o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երախտապարտ եմ իմ երկու հերոսներին եւ բոլոր նրանց, ով գերադասեց հայրենիքի պատիվը սեփական կյանքից առավել

03.05.2020 00:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Երախտապարտ եմ իմ երկու հերոսներին եւ բոլոր նրանց, ով գերադասեց հայրենիքի պատիվը սեփական կյանքից առավել

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը . Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում եւ, իրոք, հերոս պապերի գործը շարունակելու են գալիս հերոս թոռները: Պարզվում է՝ Հայրենական Մեծ պատերազմում իր մասնակցությունն է ունեցել նաեւ հերոս Արմեն Հովհաննիսյանի մորական կողմից մեծ պապը: Այս մասին պատմում է Արմենի մայրը՝ ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

- Պապս՝ Սուրեն Գրիգորի Ոսկանյանը .ծնված՝ 23.08.1915թ., 26տարեկան էր,երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։ Ավարտելով Թբիլիսիի հրետանային եռամսյա կուրսը՝ լեյտենանտի կոչումով մեկնեց ռազմաճակատ։ Կռվել է Կովկասյան ռազմաճակատի 216 ՄՀԴ դիվիզիայի, 409 հրետանային գնդում՝որպես հրետանու հաշվարկի հրամանատար։ Թեժ մարտերից մեկի ժամանակ բեկորային ծանր վիրավորում է ստանում կրծքավանդակին՝ վնասելով աջ թոքը։ Հոսպիտալում ծանր վիրահատությունից հետո հաջողվում է կյանքը փրկել։ Ապաքինվելուց հետո իբրեւ պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ՝ վերադառնում է տուն։ Սակայն պատերազմի վերքերը քայքայել էին պապիս առողջությունը, որի արդյունքում եւս երեք անգամ վիրահատվել է Մոսկվայում։ Վերջին վիրահատությունը իրականացրել է հայտնի պրոֆեսոր Բոգուշը՝ ի վերջո հեռացնելով թոքը։ Պապս վայելչակազմ տղամարդ էր, կոկիկ, զգաստ, հերոսին վայել կեցվածքով, իր շրջապատում առանձնակի սեր ու խորին ակնածանք էր վայելում։ Չէր սիրում պատերազմի մասին խոսել, հավանաբար մեծ ցավ էր զգում, մռայլվելով ասում էր՝պատերազմը սարսափելի բան է…

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

Բազմաթիվ պետական բարձր պարգեւների է արժանացել։ Պապս իր մահկանացուն կնքեց 21.04.1977թ.։ Բոլորս գիտեինք մահվան պատճառը՝պատերազմի վերքերը... Ես միշտ եմ հպարտացել իմ հերոս պապով եւ երախտապարտ եմ իր բաժին կերտած հաղթանակի համար... Բայց... ուզում եմ պատմությունս շարունակել, եթե թույլ կտաք եւս մեկ հերոսի մասին՝ որդուս մասին պատմելով։

Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ

Այսպիսով գերդաստանիս պատմության մեջ որդիս՝ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը եւս իր անունը ոսկե տառերով գրեց... Արմենը 2012թ.զորակոչվել է ծառայության ԼՂՀ, ծառայել է առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում՝ որպես հրաձգային ջոկի հրամանատար՝ կրտսեր սերժանտ։ 2014թ.հունվարի 19-ի, լույս 20-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ արձանագրվել է թշնամու դիվերսիոն մեծաքանակ խմբերի (30_45հոգի) հատուկջոկատայիններով զինված ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին եւ առանց հապաղելու, կրակն իր վրա վերցնելով ՝ նետվել մարտի։ Անգամ ծանր վիրավոր վիճակում չի ընկրկել, կռվելով մինչեւ վերջին շունչը՝ կենդանի վահան դառնալով փրկել է առնվազն 15 հոգու կյանք։

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Հետմահու պարգեւատրվել է պետական բարձր պարգևներով եւ կոչումներով։ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» եւ ԼՂՀ «Արիության համար» պետական պարգեւների ամենաերիտասարդ ասպետն է։ Երկու անգամ արժանացել է «Տարվա մարդ» բարձրագույն կոչմանը։ Երախտապարտ եմ իմ երկու հերոսներին եւ բոլոր նրանց, ով գերադասեց հայրենիքի պատիվը սեփական կյանքից առավել:

«Հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել». Միքայել Ոսկանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА