o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Անդրեյ Բելոուսովը

01.05.2020 00:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
ՌԴ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Անդրեյ Բելոուսովը

Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի, վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը նշանակվել է  Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնակատար:

Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը. Մենուա Հարությունյան

«Այս հրամանն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից», - ասվում է փաստաթղթում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել էր, որ իր մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Նա ինքնամեկուսացվել է, բայց եւ հավաստիացրել, որ կառավարությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Միշուստինն ինքն է առաջարկել, որպեսզի կառավարության ղեկավարի պաշտոնակատար նշանակվի առաջին փոխվարչապետ Բելուսովը: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է այս առաջարկը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА