o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որ երկրում ինչպես են տոնում Մայիսի 1-ը

01.05.2020 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Որ երկրում ինչպես են տոնում Մայիսի 1-ը

Ավելի քան 140 երկրում, այդ թվում եւ Հայաստանում, մայիսի 1-ը տոնում են որպես Աշխատանքի և աշխատավորի օր: Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր: Հենց այդ պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա: Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին, ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բանվորների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունենում բախումներ, որի մասնակիցներից շատերին ձերբակալում են իսկ կազմակերպիչներին՝ դատապարտում մահվան: Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են կախաղանի: Սակայն 3 տարի անց՝ 1889 թվականին, ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների, Փարիզի կոնգրեսը որոշում է կայացնում, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես՝ 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Արդյունքում որոշվում է ընտրել աշխարհի բանվոր դասակարգը իշխանություններին իր պահանջները ներկայացնելու մեկ օր: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվում է Ռուսաստան:

Ինչպես վարվել հանգուցյալի զարդերի հետ․ արդյոք կարելի է դրանք կրել

Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։ Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդն այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:

Թերեւս կան երկրներ, որ մայիսի 1-ը տոնում են յուրովի կամ այլ անվանումներով:

Ռուսաստան

Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել: 1897 թվականին մայովկաները կրել են քաղաքական բնույթ և ուղեկցվել զանգվածային ցույցերով: Իսկ արդեն 1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»:

Գերմանիա

Ադոլֆ Հիտլերի իշխանության գալով՝ այդ օրը 1933 թվականից ստացել է պաշտոնական կարգավիճակ: Այն անվանվել է «Ազգային աշխատանքի օր»:

Մայիսի 1-ը Բեռլինում հայտնի է արմատական ​​ձախակողմյան խմբերի անդամների և ոստիկանների միջև բախումներով:

Հնդկաստան

Մայիսի 1-ը Հնդկաստանում առաջին անգամ տոնվել է 1923 թվականի մայիսի 1-ին Մադրասում՝ Աշխատանքային կուսակցության կողմից: Դա նաև առաջին անգամն էր, որ կարմիր դրոշը բարձրացվել է Հնդկաստանում: Նույն թվականին ընդունվել է բանաձև այն մասին, որ կառավարությունը մայիսի 1-ը պետք է հայտարարի որպես տոն:

«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում տարակուսած են, չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ

Ղազախստան

Այս երկրի բնակիչները մայիսի 1-ին նշում են Ղազախստանի ժողովրդի միասնության օրը: Աշխատանքի օրը տոնվում է 1996 թվականից սկսած:

Տաջիկստան

2016 թվականի նոյեմբերից Տաջիկստանի խորհրդարանը մայիսի 1-ը ներառել է ոչ աշխատանքային տոնական օրերի ցանկում:

Ֆինլանդիա

Ֆինլանդիայում Մայիսի 1-ը (Vappu) ուսանողների գարնանային կառնավալն է:

Իսկ Հելսինկիում տոնակատարությունն սկսվում է ապրիլի 30-ից, երբ երեկոյան ժամը 6-ին Հավիս Ամանդա հավերժահարսի արձանի գլխին, որ կանգնեցված է մայրաքաղաքի Շուկայի հրապարակում, դնում են սպիտակ գլխարկ՝ դիմորդների գլխի զարդարանքը: Այդ պահին բոլոր ներկաները նույնպես դնում են իրենց պիտակ գլխարկները և բացում շամպայնի շշերը: Դիմորդի սպիտակ գլխարկ ստանում է նա, ով ավարտել է լիցեյն ու հանձնել ավարտական քննությունները:

Ֆինլանդիայի մյուս խոշոր քաղաքներն ունեն արձանների հետ կապված իրենց արարողակարգերը:

Միացյալ Նահանգներ

Չնայած մայիսի 1-ը ծագել է Միացյալ Նահանգներից, սակայն ԱՄՆ Կոնգրեսը 1958-ին մայիսի 1-ը նշանակել է որպես հավատարմության օր՝ Խորհրդային Միության կողմից օրվա յուրացման պատճառով: Այսպիսով, Աշխատանքի օրը հայտարարվում է ԱՄՆ-ում սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը:

Միացյալ Նահանգների հետ մեկտեղ, նույն օրը նշում են նաև Ամերիկյան Սամոան, Բերմուդան, Կանադան, Հյուսիսային Մարիանյան կղզիները, Պուերտո Ռիկոն և ԱՄՆ Վիրջինյան կղզիները:

Պակիստան

Պակիստանում նույնպես Աշխատանքի միջազգային օրը տոնվում է մայիսի 1-ի, այդ օրը ոգեկոչում են աշխատողների սոցիալական և տնտեսական նվաճումները: Ուշագրավ միջոցառումներ են կազմակերպվում տարբեր քաղաքներում:

Գիտնականները պարզել են, թե ինչպես է կորոնավիրուսը վարակված բջիջներից փոխանցվում առողջներին և տարածվում մարդու օրգանիզմում. Financial Times

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА