o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրս ասում էր՝ ամեն հայ ընտանիք զենք պիտի ունենա, մենք թուրքի նման թուրք թշնամի ունենք. Ռ. Ասատրյան

03.05.2020 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Հայրս ասում էր՝ ամեն հայ ընտանիք զենք պիտի ունենա, մենք թուրքի նման թուրք թշնամի ունենք. Ռ. Ասատրյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է՝ Հայրենական Մեծ պատերազմում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ գրողների միության անդամ, անվանի գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ հայրը:

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

- Հայրս ծնվել է 1907թ.: Ութ տարեկան է եղել,երբ թուրքերը լցվել են գյուղ, պապս՝ իսկական կռվող հայ տղամարդ` երկու «բերդանկա» տիպի հրացան է ունենում, հորս ձեռքից բռնած դիրքավորվում է գյուղի թիկունքի սարի վրա. լիցքավորում է երկու հրացանը` մեկով ինքն է կրակում,մյուսը տալիս է հորս ու սովորեցնում ձգանը քաշել: Գյուղի ներսում տղամարդիկ են կռվել, իսկ գաղթականների թիկունքը հայր ու որդի պահում են այնքան, մինչեւ ժողովուրդը թաքնվում է լեռներում...

1941թվականին հայրս` Շիրակ Ասատրյանը, մեկնել է ռազմաճակատ: Կռվել է Կերչում, Թամանյան դիվիզիայում: Երկու անգամ վիրավորվել եւ Վրաստանի զինվորական հիվանդանցում բուժվելուց հետո, նորից ետ է մեկնել ռազմաճակատ: 1944թ. նա ծանր վիրավորվում է, գնդակի բեկորները թոքերի մեջ են մխրճված լինում, բժիշկները մի մասը հեռացնում են, մնացած մասը վտանգավոր է լինում հեռացնել, վերքը սպիանում է, մի օր բեկորներից մեկը շարժվեց եւ վերջ դրեց հորս կյանքին…

Թող լույս իջնի բոլոր նրանց շիրիմներին, ովքեր կյանքով փրկեցին իրենց երազանքները եւ ովքեր տուն վերադարձան` իրենց հետ տուն բերելով պատերազմը: Մինչեւ կյանքի ավարտը՝ նա հրացանից չբաժանվեց, որսորդ միության անդամ էր: Շատ քիչ էր որսի գնում, բայց ամեն երեկո խնամքով փայլեցնում էր զենքը ու հետն էլ ասում` «Ամեն հայ ընտանիք զենք պիտի ունենա, մենք թուրքի նման թուրք թշնամի ունենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА