o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՐԴԻԱԿԱՆ»

28.04.2020 20:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՐԴԻԱԿԱՆ»

Ռազմական ուժի գործադրման սցենարը շարունակում է մնալ արդիական, եւ այս դեպքում աշխարհին պայմաններ կթելադրի նա, ով կհասնի հաղթանակի: Կա եւս մի տարբերակ. խաղաղապահ ուժեր մտցնել, որից հետո արտասահմանյան գերտերությունները կողմերին կթելադրեն կոնֆլիկտի լուծման իրենց պայմանները եւ կապահովեն դրանց իրականացումը: Նախկինում այս տարբերակը ջանասիրաբար առաջարկում էր Միացյալ Նահանգները, որը ձգտում էր Հարավային Կովկասը վերածել հավաքական Կոսովոյի: ԱՄՆ-ի համար այս տարածաշրջանը աշխարհաքաղաքական կամուրջի դեր ունի, որով նա ցանկանում է ելք ունենալ դեպի Կենտրոնական Ասիա, Իրան, Չինաստան եւ այլն: ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ի երկրներից կամ իրենց դաշնակից պետությունների կողմից բազմիցս քննարկվել է Ղարաբաղում միջազգային խաղաղապահներ մտցնելու սցենարը` միաբեւեռ աշխարհի ձեւավորեւման համատեքստում եւ Մերձավոր Արեւելքի սահմանները վերաձեւակերպելու ամերիկյան ծրագրերում: Բայց ընդամենը մի քանի տարի անց աշխարհում իրավիճակը արմատապես փոխվեց, եւ այժմ ոչ ոք այլեւս չի հիշում այդ ծրագրերի մասին,- մեզ հետ զրույցում ասաց ՌԴ ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԸ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ` «Իրավունքի» վաղվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА