o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արքայադուստր Դիանայի մասին Netflix-ի նոր վավերագրական ֆիլմը բացահայտում է, որ Լեդի Դին չորս անգամ փորձել է ինքնասպան լինել

05.05.2020 18:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արքայադուստր Դիանայի մասին Netflix-ի նոր վավերագրական ֆիլմը բացահայտում է, որ Լեդի Դին չորս անգամ փորձել է ինքնասպան լինել

Ամերիկյան Netflix ընկերության պատվերով արքայադուստր Դիանայի մասին վավերագրական ֆիլմը նկարահանվել է DSP հեռուստաընկերության կողմից։ Ֆիլմում մի շարք սկանդալային բացահայտումներ են արվում, մասնավորապես՝ ֆիլմի հեղինակները պնդում են, որ Լեդի Դին չորս անգամ փորձել է ինքնասպան լինել, գրում է The Sun-ը:

«Խնդրում եմ, վերանայեք գիշերներն ու լուսադեմին «սիրենաներ» միացնելը, չէ՞ որ թե՛ վիրուսից, թե՛ սրտի կաթվածից կարող են լինել զոհեր». Զառա Արամյան

Ըստ հաղորդման՝ ֆիլմը պատմում է արքայադուստր Դիանայի ոչ այնքան երջանիկ մանկության, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ անհաջող ամուսնության, սննդային վարքագծի խանգարումների մասին։

«Ուիլյամն ու Հարին շատ կվշտանան և կբարկանան։ Ֆիմը հատկապես խնդրահարույց կլինի Հարիի համար, քանի որ նա աշխատում է Netflix-ի հետ»,- հայտարարել է իրազեկ աղբյուրը։

Բայցի այդ, ըստ տեղեկությունների, արքայազն Ուիլյամն ու Հարին կարծում են, որ իրենց մոր մասին վավերագրական ֆիլմը հավաստի լինել չի կարող։ Սակայն կինոընկերությունում պնդում են, որ բոլոր տվյալները վերցված են բաց և հասանելի աղբյուրներից։

Ֆիլմի նախնական անվանումը Being Me:Diana է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА