o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ամենաանփառունակ վախճանն է ունենալու. Միհրան Հակոբյան

28.04.2020 19:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ամենաանփառունակ վախճանն է ունենալու. Միհրան Հակոբյան

Հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների, աղմկոտ հայտարարությունների եւ դրանց հետեւանքների շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր. Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

«ՌԵԺԻՄԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԻՍԿ ՀՈՐԻՆԱԾ ՖԵՏԻՇԻՑ» 

- Պարոն Հակոբյան, ապրիլի 25-ը քաղաքացու օրն էր, այս օրը իշխանությունը մեկ անգամ է հասցրեց նշել: Ի վերջո, հիմա հպա՞րտ, հիասթափվա՞ծ քաղաքացու, թե՞ Ձեր նամականիի հասցետեր Սերժ Թանկյանի ու պողոսների օրն էր: 

- Ըստ ճաշակի` ով ինչպես կամենում է, թող այդպես էլ ընկալի կամ տոնի: Ամեն դեպքում, կյանքը ցույց տվեց, որ արհեստական ու ֆետիշասցված տոները տեղ չունեն հայկական սոցիալական ու հասարակական-քաղաքական ընկալումներում: Ի սկզբանե էլ պարզ էր` սեփական քաղաքական տրիումֆը որպես քաղաքացու օր հրամցնելու անհեռանկարային քաղաքականությունը մաքսիմում մեկ-երկու տարվա կյանք էր ունենալու: Մեկ-երկու տարի արհեստական շնչառությամբ եւ զոռբայությամբ միգուցե եւ հնարավոր կլիներ ասֆալտի վրա խորոված անել, ուտել-խմել ու այդ գավառական հետամնաց մշակույթը ներկայացնել` որպես քաղաքացու օրվա տոնակատարություն եւ խորհրդանիշ: Բայց դա էլ տեղի չունեցավ, այս տարի ռեժիմը ստիպված էր հրաժարվել իր իսկ հորինած ֆետիշից: Ստիպված էր, որովհետեւ հասկացավ` իր իսկ հորինած ֆետիշի դուրս բերումը փողոց ջարդվելու է իր իսկ գլխին: Ուստի եւ օգտվելով պանդեմիայի դեմ պայքարից բխող անհրաժեշտությունից` հրաժարվեցին իրենց իսկ գավառական մտահղացումից: 

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄԸ ԼԿՏԻԱԲԱՐ ՍՏԵԼ Է»

- Մինչ այս օրերին Լավրովը խոսում էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման փուլային տարբերակն է քննարկվում, իսկ հայաստանյան իշխանությունը հերքում էր այն, եղավ ՌԴ ԱԳՆ-ի նոր հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում, որտեղ ավելի քան հստակ ասվում է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում տարածքների վերադարձ լինելու է»: Սա հայ հանրությունը պետք է ընդունի ի գիտությո՞ւն, թե՞, ի վերջո, հերքումներից զատ՝ պետք է կոնկրետ քայլեր անել: 

- ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը սառը ցնցուղ էր նախեւառաջ այն փոքրաթիվ մարդկանց համար, որոնք հոգու խորքում դեռեւս հավատում էին Նիկոլ Փաշինյանի ռեժիմին: Պարզվեց` ինչպես այլ ոլորտներում, արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասով եւս Նիկոլ Փաշինյանի ռեժիմը լկտիաբար ստել է բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում էին իրեն: Նրան հավատացողները երբեք էլ մեծամասնություն չեն եղել, մեծամասնությունը եղել է եւ, ցավոք, շարունակում է լինել լռողների հսկայական բանակը, որոնք, ի դեպ, երբեք էլ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին չեն հավատացել ու նրա օգտին չեն քվեարկել: Անգամ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունում ձայների բաշխումը խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը իր քաղաքական պիկին նույնիսկ ՀՀ քաղաքացիների կեսի վստահության քվեն չի ստացել: Սա մաթեմատիկա է, այստեղ սուտ չկա, էմոցիաների վաճառք չկա: Մյուս կողմից` հանրությունը պարտավոր է հստակ արձագանքել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այլեւս ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի ռեժիմը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը հետ է տարել 1997-1998 թվականներ: Հիշեցնեմ, որ համակարտության կարգավորման «փուլային տարբերակի» եւ «տարածքների վերադարձի» համատեքստում էր 1998-ի իշխանափոխությունը եւ դրանից հետո «փուլային տարբերակը» դուրս էր հանվել միջազգային դիվանագիտական շրջանառությունից: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի «փայլուն» դիվանագիտության արդյունքում հիմա մենք, փաստացի, կորցրել ենք 22 տարվա համառ աշխատանքի արդյունքները: Աշխատանք, որի արդյունքում մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության զավթումը Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն դժգոհում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից եւ ամեն ինչ անում էր, որպեսզի փոխի բանակցային ձեւաչափը: Ինչու՞. որովհետեւ Ադրբեջանի օգտին միակողմանի զիջումներ չէր կարողանում կորզել: Նույնիսկ մի առիթով խոստովանեց, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Իսկ ինչու՞ հիմա չի դժգոհում. որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նման անմեղսունակներ այլեւս դժվար թե ճակատագիրը պարգեւի Ադրբեջանին: Այո, անմեղսունակները, փաստացի, փակ դռների հետեւում երկու տարի պարել են Ադրբեջանի դուդուկի տակ: Ստել են, թե ոչինչ չեն բանակցում, բայց իրականում երկու տարի «փուլային տարբերակ» են բանակցել: Հիմա կա՛մ հասարակությունը համախմբվելու է եւ սրբելու է այս անմեղսունակների իշխանությանը, կա՛մ արցախյան հարցով կանգնելու ենք բառի բուն իմաստով ազգային աղետի առաջ: Արցախյան հաղթանակը մոտ 10 հազար հայորդու արյան գնով է ստեղծվել, իսկ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, «փուլային տարբերակ» բանակցելով, հիմա ջուրն է գցում այդ արյունը: 

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

- Երկու տարի վարչապետը վստահորեն նշում էր, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի քան լավ են: Այս դեպքում՝ ինչո՞վ կբացատրեք Ռուսաստանի դիրքորոշումների նման խստացումը, այդ թվում նաեւ գազի գնի վերաբերյալ:

- Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է: Նա այլեւս չի կարող չստել: Միայն կույրը չի տեսնում, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին 30 տարում երբեք այս մակարդակի վրա չեն եղել: Սկսած գազի գնի բանակցություններից, վերջացրած Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՌԴ նախագահի լռության փաստով, կա մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մինիմալի է հասցրել հայ-ռուսական ստրատեգիական հարաբերությունների մակարդակը, միեւնույն ժամանակ` զրոյական մակարդակի վրա են բերվել նաեւ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ: Սա արտաքին քաղաքական ֆիասկո է, ուրիշ ոչինչ, որի դառը պտուղները մենք դեռ ստիպված ենք լինելու ազգովի «վայելել»: 

«ԳՈՐԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ Է»

-Կստացվի՞ այս անգամ էլ հանրության ուշադրությունը շեղել, մի նոր, աղմկոտ քր.գործով, որպեսզի, այսպես ասած, կարողանան «խաղարկել» հողերը, թե՞ այս փուլում Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ գործ հարուցելու հիմքում այլ քաղաքական ենթատեքստ կա: 

- Գործը քաղաքական հետապնդումների շարքից է: Դա գիտեն բոլորը: Ոչ մի ենթատեքստ էլ չկա: Կա ուղիղ հրահանգ` ամեն գնով փորձել լռեցնել քաղաքական հակառակորդներին ու այլախոհներին: Սա ենթատեքստ չէ, սա ակնարկ չէ, սա իրողություն է: Եվ այդտեղ որեւէ գաղտնիք չկա ոչ մեկի համար: Ուղղակի պետք է հիասթափեցնել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին. կարված քրեական գործերով ատելության ալիք բարձրացնելու եւ դրա վրա իշխանություն պահելու մեթոդաբանությունը Հայաստանում վաղուց սպառված տեխնոլոգիա է: Չի աշխատում այդ տեխնոլոգիան եւ վերջ: Սոցիալական բեռի տակ ճռռացող ժողովրդին այլեւս շոուները հետաքրքիր չեն: Մարդիկ կյանքի բարելավում են պահանջում, կուտակված խնդիրների լուծումներ են պահանջում, մարդիկ այս ռեժիմից կատարվող ու տեսանելի գործ են պահանջում: 

- Միքայել Մինասյանն ասում է, որ եկել է «ճշմարտության պահը»: Կարծո՞ւմ եք, որ հնարավոր է բացել իրատեսության ու հեռատեսության հաղթանակի պատուհանն այսօր, երբ մի լայն զանգված աչք է փակում, որ օրվա իշխանությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, բացի լուսային էֆֆեկտներից, միջազգային մակարդակում ոչինչ չարեց, բայց սա մի կողմ թողած՝ մարդիկ երկու օր նոր միֆեր էին հյուսում՝ օրվա խղճից թույլ իշխանության ու «Արտուշ պապիկ» օպերացիայի մասին: 

- Միքայել Մինասյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պայթեցնում է այն բոլոր միֆերը, որոնք տարիներ շարունակ ստեղծվել եւ տարածվել են: Այո, միանշանակ այդպես է: Տարիներ շարունակ խոսել են Հոկտեմբեր 27-ի «բացահայտման միֆից», հիմա շուրջ երկու տարի է` իշխանություն են: Ամեն ինչ ունեն, թող «բացահայտեն»: Եթե չեն անում, ուրեմն «բացահայտելիք» չկա իրականում, եւ իրենք իրենց ձեռքով են պայթեցնում այն միֆը, որ իրենք են ստեղծել: Նույնը Մարտի 1-ի մասին. բացի Երկրորդ նախագահին ամեն գնով բանտում պահելու մարմաջից, ուրիշ ոչինչ չկա գործ կոչվածի տակ: Խոսք անգամ չկա սպանությունների բացահայտման մասին: Եվ այս միֆը նույնպես պայթում է, եւ այդպես շարունակ: Ի վերջո, եթե մենք ուզում ենք լավ երկիր ունենանք, ապա բոլոր միֆերն էլ պետք է պայթեն եւ առաջին պլանում պետք է լինի ճշմարտությունը: Հիմա այո, ճշմարտության պահն է: Իրականության եւ ճշմարտության հետ առերեսվելու պահն է: Միֆերը ստեղծողները ուզեն, թե չուզեն, առերեսվելու են ճշմարտության հետ: 

-Ի դեպ, օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ սոցցանցում բանավեճի էիք բռնվել, թե ով է քաղաքականության մեջ երջանիկ, ով՝ դժբախտ եւ ինչո՞ւ: Ի՞նչ եզարահանգման եկաք: 

- Դա ֆեյսբուքյան բանավեճ էր, հրապարակային էր: Ծավալվելու կարիք, կարծում եմ, չկա: Ոչ մեկս մեր գրածը չենք ջնջել: Ում հետաքրքիր է, կարող է մտնել ֆեյսբուք եւ կարդալ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նորմալ պրակտիկա է, երբ քաղաքական գործիչները հրապարակայնորեն բանավիճում են: Ժամանակակից թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բանավիճել ոչ միայն հեռուստաեթերում, այլ նաեւ համացանցային հարթակներում: 

Փաշինյանը հասկանում է, որ իշխանությունը կորցնելուն պես ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Մենուա Հարությունյան

«ՍՏԻ ՈՒ ԿԵՂԾԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԱԿԻ ՊԱՅԹԵԼՈՒ Է»

- Եթե այդուհանդերձ բանակցվում է արցախյան հիմնախնդրի փուլային տարբերակը, սա նշանակո՞ւմ է, որ պատմությունը կրկնվելու է եւ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլընտրանք չունի: 

- Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է եւ կա քաղաքական մարդ: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը եղել է քաղաքական իշխանություն եւ նա իշխանությունից հեռացել է քաղաքական պատճառներով` անկախ նրանից, թե Տեր-Պետրոսյանի քաղաքական մոտեցումներն ում սրտով էին, ում` ոչ: Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ստել, որ «փուլային տարբերակ» է բանակցում: Հրապարակային քննարկել է այդ հարցը եւ հոդված տպագրել: Իսկ Նիկոլ Փաշինյանը ստել է` երկու տարի ասելով, թե ոչինչ չի բանակցում, բայց պարզվեց` «փուլային տարբերակ» է բանակցում: Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչ մի կապ չի ունեցել եւ չունի քաղաքականություն երեւույթի հետ` ո՛չ ձեւի, ո՛չ էլ առավել եւս բովանդակության մասով: Սա փողոցային պոպուլիստների եւ ստախոսների իշխանություն է, որն ունի զրո քաղաքական բովանդակություն: Հիշեք խոսքս, Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ամենաանփառունակ վախճանն է ունենալու: Ստի ու կեղծիքի թագավորությունն ուղակի պայթելու է: Դա լինելու է շատ մոտ ապագայում եւ դա լինելու է հաշված օրերի ընթացքում: 

- Երբ երկրի ղեկավարը կազմում է շարք եւ նշում հնարավոր բոլոր շերտերին, որոնք հիասթափված են իր իշխանությունից: Սա ունի՞ քաղաքագիտական գնահատական, թե՞ հոգեբանական խնդիր է: 

- Մենք գործ չունենք քաղաքագիտության կամ հոգեբանության հետ, այլ գործ ունենք վուլգար պոպուլիզմի եւ ստախոսության հետ: Ինչպես նշեցի` Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարող չստել: Նա նույնիսկ ստում է այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Անշնորհակալ գործ եմ համարում Փաշինյանի պոպուլիզմն ու ստերը քննարկել քաղաքագիտության կամ հոգեբանության համատեքստում: Եկեք այս մասնագիտություններին չվիրավորենք:

- Երկու տարի առաջ Դուք հեղինակել էիք օրենքի նախագիծ, որը եկեղեցուն պետք է պաշտպաներ ոտնձգություններից: Հիմա ականատես ենք  լինում ԱԺ փոխնախագահի ու Հանրային խորհրդի նախագահի մակարդակով սկսած հալածանքների եկեղեցու եւ կաթողիկոսի հասցեին: Երբեք չէր թվում, որ որպես լրագրող, նման հարց կտամ, բայց՝ այսպես մինչեւ ե՞րբ:

- Մինչ այն պահը, երբ Եկեղեցի անարգող, ազգայինի ու համամարդկային հետ կապ չունեցող, բայց միեւնույն ժամանակ` նույնասեռականներին ու աղանդավորներին հասարակության ծաղիկը դարձրած ու իր անմիջական պաշտպանության տակ առած ռեժիմը չհեռացվի իշխանությունից: Այլ տարբերակ ուղղակի չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА