o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.05.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ucom ընկերության` վարչախմբի կողմից ռեյդերական զավթման պատմության շուրջ գնալով ավելանում են զավեշտալի եւ զարմանալի մանրամասները: Սակայն այդ ֆոնի վրա մեկ էլ հայտնվեց լրատվություն, թե Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոն ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ զորակցություն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ  Գուրգեն Խաչատրյանին` Ֆեյսբուքում թողնելով այսպիսի մեկնաբանություն. «Գուրգեն, չհանձնվես! #Respect #Solidarity»: Սակայն հետո Ալեքսանյանը «Ինստագրամի» իր էջում տեղեկացրեց, որ  իր միակ պաշտոնական էջը «Ինստագրամի» էջն է: Զարմանալի է, այդ ո՞ւմ հանկարծ պահանջվեց ստեղծել եւ դաշտ նետել այդ լուրը: Բայց ամենազարմանալին նիկոլապաշտ թափթփուկների` համացանցը հեղեղած լուտանքներն են չեմպիոնի հասցեին, ում համեմատ իրենք մանրէ են... Արթուր Ալեքսանյանն ում կուզի` կպաշտպանի, ում հետ կուզի` կնկարվի: Նա Հայաստանի դրոշը հպարտորեն, հաղթական բարձրացնող տղա է, իսկ դո՞ւք ով եք...

ԶԱՐՄԱՆՔ

Որ Նիկոլը ուղիղ եթերում հնչեցնում էր, այսպես կոչված, «կոմունալ համերաշխության» զառանցանքը եւ առաջարկում «սխալ» ստացված բյուջետային կանխավճարների չափ վճարել  հարեւանի կոմունալները, մի բան գիտեր: «Խաչը իմն է, զորությունը ես գիտեմ» սկզբունքով նա երեւի թե պատկերացնում էր, թե, այսպես կոչված, աջակցության ծրագրերում ինչպիսի, կներեք արտահայտության համար, «բարդակ» է ստեղծել: Եվ ահա դրա ձայնը եկավ նաեւ ԱԺ-ում` առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանին դիմելով, «իմքայլական» պատգամավոր ՍՐԲՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ պետությունը փոխհատուցել է իր տան կոմունալ վճարների մի մասը. «Ես հայտնվել եմ սոցիալական աջակցության ծրագրերից մեկում: Չէի՞ք կարող գոնե բազաներ ստեղծել եւ ցուցակներն այնպես զտել, որ բարձրաստիճան պաշտոնյաները աջակցություն չստանային»: Եվ ի՞նչ պատասխանած լինի փոխնախարարը` որ սոցիալական վիճակի բազաներ ստեղծելը ծավալուն եւ թանկ աշխատանք է, եւ արագ իրականացնելու համար ընտրել են այդ «ունիվերսալ» տարբերակը, որը հիմնվում է ծախսված գազի եւ հոսանքի քանակի վրա:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ երկար ու անբարեհունչ անունով նախարարությունը գլխավորող ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆՆ էլ «Նախադպրոցական կրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հանկարծ զարմանալի միտք հայտնեց, իբր մանկապարտեզները մանուկների գլուխները լցնում են ավելորդ գիտելիքներով. «Եկեք երեխաներին չտանջենք, եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում տանք այն գիտելիքը, որն անհրաժեշտ է տվյալ տարիքի համար: Հիմա կան տարբեր զարգացման կենտրոններ, տարբեր մանկապարտեզներ, որոնք լեզուների եւ այլ ուղղվածություն ունեն: Ես վստահեցնում եմ, ծնողներին էլ անընդհատ դիմում եմ, ամենեւին դրական ազդեցություն չեն ունենում երեխայի ընդհանուր կրթական մակարդակի վրա: Ընդհակառակը` դրանք շատ վատ տրամադրություններ են առաջացնում երեխաների մոտ, երբ նրանք գնում են դպրոց եւ դպրոցի որոշ ծրագիր արդեն յուրացրած են լինում մանկապարտեզներում»: Երեւի թե վաղուց ի վեր «թավշյա դդում» մականունը ստացած այդ կերպարանքը իրեն վատ է զգում, որ մանկապարտեզները ձգտում են զարգացնել երեխաներին, այլ ոչ թե վերածվել դեբիլաբուծարանների:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА