o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը զգուշացնում էր հայ ժողովրդին. Երջանիկ Ղազարյան

06.05.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Լավրովը զգուշացնում էր հայ ժողովրդին. Երջանիկ Ղազարյան

Վերջին շաբաթների մարտաֆիլմ հիշեցնող իրադարձությունները փորձեցին հետաձգել հարցերի հարցը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի՞նչ նկատի ուներ՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման փուլային տարբերակն է քննարկվում: Հիշեցնենք, որ հայաստանյան իշխանության տարբեր պաշտոնյաներ փորձեցին այն հերքել, սակայն լուռ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից պարզ է դառնում, որ ինչ-որ մի բան, այնուամենայնիվ կա, քանի որ պաշտոնապես երկրի ղեկավարի մակարդակով մինչեւ օրս սա չի հերքվել: Բոլորս էլ տեսնում ենք, թե այս օրերին ինչպես են հակառուսական ուժերը վայրահաչում Ռուսաստանի, մասնավորապես՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հասցեին, մինչդեռ նա փորձում էր զգուշացնել հայ ժողովրդին, որ նաեւ նման հարց կա, նման ձեւ է քննարկվում: Ի դեպ, այդ վայրահաչող արեւմտամետներին մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ ասվածը միայն Ռուսաստանի դիրքորոշումը չէ, այլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների, որոնց թվում է նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Ներկայացվել է ընդնահուր տեսակետ, որը բարձրաձայնել է Լավրովը՝ փորձելով ցույց տալ, որ նման խնդիր կա, եւ Հայաստանը քննարկում է փուլային տարբերակը: Ի վերջո, չեն կարող մարդիկ նստել, ժամերով խոսել, ու ոչ մի փաստաթուղթ չլինի սեղանին: Հիշեցնեմ, որ նույն իրավիճակն էր, երբ 90-ականներին իշխանափոխություն իրականացվեց Հայաստանում:

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ»

Այդուհանդերձ, ըստ Ձեզ, այս ամենը որքանո՞վ է տեղավորվում հայ-ռուսական առկա էլ ավելի լավ հարաբերությունների կոնտեքստում, ինչի մասին հպարտորեն նշում էր Նիկոլ Փաշինյանը:

Ընդհանրապես՝ հայ-ռուսական հարաբերությունների ավելի լավ լինելուն ու խորանալուն խանգարել ու խանգարելու են իշխանություն սողոսկած սորոսականները, որոնք հասկանալի է, որ մեր երկրի պետական շահով չեն առաջնորդվում: Համոզված ենք, որ հայ ժողովրդի մեծ մասը ուզում է, որ այդ հարաբերությունները զարգանան, իսկ իշխանությունները եթե անգամ ուզում են այդ հարաբերությունների օգտին քայլեր կատարել, ապա իշխանական սորոսական թեւի ներկայացուցիչների կողմից այնպիսի հայտարարություններ եւ գործողություններ են դրան հաջորդում, որը եղածը հավասարեցնում է զրոյի: Միգուցե հայ-ռուսական հարաբերությունների ավելի լավ դառնալուն խանգարում է նաեւ օրվա իշխանության անփորձ լինելը: Ամեն դեպքում, հուզականությունը պետք է դրվի մի կողմ, եւ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները համատեղ լուծվեն, եւ դուրս գանք այս վիճակից: Ցանկության դեպքում՝ խնդիրները կլուծվեն, միայն թե դրա համար կամք է պետք, քաղաքական հասունություն եւ նաեւ ցանկություն:

ՀՈՒՅԶԵՐ ԱԺ-ՈՒՄ. ՆԻԿՈԼԱՅԻՆ «ՏԻԿԻՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ» ԵՆ ԱՍՈՒՄ

Որքանո՞վ էր քաղաքական հասունության մասին խոսում այն, ինչի ականատեսը եղանք նախորդ շաբաթ՝ սկսած խորհրդարանում փոխադարձ հայհոյանքներից մինչեւ փողոցային ծեծկռտուք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ:

Մենք այդ ամենին շատ վատ ենք վերաբերում, քանի որ չպետք է մոռանանք, որ շրջապատված ենք թշնամիներով, իրենք էլ են այդ ամենը տեսնումմեկնաբանում իրենց տեսանկյունից, իրենց ցանկալի կողմերով: Սա հարիր չէ Ազգային ժողովին, առավել եւս, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է: Գտնում ենք, որ անթույլատրելի է նման իրավիճակներն Ազգային ժողովում: Պատգամավորները ժողովրդի ընտրյալներն են, որոնք պետք է օրինակ ծառայեն: Մարդիկ ի՞նչ օրինակ պետք վերցնեն այսօրվա ԱԺ պատգամավորներից: Տեղի ունեցածը դատապարտելի է, պատգամավորները պետք է օրենսդրական նախաձեռնությամբ եւ գործունեությամբ զբաղվեն, այլ ոչ թե հայհոյանքներով ու վեճերով: Իհարկե, մենք հասկանում ենք, որ լինելով տաքարյուն ժողովուրդ, նման իրավիճակները չեն բացառվում, բայց, ամեն դեպքում, անցանկալի է 21-րդ դարում, հատկապես, որ մեր երկիրը հիմա ունի բազմաթիվ եւ բազմատեսակ խնդիրներ:

«ԿԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԻ»,- ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА