o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

06.05.2020 22:30 ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ տեղյակ աղբյուրի` 28-ամյա Արգիշտի Քարամյանին սրընթացորեն ԱԱԾ փոխտնօրեն նշանակելը պայմանավորված է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հանդեպ Նիկոլի ծայրահեղ անվստահությամբ: Թեեւ գնդապետ Մարտիրոսյանը լուռումունջ «այո» է ասում Նիկոլի նույնիսկ ամենաաբսուրդ հանձնարարություններին, այդ թվում` «սատանա բռնելու», սակայն «վոժդը» կասկածում է, որ ԱԱԾ-ն սաբոտաժ է անում իր քմահաճույքները, գումարած դրան` նա կասկածում է, որ պահպանվել են գաղտնի կապեր Արթուր Վանեցյանի հետ: Շշուկներ կան, որ Նիկոլի համար վերջին կաթիլի դեր խաղաց Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի փախուստը, եւ նա որոշեց ԱԱԾ-ի գլխին «հեղափոխական կոմիսար» կարգել 28-ամյա թրաշամանուկին` առանց ավելորդ «թիթիզությունների»:

ԲԱՄԲԱՍԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА