o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենաամոթալի փաստը ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը քննող հանձնաժողովի գոյությունն է. Ն. Կարապետյան

06.05.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ամենաամոթալի փաստը ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը քննող հանձնաժողովի գոյությունն է. Ն. Կարապետյան

Մինչ հանրությունը սպասում էր, որ ամենաբարձր մակարդակով, ի վերջո, կլինի սպառիչ պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ԼՂ հիմնախնդրի փուլային տարբերակի բանակցման մասին հայտարարությանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր. Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

– Տիկին Կարապետյան, ըստ էության, Զ. Մնացականյանը հանդես եկավ հերթական հերքումներով՝ փաստացի ստախոս հռչակելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որը նշել էր արցախյան հիմնախնդրում փուլային բանակցությունների մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես այլ տեսանկյունից կդիտարկեի Մնացականյանի պատասխանը, համաձայն որի` նա անուղղակիորեն հաստատեց, որ իրականում այս պահին Արցախյան հիմնահարցի լուծման փուլային տարբերակն առաջ է մղված, եւ հայկական կողմը ներկայումս փակուղում է եւ փնտրում է ելք: ԱԳ նախարարը, ով փայլուն կերպով տիրապետում է դիվանագիտական բառապաշարին եւ հստակ գիտակցում է տեսանելի տողատակերը, դրանցից բխող եզրակացություններն ու վերլուծությունները, օգտագործում է «ձեւավորել փաթեթային շրջանակ» արտահայտությունը: Նա բառացիորեն ասում է. «Մեզ համար չափազանց էական է ձեւավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվող են: Սա ամենաառաջնային խնդիրն է»: Ինչ վերաբերում է, ինպես Դուք եք նշում, ՌԴ ԱԳ նախարարին ստախոս հռչակելուն, դա արվել է ավելի վաղ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից: Երկրորդեմ ինքս ինձ` նախարար Մնացականյանը հրաշալի դիվանագիտական հռետորաբանություն ունի, եւ դա ցցուն տարբերություն է իր եւ վերոնշյալ հանձնաժողովի նախագահի միջեւ:

– Մնացականյանը պաշտոնապես հայտնեց` Հայաստանն արցախյան հիմնախնդրով միակողմանի զիջումների չի գնա՝ շեշտելով, որ հիմնախնդրի լուծումը հիմնված է փոխադարձ զիջումների սկզբունքի վրա: Ի՞նչ փոխադարձ զիջման մասին կարող է խոսք լինել:

– Սա եւս տեղավորվում է վերոնշյալ դիվանագիտական հնարքներին` ցանկացած բանակցային գործընթաց իր հիմքում կրում է փոխադարձ զիջումներ, եւ եթե այդպես չլիներ, շատ վաղուց արդեն հարցը որեւէ լուծում ստացած կլիներ: Սակայն այստեղ հատկանշական է, որ այսօր կարծես ձեւավորվել է մի իրավիճակ, ուր պարտված կողմը ավելի բարձր պահանջներ է ներկայացնում, քան հաղթողը: Սա ինձ համար պարադոքս է: Ավելացնեմ, որ Արցախի Հանրապետության ստեղծումը եւ կայացումն իրականացվել է խիստ օրինական հիմքով, պահպանելով բոլոր միջազգային իրավական նորմերը, մինչ օրս էլ երկրում իրականացվող բոլոր գործընթացները խիստ ժողովրդավար են եւ թափանցիկ` հարիր առաջադեմ պետություններին:

«ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ԱԶՆՎՈՐԵՆ ԸՆԴՈՒՆԵՑ, ՈՐ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ, ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

– Արդյոք ԱԳ նախարարի հնչեցրած տեքստերը անհրաժեշտ էին ներքին սպառման համար, երբ օրեր շարունակ այդպես էլ Ս. Լավրովին կամ ԵԱՀԿ համանախագաներին պատասխանող չգտնվեց:

– Իր խոսքում նախարարը կարմիր թելով անցկացնում է ներքին լսարանին եւ ներքին քաղաքական շրջանակներին վերաբերող մտքեր, սակայն Արցախյան հիմնահարցն այն հարցն է, որ որեւէ քաղաքական ուժի կողմից շահարկումների եւ դիվիդենտներ հավաքելու համար օգտագործումը պարզապես անընդունելի է` թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր: Ի վերջո, պետք է հստակ արձանագրել, որ հասարակությունը պահանջատեր է այս հարցի հայանպաստ լուծմանը, եւ ցանկացած իշխանություն հաշվետու է այս հարցում ժողովրդի առջեւ: Այս համատեքստում, հավատացեք, եթե Լավրովին տրվեր մեկ, տաս, հարյուր կամ հազար պատասխան, էականը բանակցային գործընթացում ժողովրդի առջեւ պատասխանատվության հարցն է: Որեւէ մեկին որեւէ ժամանակ չի ներվելու բանակցային գործընթացում հայանպաստ լուծումներից փոքր-ինչ շեղումը:

– Ի դեպ, ԱԳ նախարարը իր բացատրություններում շեշտեց, որ այդուհանդերձ վարում են բանակցություններ: Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բանակցություններ չեն կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Այս դեպքում ո՞ր երկրի ԱԳ նախարարն է Մնացականյանը:

– Ի պատիվ Մնացականյանի, նա ազնվորեն ընդունեց, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, բանակցություններ են, չնայած սա եւս գեղեցիկ «փաթեթավորվեց» մի արտահայտությամբ, որ նա հակված է սա համարել բանակցություններ: Պարզապես ծիծաղելի են փորձերը տարբեր անվանումներ տալու` ծանոթություններ, կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ եւ այլն: Ինչ վերաբերում է Փաշինյանի հերթական չիրականացած խոստմանը, որ Արցախն անպայմանորեն պետք է վերադառնա բանակցությունների ձեւաչափին, այս պահին նրա անհաջող բառախաղերի, իրարամերժ հայտարարությունների եւ թույլ տրված մի շարք սխալների պատճառով իրապես անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել Արցախի վերադարձի համար:

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

«ԿՈՉԵՐԸ, ՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ Է ՊԵՏՔ, ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՍՎԱԾ»

– Ըստ էության, բանակցությունների, բացատրությունների առանցքում քննարկվում է ամեն ինչ, բացի հայ գերիներից: Չե՞ք կարծում, որ այս շրջանում միակ բանակցությունը պետք է լիներ դրա շուրջ:

– Մարդասիրական գործողությունների մասին շատ խոսվեց, անգամ հումանիստական տեսանկյունից նշվեց իբրեւ ձեռքբերում լրագրողների փոխայցելությունները` Ադրբեջան, Հայաստան եւ Արցախ: Թե որքանով էին դրանք արդյունավետ կամ օգտակար, հիմա չեմ անդրադառնա, սա զուտ որպես փաստ: Ես նույնպես այս շարքում առաջնային տեսնում եմ հայ գերիների հարցը, կապրենք կտեսնենք:

– Պատգամավորներին ավելի շատ հետաքրքիր էր նախկինների «մեղքերը», քան Արցախյան հիմնախնդրի ներկա իրավիճակը: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է, թե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կտրուկ մեծացել է: Ի վերջո, որտե՞ղ փնտրել թշնամիներ:

– Այս գումարման Ազգային ժողովի ամենաամոթալի փաստը Ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը քննող հանձնաժողովի գոյությունն է: Եվ, այո, համամիտ եմ Ձեզ հետ, պատգամավորների հարցերից ելնելով, կարելի է եզրակացնել, որ նրանք իրապես մնացել են անցյալի եւ ներկայի խաչմերուկում` անվերջ «մարտեր մղելով» նախկինների ստվերի դեմ: Ցավալի է, երբ ընդդիմության կողմից մշտապես հնչող կոչերը, որ Արցախյան հարցում անվերապահ կոնսոլիդացիա է պետք, մնում են չլսված: Մեր թշնամին սահմանից այն կողմ է, եւ դա պետք է գիտակցեն բոլորը:

«ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ, ՈՐՈՆՑ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

– Արցախյան հիմնախնդրի շուրջ նման պարզաբանումներին նախորդեց այն, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ազդարարեց «Ստի վերջը», իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է «մոտ ապագայում քաղաքական խոշոր իրադարձություններ»: Ըստ Ձեզ, հնարավո՞ր է նոր իշխանափոխություն, եթե չանվանենք այն հեղափոխություն:

– Ներքին քաղաքական հետաքրքիր գործընթացներ են սկսվել, որոնց առանցքում հայրենասիրությունն է: Հայաստանում հեղափոխություն չի եղել, իսկ փոփոխությունների անհրաժեշտությունը գնալով ավելանում է:

– Խոսում են բոլորը, խոսում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց լռում կարեւորի մասին: Սա նշանակո՞ւմ է, որ նա արդեն իսկ երկրի ղեկավարման իր դիրքերը զիջում է, թե՞ աղմկոտ քրեական գործերով պայքարի մարտավարությամբ հնարավոր է դեռ իշխանություն պահել:

– Համամիտ եմ, այս ընթացքում եղել եւ կան շատ կարեւոր հարցեր, որոնց երկրի ղեկավարը պարտադիր կերպով պետք է արձագանքի: Թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական գծի պատասխանատուն հենց ինքն է: Բայց Նիկոլ Փաշինյանի գործողությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է, եւ ես կխուսափեի դասական քաղաքական եւ քաղաքագիտական գնահատականներ տալ նրան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА