o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Դատապարտելի … այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա հատկապես հասարակության կողմից. Լիլիթ Գալստյան

29.04.2020 02:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
​​​​​​​Դատապարտելի … այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա հատկապես հասարակության կողմից. Լիլիթ Գալստյան

Խորհրդարանում երեկ տեղի ունեցավ խայտառակ միջադեպ՝ համեմված փոխադարձ վիրավորանքներով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից սկսեց պատասխանել ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին, սակայն, մեղմ ասած, անցավ թույլատրելիի սահմանը: Ի նշան կանացի սոլիդարության՝ մի շարք կին քաղաքական գործիչներ անդրադարձել են տեղի ունեցածին եւ իրենց աջակցությունն են հայտնել կին պատգամավորին: Այդ թվում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում առանձնապես չզարմացրեց: Ասել, թե ցավալի է ու շատ տխուր, նշանակում է ոչինչ չասել, ասել, թե քաղաքական ցածր մշակույթի դրսեւորում է, դարձյալ նշանակում է ոչինչ չասել: Այն պարզ պատճառով, որ սա քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի: Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ: Եթե այս երկրի հետ մի քիչ մարդկային կապ ունենայիք, քաղաքականության մասին չեմ խոսում, կհասկանայիք, որ փողոցայինի այդ վարպետության դասը խորացնում է համազգային դեպրեսիան ու հիասթափությունը: Նույնիսկ այն փողոցը, որ բերեցիք խորհրդարան, դատապարտում է կնոջ, մոր, քրոջ, աղջկա կոնտեքստում վիրավորանքը… Կարող էի այսօրվա «դեպքերի» առիթով լռել ու Կոնֆուցիուսի հանգույն հանգիստ նստել գետի ափին եւ հետեւել քաղաքական ինքնաոչնչացման այս սնանկ շքերթին: Բայց, ոչ… Այսօր ԱԺ ամբիոնից վիրավորանք է հնչել կին քաղաքական գործչի հասցեին, նրա կանացի արժանապատվությանն ու վարկին՝ հենց կին լինելու համատեքստում: Սա դատապարտելի է, եւ կարծում եմ՝ այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա ՄԻՊ-ի եւ հատկապես հասարակության կողմից»:

Հայաստան, Աֆղանստան, Անգոլա, Կոնգո... ո՞ր երկրների ավիաընկերություններին է արգելվել թռիչքները դեպի ԵՄ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА