o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անհրաժեշտ է ընդամենը 1,250,000 դրամ, որպեսզի փրկենք 27-ամյա Անիին

05.05.2020 23:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անհրաժեշտ է ընդամենը 1,250,000 դրամ, որպեսզի փրկենք 27-ամյա Անիին

Սիրելի ընկերներ, այս խառը օրերին ձեր բոլորիդ աջակցության կարիքը կա, անհրաժեշտ է ընդամենը 1,250,000 դրամ, որպեսզի օգնենք Անիին ապրել:   Անի Ասուլյանը 27 տարեկան է, ունի սրտի բնածին արատ և այդ պատճառով 1993թ․-ից բժիշկների հսկողության տակ է։ Անին երկկողմանի ծնողազուրկ է և խնամքին ունի թոշակառու տատիկ, պապիկ և ուսանող քույր: Անին պատմության մագիստրոս է և երազում է շարունակել կրթությունը իրավաբանի մասնագիտությամբ։ Սակայն առողջական խնդիրների պատճառով գործազուրկ է:

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

2019 թ. դեկտեմբերին Անին ունեցել է ներսրտային ախտորոշիչ հետազոտություն, որի արդյունքում նշանակվել է արյան արհեստական շրջանառության 3-րդ կատեգորիայի վիրահատություն։   Վիրահատության արժեքը 3,200,000 դրամ է, որից 650,000 դրամը զեղչել է «Նորք-Մարաշ» ԲԿ-ն, իսկ 1,300,000 դրամը տրամադրելու է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Վիրահատությունն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել 1,250,000 ՀՀ դրամ։

Եկեք բոլորս միասին օգնենք Անիին ստանալ համապատասխան բուժում և հնարավորություն՝ ապրել լիարժեք կյանքով, աշխատել և օգնել իր հարազատներին, ովքեր ունեն դրա կարիքը։

Գումարներ կարող եք փոխանցել

Ամերիաբանկի հետևյալ հաշվեհամարներին` 1570048921110200 - դրամ 1570048921110101 – դոլար 1570048921110146 – եվրո 1570048921110158 - ռուբլի Հաշվետեր` Լիլիթ Ասուլյան Օնլայն փոխանցումների համար` ArCa - 9051291000084826 Idram - 265680346 Paypal - silentlove@mail.ru
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА