o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

02.05.2020 12:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

Վենեսուելայի Գուանարե քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի հյուսիսարևմյան Պորտուգեսա նահանգում 17 բանտարկյալ է սպանվել։ Տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը դեռ կավելանա, քանի որ վիրավորներից շատերը, որոնց թիվը դեռ կոնկրետ չի նշվում, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հայտնի է, որ հիմնարկության տնօրեն Կարլոս Ռոխոն մեջքին դանակի հարվածից ծանր վիրավորում է ստացել, իսկ անկարգությունների ճնշման գործընթացին մասնակցած ազգային գվարդիայի լեյտենանտը բանտարկյալներից մեկի կողմից նետված պայթուցիկ սարքի բեկորներից է տուժել։

Observatorio venezolano de prisiones իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է զանգվածային փախուստի փորձը՝ պարզաբանելով, որ ուղղիչ հիմնարկը լիքն է եղել․ Լոս Լյանոսի (Սեպելա)՝ 750 տեղ ունեցող քրեակատարողական կենտրոնում մոտ 2,5 հազար բանտարկյալ է պահվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Գուանարե քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում կալանավորների մի խումբ հատել է բանտի թույլատրելի սահմանն ու բախվել երկրի ազգային գվարդիայի ուժերին:

Իշխանության ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել խռովարարների խմբի ղեկավարի հետ, որի մականունն Օլիվո է: Նրանց միջև համաձայնություն է ձեռք բերվել, և կալանավորները վերադարձել են խցեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА