o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը, Պոգբան, Անելկան եւ այլ աստղեր միացել են համահայկական համերգի բարեգործական աճուրդին

02.05.2020 01:04 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը, Պոգբան, Անելկան եւ այլ աստղեր միացել են համահայկական համերգի բարեգործական աճուրդին

Թովմասյան» բարեգործական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում, որը կրում է «Միասին մենք կարող ենք» խորագիրը, անցկացվելու է նաև բարեգործական աճուրդ: Այս մասին հաղորդում է հիմնադրամի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Բարեգործական աճուրդին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հայ և համաշխարհային ճանաչում ունեցող շատ հայտնիներ, որոնց թվում են «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Պոլ Պոգբան, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, անվանի բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան, հայազգի հայտնի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանն ու այլք: Նրանք աճուրդի են հանել իրենց համազգեստները կամ անձնական իրերը:

Համերգի ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում #Covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպել է բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր, որն ուղիղ եթերում անվճար կհեռարձակվի կազմակերպության յութուբյան պաշտոնական ալիքում:

Համերգին մասնակցություն կունենան ավելի քան 60 մշակութային գործիչներ Երևանից, Լոս Անջելեսից, Լաս Վեգասից, Մոսկվայից, Բեյրութից, Բրյուսելից, Սիդնեյից, Երուսաղեմից ու Տորոնտոյից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА