o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը

06.05.2020 13:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մայիսի 31-ից հունիսի 6-ը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության ու յուրացման կամ վատնման՝ 3-ական, հարկերից խուսափելու՝ 2, սպանության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, թմրամիջոցի մաքսանենգության, գույքի դիտավորությամբ վնասման և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА