o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը բավարարել է հայցը` ԱԱԾ-ին պարտավորեցնելով վերացնել իր անգործությունը

01.05.2020 21:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դատարանը բավարարել է հայցը` ԱԱԾ-ին պարտավորեցնելով վերացնել իր անգործությունը

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «22.03.2019-ին ես` Մարինա Խաչատրյանս, եւ Հայկ Այվազյանը հաղորդում էինք ներկայացրել ԱԱԾ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից 29.01.2019-ին Գարդասիլ պատվաստանյութի կիրառման ապօրինի հրամանի առնչությամբ։ Մասնավորապես նշել էինք, որ ապօրինի հրամանում ընդգրկված են մարդկանց այնպիսի տարիքային խմբեր, որոնք նախատեսված չեն ո՛չ Գարդասիլի ներդիր թերթիկով, ո՛չ միջազգային որևէ բժշկական կառույցի չափորոշիչներով։

Այստեղ է սկսվում եւ ավարտվում մեծ քաղաքականությունը, Նավալնու Հ1-ի եթերում հայտնվելն էլ ձեզ կենդանի ապացույց

ԱԱԾ-ն չէր ձեռնարկել որևէ միջոցառում` քրեական գործ հարուցելու, ակնհայտ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Չէր մերժել նաև քրեական գործի հարուցումը, ինչի արդյունքում ՀՀ շուրջ 40 000 քաղաքացի ենթարկվեց հանցավոր կլինիկական փորձարկումների։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 658 է, մահվան դեպքերինը՝ 612

Ավելին, իմ ունեցած տեղեկատվության համաձայն, մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դրվել է դարակի մեջ, կողպվել և ԱԱԾ կոնկրետ պաշտոնյա գործին ընթացք չտալու համար ստացել է հսկայական ֆինասական փոխհատուցում։

Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը եկել են համաձայնության. հետեւանքը կարող է ավերիչ լինել

Տեսնելով ՀՀ ԱԱԾ հանցավոր անգործությունը և հայ հանրության վրա չդադարող կլինիկական փորձարկումները Գարդասիլով` ես և իմ փաստաբան, հրաշալի մարդ ու հոյակապ ընկեր Պավլիկ Փոլադյանը դիմեցինք ՀՀ Ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ԱԱԾ-ի անգործության։

ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Մարգարյան

Տեղեկացնում եմ, որ դատարանը բավարարել է հայցս` ԱԱԾ-ին պարտավորեցնելով վերացնել իր անգործությունը։ Երկուշաբթի կներկայացնեմ հերթական դիմումը` ՀՀ ԱԱԾ-ից պահանջելով հանրությանն իրազեկել, թե ինչ փուլում է գտնվում տվյալ գործը։ 

Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի ընդունումը ծանր հետեւանքներ կունենա նաեւ ՌԴ-ում ապրող հայերի համար

Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողներ, ցանկացած պայքար, եթե այն ծրագրված է գրագետ, հետևողականորեն և սրտացավ կերպով, տալիս է իր արդյունքները։ Պայքարը դեռ շարունակվում է։ Հայաստանի Հանրապետությունում չպետք է տիրի անարխիա, չպետք է իրականացվի սամասուդ, չպետք է անցկացվեն օրինազանց ու հակամարդկային կլինիկական փորձարկումներ, չպետք է լինեն մանկավաճառություն և օրգանների հանցավոր բիզնես»։

Առողջապահության նախարարությունը տվել է թույլտվությունը, հայկական թեստերը կմտնեն շուկա a1plus.am

Որպես հետգրություն՝ Մ. Խաչատրյանը հավելել է. «Շնորհակալ եմ դատական համակարգին` Հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացու գործելու համար»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА