o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ ԿԳՄՍՆ-ի` «ինքնաբուխ» համերգները չեն խախտել պարետատան սահմանված կարգը

29.04.2020 23:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԿԳՄՍՆ-ի` «ինքնաբուխ»  համերգները չեն խախտել պարետատան սահմանված կարգը

ՀՀ կառավարությունն ամենուրեք բոլորին հորդորում է մնալ տանը, բայց ապրիլի 7-ին մենք այլ իրողության ականատես եղանք, թե ինչպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության տակ գործող մի քանի կառույցների երգչախմբեր եւ երաժիշտներ բակեբակ ընկած համերգներ էին ունենում: ՀՀ վարչապետը շեշտել էր, որ սա ինքնաբուխ համերգ է, որը, չգիտես ինչու, բոլորը նույն ժամին էին որոշել իրականացնել: «Իրավունքը» հարցման միջոցով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր, թե  համավարակի տարածման վտանգով պայմանավորված` արդյո՞ք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նկատողություն տվե՞լ է իր ենթակայության տակ գտնվող մշակութային այն կառույցների ղեկավարներին, որոնք, վտանգելով իրենց աշխատակիցների առողջությունը, ինքնագլուխ եւ ինքնաբուխ համերգներ են ունեցել: Այն դեպքում, երբ նախարարի հրամանով մշակութային բոլոր կառույցները իրենց գործունեությունը ծավալում են առցանց: Սակայն սուպերնախարարությունից ստացանք անհեթեթ պատասխան. «ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության ՊՈԱԿ-ները չեն խախտել պարետատան սահմանած կարգը»: Այսինքն, ստացվում է, որ պարետատունը հորդորում է համաքաղաքացիներին չմասնակցել հարազատի հոգեհանգստին կամ հուղարկավորությանը, տանը մնալ եւ հետեւել պարետի հրահանգներին, բայց ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ներին, նախարարի բանավոր հրամանով, բակեբակ համերգներ իրականացնելը պարետատան խախտում չէ՞: Այն դեպքում, երբ նվագախմբերը, այդ «ինքնաբուխ» համերգին մասնակցում էին` գերազանցելով 20 անձը, չենք հաշվում բակ իջած ու համերգն ավելի մոտիկից ունկնդրող բնակիչներին: Թերեւս, ստեղծված համաճարակը ակամայից ցուցադրում է մեր ժամանակների կառավարության անճարակությունը, քանի որ, կարծես թե, կառավարությունում մեկը մյուսից տեղյակ չէ` պարետն այլ հրահանգ է տալիս, ՀՀ վարչապետը` այլ ցուցումներ է հորդորում, իսկ սուպերնախարարը բոլորովին այլ իրողություն է պատկերացնումՀետաքրքիր է` «ինքնաբուխ» համերգի շտապող ոստիկանները կանգնեցրե՞լ են որեւէ երաժշտի եւ ինչ են գտել նրա տեղաշարժման թերթիկի մեջ գրված` ասենք, գնում եմ եսիմ որ բակում, չգիտեմ ում պատուհանի տակ երգելո՞ւ: Թերեւս այս դեպքում` նույն մշակութային գործիչներին ոչ թե բերման կենթարկեր ոստիկանությունը, ինչպես կառավարության դիմաց ցույց անող երգահանին, այլ պարզապես գժանոց կտանեինԻ դեպ, իսկ թե ապրիլի 7-ին նախատեսված ի՞նչ միջոցառումներ են հետաձգվել կամ չեղարկվել համավարակի պատճառով եւ ի՞նչ ճակատագրի է արժանացել չկայացած միջոցառումների համար դուրս գրված բյուջեն, կներկայացնենք «Իրավունքի» հաջորդ համարում:

ՀԱՊԿ-ը Բաքվին եւ Երեւանին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА