o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով կվճարվեն COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 10-րդ միջոցառման գումարները

05.05.2020 12:19 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով կվճարվեն COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 10-րդ միջոցառման գումարները

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մասնակցել ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված՝ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին և մեկնարկել է 10-րդ միջոցառման միանվագ աջակցության գումարների վճարման գործընթացը: Տվյալ միջոցառման շահառուները միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են, որոնք կստանան 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10%-ի չափով միանվագ աջակցություն, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով

10-րդ միջոցառման շրջանակներում ևս միանվագ աջակցությունը կարելի է ստանալ անկանխիկ եղանակով՝ գումարը փոխանցելով անմիջապես քարտին, եթե աջակցությանը դիմելու ժամանակ շահառուն նշել է իր քարտի համարը:

Այն շահառուները, ովքեր չունեն քարտ կամ չեն նշել իրենց քարտի համարը աջակցության դիմումը լրացնելիս, կարող են գումարները ստանալ կանխիկ եղանակով միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով՝ այցելելով Հայաստանի տարածքում գործող թվով 72 մասնաճյուղերից որևէ մեկը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

COVID19-ի պայմաններում Բանկը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ շփման նվազեցման նպատակով:

COVID19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում https://www.gov.am/am/covid19./:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА