o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրենական պատերազմի հայ մազնակիցները մեր ուշադրության կենտրոնում

06.05.2020 10:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայրենական պատերազմի հայ մազնակիցները մեր ուշադրության կենտրոնում

Ողջույն, հարգելի «Իրավունք» թերթի խմբագրություն։ Քանի որ, մոտենում է մայիսի 9֊ը Հաղթանակի և խաղաղության տոնը,հոբելյանական 75֊ամյակը, ուստի որոշեցի ուղարկել Ձեզ նյութ իմ շատ սիրելի պապիկների մասին, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Հայրենական մեծ պատերազմին։

Ովքեր են ՍԴ նախագահի տատն ու պապը

Մայրական կողմի պապս Նապոլեոն Նազարի Նազարյանը, ծնվել է 1921թվականի փետրվարի 10-ին, ՀՀ Շիրակի մարզի, Ախուրյանի շրջանի Հայկավան /այն ժամանակ Բաջողլի /գյուղում։ Առափի գյուղում Մաթեմատիկա է դասավանդել։ Երբ մեկնել է Խորհրդային Բանակ ծառայության, սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Նա եղել է հայտնի 89֊րդ Թամանյան դիվիզիայի կազմում, որպես հրետանու հրամանատար, եղել է լեգենդար հերոս Նվեր Սաֆարյանի մարտական ընկերը ։Պատերազմի ժամանակ, ցավոք կորցրել է բազում ընկերների, հրաշքով է ողջ մնացել։ Կռվել է, հասել մինչև Բեռլին ։Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ։ Ընդհանուր ծառայությունը ուղիղ 5 տարի է տևել։ Ցուցաբերած բացառիկ խիզախության, Արիության համար, Նապոլեոն Նազարյանը արժանացել է բազմաթիվ մեդալների, շքանշանների, պատվոգրերի դիպլոմների ։ Պատերազմի ավարտից հետո, նա վերադարձել է հայրենի տուն, Հայկավան գյուղ, ամուսնացել է, 4զավակների հայր դարձել։ Երկար տարիներ աշխատել է Հայկավանի կոլտնտեսությունում, որպես գլխավոր հաշվապահ։ Նա շատ բարի, մեծահոգի անձնավորություն էր։Մահացել է 1996թվականին, Հայկավանում։ 2021թվականի փետրվարի 10֊ին կլրանա նրա ծննդյան հոբելյանական 100֊ամյակը ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, լրագրող, Շիրակի մարզ, Արթիկի տարածաշրջան, գյուղ Հայրենյաց ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА