o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

01.05.2020 16:51 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ վիրահատության անհրաժեշտություն ունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը:

«Ճաշի մեջ ընկած մազը»․ Ֆրանսիական պարբերականի հոդվածը՝ Արսեն Թորոսյանի մասին

Նա տեղեկացրեց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը բուժման մեջ է, շարունակվում են հետազոտությունները:

«Հետազոտությունները շարունակվում են և որոշակի բուժական գործողություններ պետք է շարունակվեն»,- ասաց Չարչյանը:

Հարցին, թե արդյո՞ք վիրահատության անհրաժեշտություն կա, Չարչյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ՝ այո, սակայն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դրանք անձնական, գաղտնի տվյալներ են:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА