o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կինը տանը քնած է եղել, առավոտյան այնքան ենք թակել դուռը, մինչև արթնացել, բացել է

05.05.2020 21:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կինը տանը քնած է եղել, առավոտյան այնքան ենք թակել դուռը, մինչև արթնացել, բացել է

Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, իր երեխաների հետ 9–րդ հարկից դուրս նետված  40-ամյա տղամարդը թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է Երեւանի քաղաքապետարանի թանգարանում։ 

Երկու տարվա մեջ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում. վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելը հերթական շոուն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

«1984 թվականի այդ մարդիկ այս շենքում բնակվում են, նորմալ ընտանիք էին։ Ամուսնացել էր նորմալ կնոջ հետ, 2 շատ լավ երեխաներ են ունեցել։ Որպես անձնավորություն շատ հանգիստ ու նորմալ տղա էր։ ՌԴ-ից մոտ մեկ տարի առաջ են վերադարձել, 3-ից 4 տարի մնացել են Ռուսաստանում։ Որ ծառայում էր ՌԴ բանակում, հեռակա նաեւ սովորում էր։ Լսել եմ, որ թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է քաղաքապետարանի թանգարանում, վերջին 3-4 ամիսը չէր աշխատում։ Ֆինանսական խնդիր չի ունեցել, որովհետեւ բարձր թոշակ էր ստանում։ Բողոքներ չենք լսել, որ ֆինանսական խնդիրներ ունի։ Երեխաներին էլ լավ պահում, դաստիարակությամբ լավ զբաղվում էր»,- ասաց նա։

Շենքի լիազորն ասաց, որ ամուսիններն ամուսնալուծված չեն եղել. «Դե ընտանիք է, գուցե ինչ-որ վիճաբանություն է եղել։ Ինչպե՞ս կլինեին ամուսնալուծված, եթե իրար հետ էին ապրում։ Երեխան Կենտրոն թաղամասում էր դպրոց գնում, տանում-բերում էին երեխաներին։ Որքան գիտեմ՝ կինը չի աշխատել»։

Այվազյանը պատմեց, երբ դեպքը տեղի է ունեցել, կինը քնած է եղել, ոստիկաններն են արթնացրել նրան. «Կինը քնած է եղել։ Առավոտյան 07։30-ին ոստիկանների հետ այնքան ենք թակել դուռը, մինչեւ կինն արթնացել ու դուռը բացել է։ Կինը երբ իմացավ, միանգամից վատացավ, ինքն էլ տեղյակ չէր։ Հիմա կինը տանն է՝ եղբոր ու մոր հետ»։

Նշենք, որ տղամարդը Երեւանի մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետն էր ավարտել։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА