o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Ucom-ը նոր՝ տարածաշրջանային սկանդալի կենտրոնում. սցենար է եղել

05.05.2020 09:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ». Ucom-ը նոր՝ տարածաշրջանային սկանդալի կենտրոնում. սցենար է եղել

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ucom-ի շուրջ զարգացող իրադարձությունները միայն Հայաստանով չեն սահմանափակվում: Հետաքրքիր է, որ նախկինում հեռահաղորդակցության ոլորտում հարեւան Վրաստանում ծագած խնդիրների թե՛ սցենարներն են նման, թե՛ անձինք են նույնը:

«Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»

Օրերս վրացական պետական Pia.ge տեղեկատվական ծառայությունը եւ մի շարք այլ հեղինակավոր էլեկտրոնային պարբերականներ, մասնավորաբար commersant. ge եւ bfm.ge, անդրադառնալով հայաստանյան Ucom-ի եւ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունների վերամիավորման շուրջ ստվերային պայմանավորվածություններին, զուգահեռներ են անցկացրել վրացական դեպքերի հետ:

Խոսքը Beeline Georgia ընկերությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որը 2009-2011 թվականներին ղեկավարել է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության՝ Beeline ապրանքանիշի ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Ուշագրավ է, որ վրաստանյան բացահայտումների արդյունքում ծանր մեղադրանքների պատճառով Պյատախինը ստիպված է եղել հեռանալ ընկերությունից: Ու թեեւ այն ժամանակ գործը չի հասել քրեական պատասխանատվության, սակայն հեռահաղորդակցման բիզնես-շրջանակները Մոսկվայում Պյատախինի «առաջխաղացումը» հիմնավորել են Beeline-ի վրացական գրասենյակում լայնամասշտաբ եւ համակարգված գործունեության հետ:

Ստացվում է՝ Եսայան եղբայրների մեջքի հետեւում ստվերային պայմանավորվածություններն ու նրանց փաստի առջեւ կանգնեցնելու սցենար եղել է, որը թեեւ Խաչատրյան եղբայրները հերքում են, սակայն բավական մոտ է եղել այն ավարտին հասցնելու օրը, որը ժամանակին կանխվեց Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների բացահայտման շնորհիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА