o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վեգանիզմը կենսակե՞րպ, թե՝ նիհարելու միջոց

04.05.2020 13:16 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վեգանիզմը կենսակե՞րպ, թե՝ նիհարելու միջոց

Բուսակերությունը վերջերս լայն տարածում է գտել և ավելի ու ավելի ժողովրդականություն է վայելում: Բուսական սնունդն ամրապնդում է իմունիտետը, դանդաղեցնում ծերացումը, պաշտպանում է սրտի հիվանդություններից, շաքարախտից, քաղցկեղից:

Շուրջ 36800 անձ աջակցություն կստանա․ կառավարությունը ընդունեց աջակցության 20-րդ միջոցառումը. Ովքեր են շահառուները

Դերասանուհի Նաթալի Պորտմանը բուսակեր է դարձել 8 տարեկանում, բայց հրաժարվել է այս ապրելակերպից, երբ պատրաստվել է մայրանալ: Հոլիվուդյան հայտնի սևամորթ դերասան Սեմուլ Էլ Ջեքսոնը երկար տարիներ բուսակեր է եղել, բայց «Տարզան» ֆիլմում դերակատարման համար ստիպված է եղել հրաժարվել այդ սովորությունից:

Խոսքի ազատությա՞ն, թե՞ իշխանության եվրոդատապաշտպան կոմիտե

Սննդաբան Արևիկ Պետրոսյանը փաստում է, որ առողջ է համարվում այն սննդակարգը, որը մարդու օրգանիզմին տրամադրում է բոլոր անհրաժեշտ նյութերը՝ նուտրիենտներ, մակրոնուտրիենտներ՝ սպիտակուց, ածխաջուր, ճարպեր և միկրոնուտրիենտներ՝ վիտամիններ, հանքանյութեր և բավական քանակի կալորիաներ, որն էլ հանդիսանում է էներգիայի աղբյուր: Այս ամենն ապահովում  է և´ ֆիզիկական առողջություն, և´ էմոցիոնալ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Յուրաքանչյուր մարդու համար կախված տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից, գոյություն ունի օրգանիզմի անհատական բալանս, որը տրամադրում է բոլոր անհաժեշտ  նյութերն ու բավականաչափ կալորիաները:

Բուսակերությունն էլ ունի իր տարատեսակները: Հայերեն բուսակերություն բառն օգտագործվում է բոլոր տարատեսակների համար և´ Vegiterian, և´ Vegan: Դրանք տարբերվում են միմյանցից նրանով, որ Vegiterian-ը օգտագործում է որոշ կենդանական ծագման մթերքներ՝ կաթնամթերք, ձու, մեղր, իսկ Vegan-ը չի օգտագործում կենդանական ծագման մթերքներ:

Ինչու եք վատնում բյուջեի միջոցները. Հրանտ Բագրատյան

Սննդաբանը նշում է, որ վեգանիզմը որպես այդպիսին ավելի էթիկական ընտրություն է, որը ոչ միայն սննդակարգին է վերաբերում, այլև՝ կենսակերպին: Այն բացառում է կաթնամթերքը, ձուն, մեղրը, մորթե ու կաշվե հագուստն ու իրերը, կենդանիների վրա փորձարկված, ինչպես նաև կենդանական տարրեր պարունակող հիգիենայի միջոցներն ու կոսմետիկան:

Բավակա՛ն է մեղքը գցել քաղաքացիների վրա, որ քաղաքացին չի՛ լսում, չի՛ ենթարկվում պարետի որոշումներին, իսկ ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում Դուք.«Իրավունք TV»

 

Ոչ ավանդական հոգեբան, ոչ ավանդակն սննդակարգով ինտերնետային տիրույթում հայտնի Լեյլին միշտ եղել է առողջ սննդի և առողջ ապրելակերպի կողմնակից: Վեգան դարձել և խորապես ուսումնասիրում է արդեն 3 տարի:

«Մինչ այդ ինձ թվում էր, թե ես վարում եմ առողջ ապրելակերպ, բայց իրականում, երբ հասկացա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ՝ տրադիցիոն սննդակարգը, ինձ համար դա դարձավ շրջադարձային և որոշեցի ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ: Բայց այնքան թյուր տեղեկատվություն կա, թե ինչն է իր մեջ ներառում առողջ սնունդը, որ դա երբեմն շփոթության մեջ կարող է գցել ինձ նման այս ամենին անծանոթ մարդկանց: Հենց այդ ինֆորմացիայի սակավությունը պատճառ  հանդիսացավ, որպեսզի վարեմ բլոգ և կիսվեմ իմ անձնական փորձով: Եվ ի զարմանս ինձ՝ մարդկանց մոտ առողջ սննդի նկատմամբ հետաքրքրվածությունը օրեցօր ավելանում է:

Հայկական արտադրության պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով․ 1 հատը 100 դրամ գնով

Մասնագիտությամբ հոգեբան եմ, ունեմ մագիստրոսի կոչում, բայց չեմ աշխատում այդ մասնագիտությամբ քանի որ, ըստ իս, հոգոբանությունն իրենից ենթադրում է ավանդական մեթոդների կիրառում, որոնք ինձ դուր չեն գալիս: Հիմականում մարդկանց մոտ կա ձևավորված կարծիք, որ հոգեբանը խորհուրդ է տալիս, բայց դա այդպես չէ, հոգեբանը երբեք խորդուրդ չի տալիս, խորհուրդ կարող է տալ ընկերուհին կամ հարազատը: Հոգեբանն օգնում է մարդուն ճանաչել ինքն իրեն: Հենց նման անհամաձայնություններն են ինձ դրդել ինձ համար յուրօրինակ ապրելակերպ ստեղծել»,- ասում է Լեյլին, և նաև ավելացնում, որ չի եղել այնպիսի իրավիճակ, որ  փոշմանի իր ընտրության համար, քանի որ գիտակցաբար է  ընտրել այս ուղղին:

Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով

Յուրաքանչյուր երևույթ, ամենքս տարբեր կերպ ենք ընդունում, այդպես է նաև սննդի պարագայում: Մարդկանց մեծ մասը չի հասկանում, թե ինչ է իրենից ենթադրում վեգանիզմը, և դա կապում  նիհարելու ցանկության հետ ու որոշում դառնալ վեգան: Մյուս մասն էլ վախենում է, որ հնարավոր է փորձը ձախովի, կամ էլ օրինակ վեգան դառնալը և որոշ մթերքներ չօգտագործելը բացասաբար անդրադառնա օրգանիզմի վրա:

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում

Բայց հակադրվելով այս ամենին՝ Ամերիկյան սննդաբանության ասոցիացիան պաշտոնապես հայտարարում է, որ բուսական սննդակարգը ճիշտ պլանավորված լինելու դեպքում, ապահով է և հարմար կյանքի բոլոր փուլերի համար, այդ թվում մանկություն, հղիություն, մարզական կյանք և այլն:

ԹԻՆԱ  ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА