփ Հովսեփյանը այլանդակեց Հրաչյա Քոչար փողոցի ծառերը: Էս Հովսեփ Հովսեփյանն էլ մի ուրիշ պատմություն է: Նա հայտարարեց, որ Արաբկիրում. «Վերջին տասը տարում չի եղել ոչ մի էտում»: Հիմա Հովսեփ Հովսեփյանն էլ Վայքից գալով, ի՞նչ իմանար, թե Արաբկիրում վերջին տասը տարում ինչ է եղել, ինչ չի եղել: Բայց որ չգիտի, ինչի՞ է այդքան վստահ խոսում: Դե, դա էլ երեւի բնավորության գիծ է:

Իսկ հիմա հիշո՞ւմ եք այն հանելուկը, որ սկզբից ասացինք, դե` պատասխանեք:

Ա. Հովհաննիսյան

Քաղաքացին հայտնել է, որ հայր և որդի Ջուլֆալակյաններն իրեն ծեծի են ենթարկել

Քաղաքացին հայտնել է, որ հայր և որդի Ջուլֆալակյաններն իրեն ծեծի են ենթարկել

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։ Ոստիկանները պազրել են նաև, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։

Ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. և Լ. Ջուլֆալակյանները ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։

Անտեսվածը

 Տեղեկություններով՝ Լ. և Ա. Ջոլֆալակյանները հայր ու որդի են, Ա. Ջուլֆալակյանն էլ Ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։

Բիզնեսով զբաղվող «Իմ քայլը» պատգամավորի արդարացումը տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

Բիզնեսով զբաղվող «Իմ քայլը» պատգամավորի արդարացումը տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

«Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար,որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։
Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու,թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում...»։ 


ՀԳ. փաստորեն սույնով «Իմ քայլ» խմբակցության պատգամավորը վկայեց այն մասին, որ վերջինս պատգամավոր դառնալուց հետո անգամ շարունակում է զբաղվել բիզնեսով: Երիտասարդը կամ տեղյակ չէ օրենքից, կամ էլ թքած ունի դրա վրա: Բացի այդ, եթե պարոնայք Ջուլֆալակյանները ներկայացնում են, որ իրենք ֆիզիկական բռնություն չեն իրականացրել, ապա ստացվում է, որ հայր եւ որդի հոգեբանական բռնություն են կիրառել, որի արդյունքում վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը: 

Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Արարատ Միրզոյանին

Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Արարատ Միրզոյանին

Հարգելի′ պարոն Միրզոյան,

Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները:

Նախ փաստենք, որ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ. Նման պահանջներն առավելապես նպատակ են հետապնդում զերծ պահել այլ խնդիրներով պատգամավորին ծանրաբեռնելուց: Իր հերթին պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքի պահանջը միտված է նրան, որ պատգամավորի կարգավիճակը չօգտագործվի ի նպաստ պատգամավորի տնտեսական շահի: Բազմաթիվ երկրների օրինակովան համատեղելիության պահանջներ նախատեսել է նաև ՀՀ օրենսդրությունը: Նկատի ունենալով, որ բարձրացված խնդիրը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու պահանջի խախտմանը, այդ ուղղությամբ էլ ներկայացնում եմ հետևյալ փաստերը.

1.  Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից առևտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման («ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջ): Ներկայումս նույնպես իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո (հավատարմագրային կառավարման վերջին պայմանագիրը կնքելեմ 2017 թվականի մայիսի 20-ին՝ 5 տարի ժամկետով):

Նկատենք, որ գույքը (գույքային իրավունքը) հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 954-րդ հոդվածներ), իսկ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքի կառավարումն իրականացնել ի շահ հիմնադրի: Այսինքն՝ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո սեփականատերը պահպանում է շահաբաժին (շահութաբաժին) ստանալու իրավունքը:

2. Ձեր գրության մեջ առարկայական նշված չեն իմ այն հայտարարությունները, որոնք հիմք են տվել ենթադրելու իմ՝ անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին, սակայն դատելով մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարի դիմումից, հնարավոր է՝ նկատի եք ունեցել  հետևյալ հայտարարություններս.

3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները

Որ հանձնարարել եմ «10.000 ՀՀ դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը»: Այս հայտարարությունն արել եմ որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ, ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետևանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է:...(ամբողջությամբ աիստեղ`https://iravunk.com/news/83676 - խմբ.)

 

«Ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել»

«Ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել»

«Մեր երկրում եղել է դեպք, ու ոչ շատ վաղուց, որ ագրեսիվ տրամադրված ինչ-որ մարդկանց բազմություն տապալել է պետության նախկին ղեկավարի ասուլիս։ Ընդ որում, պետության այդ նախկին ղեկավարի նկատմամբ առկա էր հանրային գերակշիռ բացասական կարծիք։ Ո՞վ դատապարտեց», - նշում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ եւ ընդգծում. «Շատ ավելի փոքրաթիվ մարդիկ, շատ ավելի քիչ ագրեսիա դրսեւորելով, տապալել են մի ինչ-որ խմբի պատրաստած շատ վիճելի մի ձեռնարկի շնորհանդես, որ վերաբերում էր 3-6 տարեկան երեխաներին։ Ընդ որում, այդ ձեռնարկը պատրաստած խմբի նկատմամբ նույնպես առկա է հանրային գերակշիռ բացասական կարծիք։ Իրար հերթ չտալով՝ դատապարտում են։ Արժեքներ են մեջբերում, բաներ են անում։ Իրականում ոչ թե արժեքներ են պաշտպանում, այլ յուրայիններին»։

Ռ. Մելիքյանն անդրադարձել է նաեւ արժեքներին եւ շեշտել. «Իմ կարծիքով, ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել՝ «անհասկանալի» գաղափարներ տարածելով (օրինակ՝ որ 3-6 տարեկան երեխան պետք «իրավունք ունենա» մենակով փակվել իր սենյակում ու ակնկալել, որ ոչ ոք չմտնի իր սենյակ... ԱՅ ՔԵԶ ԲԱՆ)։ Ինքնակարգավորման, ազատականության տրամաբանությունն այստեղ այնքան էլ չի աշխատում, եւ պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականացնի՝ կարգավորիչ գործառույթի շրջանակում։ Գուցե պետք է մտածել լիցենզավորման կամ թույլատվական բնույթի ա՞յլ ընթացակարգի մասին։ Ամեն դեպքում, սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ, թույլատրելի կլինի»։

««Սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, վտանգավոր լկտիություն է»

««Սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, վտանգավոր լկտիություն է»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դե ի՞նչ...ծանոթացա այդ գրքի բովանդակության հետ և բացի այդ ծանոթացա նաև գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։
Իմ առաջին տպավորությունը նա է, որ մարդիկ, ովքեր իբր զբաղվում են "սեռական բռնության կանխարգելմամբ" կամ չեն հասկանում բուն խնդիրը , կամ ադեկվատից դուրս ընկած են։ 
Ես բնավ նպատակ չունեմ վիրավորել ոչ ոքի, սակայն համոզված եմ որ "սեռական" օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է : Անչապահասների հոգեբանությունը շատ փխրուն է և երեխաների հոգեկան անդորրը կոստրել հղի է այնպիսի ծանր հետևանքներով, որ նույնիսկ պատկերացնելը դժվար է։
Հավատացնում եմ ձեզ, որ գոյություն չունի "ունիվերսալ" ձևաչափ, որով կարելի է բոլոր երեխաներին շաբլոնով "դաստիարակել"։
Ես հասկանում եմ, որ այսօր շատ ակտիվ փորձում են քայքայել հայակական ընտանիքի ինստիտուտը, փոխարինելով բացարձակ աննասունությունով, ինչո՞ւ կհարցնեք դուք։
Պատասխանը ակնհայտ է, մարդիք ովքեր բարդում են հայկական հասարակության մեջ այս տեսակ գաղափարները, ընդամենը գործիքն ավելի գլոբալ կործանարար պրոցեսների մեջ։
Հարցրեք ինքներդ ձեզ, ինչո՞ւ է այլասեռության քարոզը Հայաստանում ընդանում է զուգահեռ հակաեկեղեցական և հակաազգային ագրեսիվ պրոպագանդայի հետ։
Հարցրեք ձեզ, վերջնական նպատակը ո՞րն է։ 
Հարցրեք ձեզ, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, երբ կքայքաքվեն վերջնականապես ընտանիք, Հավատք և Ազգ գաղափարները։
Պատկերացրեք մի պահ և մտածեք, լավ մտածեք ժողովուրդ ջան։
Հ. Գ. Գրքի հեղինակները պնդում են, որ օրինակ երեք տարեկան երեխան կարող է փակվել իր սենյակում և ծնողը իրավունք չունի "ներխուժել երեխայի անձնական տարածք", կրկնում եմ խոսքը երեքից վեց տարեկան երեխաների մասին է։
Կարծում եմ, որ գրքի գովազդողները և այս գաղափարների "բալելշիկները" հենց իրենք են խախտում երեխաների իրավունքները։ Կարծում եմ ավելորդ է բացատրել թե ինչու...»

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Խնկո-Ապոր անվան գրադարարանում աղմկահարույց գրքի քննարկումը չի կայանա

Խնկո-Ապոր անվան գրադարարանում աղմկահարույց գրքի քննարկումը չի կայանա

«Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար նախատեսված գրքի, ակտիվիստների կողմից տապալված քննարկման ժամանակ պարզվել էր, որ հաջորդ քննարկումը նախատեսված է Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, որտեղ ներկա կլինեն նաեւ երեխաներ: Սակայն, «Իրավունքի» հետ զրույցում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆԸ բացառեց այն` շեշտելով, որ մանկական գրադարանում այդ հանդիպումը չի կայանա.

Երևանում 22-ամյա երիտասարդը դանակի 19 հարվածով սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն

Երևանում 22-ամյա երիտասարդը դանակի 19 հարվածով սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: Մարինեն, ինչպես նաև նրա ընկերուհին՝ գործով տուժողը, Ռոբերտից տարիքով մեծ են եղել:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Դանակով հարվածելուց բացի՝ Ռոբերտը, ըստ քրեական գործի տվյալների, նաև բարձ է դրել տուժողի դեմքին՝ ցանկանալով շնչահեղձ անել նրան:

Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА