o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պանդեմիան կարող է իր սեփական ճշգրտումները կատարել արցախյան հիմնախնդրում. Ալեքսանդր Կրիլով

29.04.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պանդեմիան կարող է իր սեփական ճշգրտումները կատարել արցախյան հիմնախնդրում. Ալեքսանդր Կրիլով

Մինչ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման փուլային տարբերակն է քննարկվում, իսկ հայաստանյան իշխանությունը հերքում է այն` ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկում հայտնվեց ՌԴ ԱԳՆ-ի նոր արձագանքը, որտեղ ավելի քան հստակ շեշտված է` «ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում տարածքների վերադարձ լինելու է»: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ:

​​​​​​​ԱՄՆ-ի Միննեսոտայում տեղի ունեցած միջադեպը ուներ մեկ տարվա մութ անցյալ. նոր մանրամասներ

«ՀԵՆՑ ԱՅՍ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՍՆԵԼ ԽԱՂԱՂ ՓՈԽԶԻՋՄԱՆ»

– Պարոն Կրիլով, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի սենսացիոն հայտարարությունը եւ հայկական կողմի հակադարձումները:

Որպեսզի գնահատենք, թե արդյոք Ս. Վ. Լավրովի հայտարարությունն ինչ-որ առումով սենսացիոն էր, պետք է ուսումնասիրենք սկզբնաղբյուրը, մասնավորապես, թե Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ Կլոր սեղանի ժամանակ ինչ հարցի ինչպիսի պատասխան է նա տվել: Ս.Վ. Լավրովը պատասխանել է ադրբեջանցի թղթակցի այն հարցին, որը շեշտել էր, թե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւեր, եւ հետաքրքրվել էր ռուս նախարարից, թե որ մեխանիզմները կարող են բերել ընդունված, բայց ոչ պարտադիր բանաձեւերի աշխատանքային ռեժիմի: Իր պատասխանում Ս.Լավրովն ընդգծեց, որ քննարկվող բանաձեւերը «ընդունվել են ռազմական գործողությունների կիզակետում եւ նախատեսում են նախեւառաջ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում եւ անցում կարգավորմանը: Այո, դրանցում հաստատված են Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բայց այն պարունակում էր պատերազմը դադարեցնելու եւ բանակցություններին անցնելու պահանջ»: Հայտնի է, թե ով է պարբերաբար սրում իրավիճակը հակամարտության գոտում, ուստի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապել պատերազմը դադարեցնելու եւ հրադադարի ռեժիմի խիստ պահպանումն ապահովելու պահանջի հետ` պարզ է, որ հստակորեն հասցեագրված է Բաքվին եւ ոչ թե Երեւանին: Այնուհետեւ Ս. Վ. Լավրովը հիշեցրել է կարգավորման տարբեր տարբերակների մասին, որոնք ավելի քան քառորդ դար քննարկվել են եւ շարունակում են քննարկվել բանակցություններում: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ եղել է մի ժամանակաշրջան, երբ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, բայց հետո բանակցությունները սկսվել են ընթանալ եռակողմ ձեւաչափով, եւ հենց այս ձեւաչափով անհրաժեշտ է ապահովել պատերազմի ավարտը եւ հասնել խաղաղ փոխզիջման:

​​​​​​​2018-ի «հեղափոխությունից» հետո Հայաստան տեղափոխվածները, հիմա անհապաղ ուզում են ՌԴ վերադառնալ. քաղաքագետ

«ԼԱՎՐՈՎԻ ՀԻՇԵՑՈՒՄԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔԱՌՅԱԿ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ»

– Հայաստանում լայն տարածում գտավ Ս. Վ. Լավրովի հայտարարության հատկապես այն հատվածը, թե բանակցություններում քննարկված փաստաթղթերով առաջարկվում է հիմնախնդրի կարգավորման հասնել փուլային մոտեցման հիման վրա` նախատեսելով առաջին փուլում լուծել առավել հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքներից նահանջը, որի դիմաց տեղի պետք է ունենա տրանսպորտի, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում: Սա նշանակո՞ւմ է, որ հայկական դիվանագիտությունը գրավում է կապիտուլյացիոն դիրք եւ պատրաստվում հողեր հանձնել, ինչպես այս օրերին ակտիվ քննարկվում է:

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Ամենեւին էլ` ոչ: Բազմաթիվ տարբերակներ` փուլային, փաթեթային եւ մնացած այլ, կարելի է անվերջ քննարկել, սկզբունքորեն կարեւոր է միայն այն, թե, ի վերջո, ինչ տարբերակ կընդունվի հակամարտության կողմերի կողմից, եւ ինչ երաշխիքներ կստանան նրանք միջազգային միջնորդներից: Եզրափակելով իր խոսքը` Ս. Վ. Լավրովը կրկնեց, որ անհրաժեշտ է պահպանել պատերազմը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները եւ սկսել պայմանավորվել: Դարձյալ սա ուղղված էր հիմնականում հակամարտության այն կողմին, որը պարբերաբար խախտում է հրադադարը եւ թեժացնում է լարվածությունը տարածաշրջանում` Հայաստանը սպառելու հույսով եւ ստիպելով նրան կապիտուլյացիայի ենթարկել ղարաբաղյան խնդիրը: Կարծում եմ` ադրբեջանցի թղթակիցը շատ հիասթափված էր, երբ «ագրեսորին խաղաղություն պարտադրելու» հնարավոր մեխանիզմի տարբերակի փոխարեն` Ռուսաստանի դիվանագիտական ղեկավարից կոչ հնչեց նախեւառաջ ապահովել հակամարտության գոտում հրադադարի հաստատումը: Այս առումով, տեղին է թվում հիշել, թե ինչպես են կողմերը նախկինում ապահովել հրադադարի ռեժիմի արդյունավետ պահպանումը: Դա արվել է Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմական հրամանատարության միջեւ անմիջական պայմանավորվածությունների միջոցով: 1993 թվականի հուլիսի 27-ի պաշտոնական փաստաթուղթը կարող է ներկայացվել որպես օրինակ: Կարծում եմ, որ Ս. Վ. Լավրովի հիշեցումը բանակցությունների նախնական քառյակի ձեւաչափի վերաբերյալ պատահական չէր: ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները չեն մերժում քառակողմ ձեւաչափին վերադառնալու տարբերակը, բայց նշում են, որ դա հնարավոր է դառնա իրականություն, եթե հակամարտության երկու կողմերը համաձայնեն: Մինչ այժմ բանակցությունների սկզբնական ձեւաչափին վերադարձը շարունակում է լիովին անընդունելի լինել Բաքվի համար, բայց, այնուամենայնիվ, շատ հավանական է, որ ապագայում այդ սցենարը կարող է այս կամ այն ձեւով զարգացում ունենա:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՐԴԻԱԿԱՆ»

– Ձեր գնահատմամբ` այս շրջանում անկախ կորոնավիրուսի պանդեմիայից, շարունակո՞ւմ է չբացառվել նաեւ ռազմադաշտում պատերազմի վտանգը:

Իսկապես, բանակցությունները եւ փոխզիջումը, սրանք իրավիճակի զարգացման հնարավոր ուղիներից միայն մեկն են: Ռազմական ուժի գործադրման սցենարը շարունակում է մնալ արդիական, եւ այս դեպքում աշխարհին պայմաններ կթելադրի նա, ով կհասնի հաղթանակի: Կա եւս մի տարբերակ. խաղաղապահ ուժեր մտցնել, որից հետո արտասահմանյան գերտերությունները կողմերին կթելադրեն կոնֆլիկտի լուծման իրենց պայմանները եւ կապահովեն դրանց իրականացումը: Նախկինում այս տարբերակը ջանասիրաբար առաջարկում էր Միացյալ Նահանգները, որը ձգտում էր Հարավային Կովկասը վերածել հավաքական Կոսովոյի: ԱՄՆ-ի համար այս տարածաշրջանը աշխարհաքաղաքական կամուրջի դեր ունի, որով նա ցանկանում է ելք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա, Իրան, Չինաստան եւ այլն: ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ի երկրներից կամ իրենց դաշնակից պետությունների կողմից բազմիցս քննարկվել է Ղարաբաղում միջազգային խաղաղապահներ մտցնելու սցենարը` միաբեւեռ աշխարհի ձեւավորեւման համատեքստում եւ Մերձավոր Արեւելքի սահմանները վերաձեւակերպելու ամերիկյան ծրագրերում: Բայց ընդամենը մի քանի տարի անց աշխարհում իրավիճակը արմատապես փոխվեց, եւ այժմ ոչ ոք այլեւս չի հիշում այդ ծրագրերի մասին:

ՄԻԵԴ-ի հեղինակավոր վճիռը ՀՀ կառավարության ձեռքբերումը չէ

Այս համատեքստում ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հնարավո՞ր են փոփոխություններ, թե՞ հիմա աշխարհը դրա ժամանակը չունի` հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս պատերազմը կարող է շարունակվել առաջին հերթին այն պատճառով, որ զիջումները հավասարապես անընդունելի են ինչպես Հայաստանի, այնպես էլ` Ադրբեջանի համար: Երկու երկրներում գերակշռող անհաշտ տրամադրությունների ֆոնին չկա որեւէ հրաշք մոտեցում, որը կարող է իրավիճակի լարումից շրջադարձ կատարել դիվանագիտական ճանապարհի: Այնուամենայնիվ, ներկայիս կորոնավիրուսային պանդեմիան կարող է կատարել իր սեփական ճշգրտումները: Այն արդեն արմատապես փոխում է ամբողջ միջազգային իրավիճակը, եւ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում մեծ փոփոխություններ տեղի կունենան: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում էականորեն կարեւորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համաճարակի դեմ պայքարի արդյունավետությունը` դրա բազմաթիվ ավերիչ հետեւանքների հաղթահարման գործում: Արդյունքում ` հետհամաճարակային իրավիճակում, ուժերի հավասարակշռությունը կարող է էապես փոխվել, քանի որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը, որը կորոնավիրուսային համաճարակից ամենաքիչը կորուստներ կունենա, կլինի ավելի ուժեղ դիրքում:

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА