o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է Շիրազը հրաժարվել Լենինի շքանշանից

29.04.2020 23:10 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու է Շիրազը հրաժարվել Լենինի շքանշանից

 Օրերս լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 106-ամյակը: Անհանգիստ ու կրակոտ խառնվածքով պատանուն, ում հասակակիցները «խելառ» են անվանել, ճակատագիրը նաեւ նրան է փողոց նետել: Իսկ որբացած Օնիկը, ուր մի օր ջուր վաճառելով, մի օր` գողություն անելով, կյանքի մեծ դպրոց է անցել ու հենց այդ ճանապարհին էլ գտել իր մորը: «Շիրազի անունը լսելիս պետք է ոտքի կանգնել եւ անընդմեջ ծափահարել: Այդպես է, որովհետեւ հայրենիքի մի հերոս էլ Շիրազն էր»,- հայ մեծ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ` Օնիկ Կարապետյանի մասին ասել է Վիլիամ Սարոյանը: Իսկապես, Շիրազի ավանդը մեր ժողովրդի պատմության եւ մշակույթի ոլորտում անգին է: Շիրազն առաջիններից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն տարիներին այդ մասին քչերը համարձակություն ունեին խոսելու: Շիրազը կարեւոր դեր է խաղացել նաեւ անկախության կայացման եւ հայոց լեզվի ու արժեքների պահպանման գործում:

Ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Հովհաննեսյանի ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում

ՇԻՐԱԶԻ 5 ՍՐԱՄԻՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շիրազն առանձնացել է իր սուր հումորով, որով եւ ճշմարտությունն է ասել, բայց այնպես, որ չվիրավորի դիմացինին:

1. Մի անգամ Շիրազին հարցրել են, թե` վարպետ, այդքան մեծ հումոր Ձեզ որտեղի՞ց, նա էլ, թե` մենք բարձրադիր վայրում ենք ապրում, եւ Աստծուց այդ շնորհը մեզ շուտ է հասել:

2. Երբ Շիրազը դուրս է եկել փողոց, նրան միշտ շրջապատել է ժողովուրդը: Մի անգամ գրողների խումբը, փողոցում Շիրազին միայնակ տեսնելով, ասել է` Շիրազ, բա ասում էին, թե ժողովրդական գրող ես, ո՞ւր է ժողովուրդդ, Շիրազն էլ հանգիստ պատասխանում է. «Առյուծները միայնակ են ման գալիս, իսկ գայլերը` ոհմակով»:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒՆԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱ- ՆՈՐՈԳՄԱՆ ԽՆԴԻՐ

3. Հանրապետության հրապարակում գրողների հետ քայլելիս, մեկն ասում է` Շիրազ, բա չնկարվե՞նք ու անմահանանք, Շիրազն էլ թե. «Ես անմահ եմ, դո՞ւ ես ուզում հետս անմահանաս»:

4. Մի անգամ կառավարության շենք մտնելիս մի կին, հետեւից վազելով, ասում է. «Վխոդը էստեղի՞ց է»: Շիրազն էլ շրջվել է դեպի այդ կինն ու ասել` խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր:

Դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը. Հովհաննես Գալստյանի գույքի վրա արգելանք է դրվել

5. Փողկապ կապել չի սիրել, Գրողների միության ժողովին գնալիս մայրը ստիպել է կապել, բարկացած, փողկապից քաշքշելով, գնացել է: Ուշացած է հասել, դուռն անընդհատ բացել ու փակել է, ու երբ վերջապես ներս է մտել, գրողներից մեկն ասել է. «Իյա, էտ դո՞ւ ես լենինականցի Օնիկը: Էտ խոտն օր դոշիդ ես կապել, չե՞ս վախենա էշերն ուտեն»: Պատասխանել է` «Ըշտը էդոր համար էլ ետ ու առաջ կենեի` վախվորելով ներս կուգայի...»:

Նա եղել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորը

8 ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏ ՇԻՐԱԶԻ ՄԱՍԻՆ

1. Հովհաննես (Օնիկ) Կարապետյանն իր Շիրազ գրական անունը ստացել է «Տժվժիկի» հեղինակ Ատրպետի կողմից, ով կարդալով նրա բանաստեղծություններն, ասել է. «Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի (քաղաք) վարդերը»: Այդ օրվանից էլ բանաստեղծը վճռել է այն դարձնել իր համար գրական անուն:

2. Աշակերտական տարիներին Շիրազը շատ չարաճճի է եղել, ասում են` աշակերտական սեղանի մոտ 45 րոպե տեղում նստած մնալը նրա համար իսկական փորձություն` պատիժ է եղել, ինչի արդյունքում գրեթե ամեն օր ծնող են կանչել: Նա իր հետ դասարան է տարել շուն ու կատու, մի օր էլ` ուսուցչի դասը պատմելու ընթացքում շանը կսմթում է: Վերջինս սկսում է հաչալ: Ուսուցիչը ստիպված  դասարանից հանում է, թե` ծնող կբերես: Բայց այնքան շատ են ծնող կանչել, որ ամաչում է մորը ասել. իր ծակ կոշիկները 5 կոպեկով վաճառում է, գումարը տալիս մի կնոջ ու խնդրում` որպես ծնող ներկայանալ: Ուսուցչուհին սկսում է բողոքել, այս կինն էլ շրջվում է դեպի Շիրազը, թե` գետինը մտնիս շան լակոտ, հորն է քաշել: Հոր անունը լսելիս վիրավորվում է ու լացակումած ասում` ա՛յ կնիկ, 5 կոպեկը տվեցի, որ գլխո՞ւս զարկեիր

«ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՅԼԵՎՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԵՆ»

3. Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազը սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր: Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը` պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել: Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա: Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին: Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը եւ առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:

Մեր օրերի «Քաջ Նազարը» Ռուսական թատրոնի բեմում. (տեսանյութ)

4. Շիրազը Երեւան է տեղափոխվել 1932 թվականին, բայց իր հարազատ քաղաքը երբեք չի մոռացել, ու երբ նրան հարցրել են` վարպետ, հիմա ե՞րբ ես իրականում ծնվել` 1915-ի՞ն, թե՞ 1914-ին, պատասխանել է. «Ես կին չեմ, որ իմ տարիքը հարցնեն, կարեւորը Գյումրիս գյուղերի հետ չխառնեք»:

5. 1963 թվականին մահանում է Շիրազի մայրը, իսկ այդ ժամանակ արգելված էր խոսել Հայոց ցեղասպանության, ազգային հերոսների, հատկապես ֆիդայիների մասին: Բայց Շիրազն իր տանը պատին կախել էր Անդրանիկի նկարը: Երկրի ղեկավարների մի մասը գնում են, որ Շիրազին ցավակցեն: Նախապես մարդ են ուղարկում, որ զգուշացնեն, թե Անդրանիկի նկարը հանի, որն այդ ժամանակ ղեկավարության համար «ավելորդ» իր էր: Երբ գալիս Շիրազին ասում են, թե նախարարներ են գալիս` նկարը պատից իջեցրու, նա դուրս է գալիս բաց պատշգամբ եւ նախարարներին տեսնելով` բղավում. «Անդրանիկի նկարն ամբողջ ձեր կազմն արժե…»:

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը

6. 1970-ական թվականների սկզբին Շիրազը ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Մուրադ Մուրադյանին նամակ է գրել` խնդրելով, որ իրեն բնակարան տան, որպեսզի երեխաների հետ գնա տեղափոխվի ծննդավայր եւ  քրոջ ընտանիքին չանհանգստացնի: Մուրադ Մուրադյանը չի պատասխանել նրա նամակին, իսկ երբ  տարին ավարտվել է, ու Շիրազը վիրավորված, որ արհամարհված է` ոչ այո են ասել, ոչ` ոչ, նամակ է գրել. «Տո Մրոտ Մրոտյան, ես` մնացական, դու` գնացական: Տունը տայիր` հետս կմնայիր…»: Նրանից հետո քաղկոմի քարտուղար է նշանակվում  Դոնարա Հարությունյանը, ում կառավարման օրոք էլ Շիրազին տուն տվեցին, որին Շիրազը մեկ-մեկ ասում էր Դոնարագանդի, մեկ-մեկ էլ` Դոնարաքանդի

«2020թ-ին ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհները հաստատվել են խտրականության սկզբունքով». Հովհաննես Գալստյանի բաց նամակը` Արայիկ Հարությունյանին

7. Շիրազը ցանկացել է, որ ծննդավայրում տունը լինի հենց Ավետիք Իսահակյանի տան հարեւանությամբ: Եվ իսկապես տունը, որն այժմ Շիրազի տուն-թանգարանն է, հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Երբ 1983 թվականին եկել է Իսահակյանի տուն, այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը մի քանի տուն է ցույց տվել Շիրազին, բայց նա այս մեկն է հավանել ու ասել. «Վարպետի տունն է կողքը, իմ տունս էլ գուկա»:

«Թե՛ դրսից եվ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը». Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

8. Շիրազը երկու անգամ` ծննդյան 50 եւ 60-ամյակների առիթով պարզապես չի ներկայացել ու չի ստացել Մոսկվայից ուղարկված Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը: Իսկ վերջում, արդեն 1975 թվականին, հրաժարվել է Լենինի շքանշանից, որովհետեւ պարտադրում էին, որ մի տեղ գրի, թե «Ղարաբաղի ողբը» ինքը չի գրել, ուրիշներն են գրել, ստորագրել է իր անունով: Փոխարենը Շիրազն ասել է. «Ո՛չ, ես եմ գրել, իմ Լենինի շքանշանը  դա է, որ ժողովուրդը ոչ թե իր կրծքի վրա կպահի, այլ իր սրտի մեջ»:

Ծանոթացեք` Հովհաննես Մովսիսյանն է` ձեզ բոլորիդ ֆեյքերով հայհոյելու պատասխանատուն. Նարեկ Սամսոնյան

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА