o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես վանել բացասական մտքերը․ Հոգեբան

01.05.2020 19:31 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպես վանել բացասական մտքերը․ Հոգեբան

- Ինքնամեկուսացումը ի՞նչ հետևանքներ կարող է բերել մարդու հոգեկան ներաշխարհի վրա: Ինչպե՞ս վանել բացասական մտքերը:

3 րոպե հոգեբանի հետ. սթրես. Տեսանյութ

Հարցին պատասխանում է հոգեբան ՄԱՐԻԱՄ ԲԱԲԱՅԱՆԸ

- Մեկուսացումը հասարակությունից, սոցիալական կապերի քանակի եւ որակի անկումը, ինչ խոսք, բացասական անդրադարձ կարող է թողնել մարդկանց հոգեկան վիճակի վրա։ Կարեւոր է տարանջատել մեկուսացումը միայնակության զգացումից։ Հնարավոր է ինքնամեկուսացման պայմաններում չզգալ միայնակություն, եւ մարդաշատ սենյակում սուր միայնակություն զգալ։ Սակայն երկարատեւ ինքնամեկուսացման հետեւանքներից մեկը հենց այդ սուր միայնակության զգացման առաջացումն է։ Այս զգացումը կարող է սրել կամ առաջ բերել դեպրեսիվ ախտանիշներ։ Մարդուն կարող է թվալ, որ ինքը պետք չէ ոչ մեկին, իր մասին մոռացել են, նա արժանի է սրան․․․ Նման մտքերը բնորոշ են դեպրեսիա հիվանդության ժամանակ, իսկ ինքնամեկուսացման պայմաններում կարող են ծագել եւ ամրապնդվել։ Այս ամենը ազդում է ամբողջ հոգեկան վիճակի վրա, աստիճանաբար ավելի ու ավելի վատթարացնելով այն։ Այսպիսի մտքերի հատուկ թիրախ են ծերերը, միայնակները, մինչ մեկուսացումը ծանր սթրեսային վիճակներ տարած մարդիկ, ներընտանեկան, միջանձնային փոխհարաբերություններում խնդիրներ ունեցողները, նրանք, որոնք արդեն իսկ ունեին հոգեբանական խնդիրներ եւ տարբեր պատճառներով խուսափում էին դիմել մասնագետի եւ այլն նույն տրամաբանությամբ։

Հիվանդությունների բուժումը հոգեբանական մեթոդներով. Տեսանյութ

Նաեւ կան մարդիկ, որ մինչ ինքնամեկուսացման շրջանը կարիք եւ հնարավորություն ունեին տնից «փախնելու» աշխատանքի կամ կրթության կամ այլ մի տեղ։ Ինչեւէ, մեկուսացման պայմաններում փախնելը անհնար է, եւ մարդիկ ստիպված են, բախվելով խնդրին, զբաղվել լուծմամբ։ Ցավոք, միշտ չէ, որ գիտեն ինչպես, կամ առհասարակ հավատում են, որ խնդիրները լուծելի են, այնինչ լուծում միշտ կա։ Արդյունքները կարող են լինել ամենատարբեր, բայց նաեւ նման պայքարը կարող է դառնալ հոգեկան առողջության վատթարացման պատճառ։ Մենք միշտ ենք եղել սոցիալական արարածներ, մեր հոգեկանի համար խիստ կարեւոր են ուրիշները, նախ, որ լինեն, ապա, որ լավ հարաբերություններում լինենք նրանց հետ։

Ինչու՞ երեխաները չեն ուզում սովորել. Հոգեբանի հետ

Մեկուսացման մեկ այլ վտանգ է միապաղաղությունը՝ ամեն օրը նույն տարածքում, մեկը մյուսի նման է անցնում։ Եթե չկան հստակ զբաղվածություններ, պարտականություններ, աշխատանք, կրթություն, երկար տանը մնալը դառնում է տանջանք։

Արդեն իսկ կան հետազոտություններ, որ գնահատում են երկարատեւ ինքնամեկուսացման պայմաններում հայտնված մարդկանց հոգեկան վիճակը որպես հոգետրավմատիկ։ Այս մարդկանց մոտ առավել հաճախ են ձեւավորվում դեպրեսիվ ախտանիշներ, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, տագնապային խանգարումներ, վախ կամ մեղքի զգացում։ Որոշների մոտ ծագում է անքնություն՝ պայմանավորված տագնապներով, կպչուն մտքեր եւ գործողություններ։ Այս ախտանիշները կարող են պահպանվել մի քանի շաբաթ կամ ամիս ինքնամեկուսացման ավարտից հետո։ Ինչքան երկար է տեւում ինքնամեկուսացումը, այնքան նկատելի են բացասական հետեւանքները մարդկանց հոգեկանի վրա։ Կարեւոր է պատկերացնենք ընկալումների ազդեցությունը։ Ինքնամեսուսացմանը նայենք ոչ որպես ստիպողական կարգ, այլ անձնական լուրջ պատասխանատվություն, միջոց օգնելու մյուսներին հիվանդության հետ պայքարում։ Այս մոտեցումը օգնում է նվազեցնել ինքնամեկուսացման բացասական ազդեցությունը հոգեկանի վրա։

«ՑԱՎԱՅԻՆ ՎԱՐՔԸ ՄԵԾԱՊԵՍ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ»

Հիմա իրավիճակը այսպիսինն է, բայց եկեք հասկանանք՝ ինչ կարող ենք անել, հնարավորինս նվազեցնելու համար ազդեցությունները։ Կարծում եմ՝ հիմնական անելիքը հոգատարությունն  է։ Հոգ տանենք մեր հարազատների եւ մտերիմների, ծանոթ-անծանոթների, շրջապատող աշխարհի, կենդանիների ու բույսերի եւ ցանկացած գեղեցիկի, դրականի ու հաճելիի համար։ Այսպես ենք մասնակից դառնում կյանքին, նույնիսկ մեկուսացման պայմաններում կամ միայնակ։

Այս նպատակով նախ, ուշադրություն դարձնենք այն մտքերի տիպին, որ ոչ մի լավ տեղ չեն տանում եւ զբաղվենք դրանցով, կանգնեցնենք այս ընթացքը, տեղափոխենք ուշադրությունը։ Կարեւոր է հասկանանք, որ դրանք մեր մտքերն են եւ մեր կառավարմանն են ենթակա։ Ո՞ր տիպի մտքերից արժի հրաժարվել  գոնե ինքնամեկուսացման շրջանում։ Նախ, սեփական անձը եւ գործունեությունը ստորացնող մտքերից։ Դադարեք խղճալ ձեզ, դա չի օգնում, սակայն առաջացնում է չափազանցված վշտի հույզեր։ Մի մտածեք ուրիշների մասին վատը, աշխատեք քիչ դատողական լինել, սա նույնպես չի օգնում տեղափոխելով մեր հոգեկանի էներգիան այլ մարդուն բացասական գնահատելու վրա, մենք մեր իշխանությունը, ասես, տալիս ենք նրան, երբ արձագանքում ենք ու երկար մնում այդ արձագանքի ազդեցության տակ, սա ստեղծում է զգացողություն, որ ոչ մի դեր չունենք մեր կյանքում, ասես, որոշում չենք կայացնում, պարզապես ազդվում ենք։ Նույնը նաեւ աշխարհի մասին վատը մտածելիս՝ այսպիսի մտքերը ուղեղի կողմից ընկալվում են որպես թույլ, կոտրված, անհույս արարածի ապրումներ եւ իրականությունը սկսում ընկալել ու դասավորել ըստ այդմ։ Հոգեկանի համար վնասակար են նաեւ համեմատությունները եւ դրանցից ծագող նախանձը։ Այս ամենը թուլացնում է մեր հոգեկանը, սահմանափակում դրա հնարավորությունները, աստիճանաբար դառնում է սովորություն, եւ այլեւս անգամ  անհրաժեշտության դեպքում չենք կարողանում տեսնել պատկերը ամբողջությամբ, այլ միայն բացասականն ենք ընկալում։

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՆ. 4 ԽՈՐՀՈՒՐԴ

Բացի այդ, կարեւոր է լսել սեփական հույզերը, թույլ տալ դրանց արտահայտվեն, քննարկել վստահելի մտերիմների հետ, խոսել դրանց մասին, գրել, նկարագրել, դուրս բերել։

Եթե մեկուսացման պայմաններում ձեզ միայնակ եք զգում, մի ամաչեք եւ երկմտեք դիմելու մտերիմների եւ ընկերների աջակցությանը, ընդհուպ մինչեւ սոցիալական կայքերում բաց ներկայացնելով խնդիրը։ Կարեւոր է իմանաք, որ այս վիճակում միայնակ չեք, հնարավոր է այն մարդը ում դիմում եք, նույնպես կապի կարիք ունի։ Մենք ունենք օգնություն խնդրելու իրավունք, եւ ոչ մի վատ բան չկա խնդրելու մեջ։

Ինչու՞ է բարդ վերջ դնել ձախողված հարաբերություններին. հոգեբաններ

Մեկուսացման ռեժիմում, անպայման, նպատակ դրեք ազատ ժամանակը համակարգելու։ Կարող եք պլանավորել կարդալ այն  գիրքը, կամ քսան կքանիստ անել, դիտել հեռուստասերիալ, եփել կամ թխել, դասավորել կամ քանդել, մի խոսքով, բուն նպատակը ոչ մի դեպքում շատ դատարկ ժամանակ չթողնելն է։ Որքան հստակ լինի նպատակը, այնքան լավ։ Մի ծանրաբեռնեք հոգեկանը տագնապացնող նյութերով։ Հիշեք, որ մեկուսացման մեջ եք, որովհետեւ այսպես պայքարում եք վիրուսի դեմ, փրկում եք կյանքեր։ Դուք հերոս եք։ Լավ նայեք ձեզ եւ ձեր մտերիմներին, բայց առաջին հերթին ձեզ։

Տրամադրության անկում, ախորժակի պակաս, քնի խանգարում, շփումների փոքրացում` աշնանային դեպրեսիայի առաջին ախտանիշները

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА