o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ․ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆՔ ՇԱՏ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

06.05.2020 14:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ․ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆՔ ՇԱՏ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրել է․

«Սիրելի գործընկերներ,

Շնորհավոր ռադիոյի օրը՝ մայիսի 7-ը։
Իմ կյանքի լավագույն տարիները՝ շուրջ 20 տարի ես նվիրեցի սիրելի հանրային ռադիոյին։ Ռադիոն դարձավ իմ հարազատ տունն ու այնտեղ աշխատող մարդիկ ՝ իմ ընկերներն ու բարեկամները, իմ քույրերն ու եղբայրները։
Մենք միասին հաղթահարեցինք շատ դժվարություններ։ Անցանք հրաշալի ստեղծագործական ճանապարհ, որն էլ մեզ դարձրեց ավելի միասնական ու ավելի ստեղծագործ։ Միասին ստեղծեցինք տասնամյակների տարեգրություն, արձանագրեցինք ժամանակի քաղաքական ու տնտեսական զարգացումներն ու մշակութային անցուդարձը։ Մենք կարողացանք միասին ստեղծել նոր հետաքրքիր ու հիշարժան հաղորդումներ, որոնք առաջնորդեցին հասարակությանը դեպի երազանքի երկիր, դեպի բարին ու գեղեցիկը։ Միասին մեր ռադիոլսողների սրտերում և հոգիներում սերմանեցինք հայրենասիրության բարի ու կենարար հունդեր։
Սրտանց շնորհավորում եմ ռադիոյում երբևէ աշխատած իմ գործընկերներին, այսօր աշխատող հին ու նոր աշխատակիցներին, հանրային ռադիոյի այսօրվա ղեկավար՝ իմ կրտսեր ընկերներին։ Ցանկանում եմ գեղեցիկ և հիշարժան օր, և վստահ եմ, որ հանրային ռադիոն շարունակելով տասնամյակների ավանդույթները, կմնա հանրության սիրելի և վստահելի լրատվամիջոցը, միշտ հետաքրքիր և ժամանակակից, օպերատիվ և անկողմնակալ։

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Ձեր՝ Արմեն Ամիրյան»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА