o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում». ես նույնպես դա եմ ուզում».Ֆոնսեկա

05.05.2020 00:18 ՍՊՈՐՏ
 «Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում». ես նույնպես դա եմ ուզում».Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հնարավոր ձեռքբերման մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», իսկ «գայլերի» կազմում նա հանդես է գալիս վարձավճարով:

«Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը.The Sun

«Ես սա արդեն ասել եմ նախկինում և կրկին կասեմ: Ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»: Նա նույնպես ցանկանում է մնալ:

Սակայն ակնհայտ է, որ հիմա ամեն ինչ կասեցված է: Առջևում մեզ առաջվա պես սպասվում են բանակցություններ «Արսենալի» հետ: Ես ցանկանում եմ շարունակել աշխատել Հենրիխի հետ: Նա գերազանց ֆուտբոլիստ է ու հիանալի մարդ», - Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերել Corriere dello Sport-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА