o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջազի տոնը կնշվի առցանց

29.04.2020 18:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջազի տոնը կնշվի առցանց

Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար ՝Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ  այս տարի սիրված և սպասված տոնը կնվշի առցանց հարթակում՝  յուրօրինակ երաժշտական կատարումներով:

Դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը․ դեսպանություն

Ապրիլի 30-ին առցանց հարթակում կայանալիք համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:

2011 թվականին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում  է որպես Ջազի միջազգային օր:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Այսօր էլ  շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև՝  միավորելով ազգերին, վերացնում  սահմանները   մարդկանց և պետությունների միջև:

 Ջազը՝ ազատություն խորհրդանշող երաժշտություն է,  որը խոսում է հենց  այդ  լեզվով և առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային աշխարհի  համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА