o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

COVID-19. Բրազիլիան վարակվածության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

01.05.2020 17:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
COVID-19. Բրազիլիան վարակվածության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 308 հազար 901-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 234 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 042 հազար 993 մարդ:

Իրանը մահապատժի է ենթարկել ԿՀՎ-ի օգտին լրտեսության եւ Սուլեյմանիի մասին տվյալների փոխանցման մեջ մեղադրվողին

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 095 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 63 հազար 871 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 239 հազար 639 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 543:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 205 հազար 463 է: Վարակից մահացել է 27 հազար 967 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 171 հազար 253: Վարակի հետևանքով մահացել է, 26 հազար 771 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 178 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 376 մարդ:

Գերմանիայում 163 հազար 009 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 623 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 120 հազար 204-ի, մահացածներինը՝ 3,174-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածության ընդանուր թիվը կազմում է 106 հազար 498: Երկրում մահացության ցուցանիշը 1073 է:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 640: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 028 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 87 հազար 187: Այստեղ մեկ օրում հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնումից ի վեր երկրում մահացել է 6 հազարից ավելի մարդ:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 874 ընդհանուր, 12 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Կանադայում հաստատված դեպքերի թիվը 53 հազար 236 է, Բելգիայում 48 հազար 519 է, Նիդերլանդներում 39 հազար 316 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 539 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 13 հազար 409, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 481 է, մահացածներինը՝ 105:

Եգիպտոսում 5 հազար 537 հաստատված դեպք կա, մահացել է 392 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 024-ի, մահացածներինը՝ 26-ի: Իրաքում գրանցվել է 2085 վարակվածության, 93 մահվան դեպքով: Լիբանանում կա 725 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА