o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՈ» ԿԱՄ «ՈՉ». ԼԱՎՐՈՎԸ ՆԻԿՈԼԻՆ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋ

28.04.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՅՈ» ԿԱՄ «ՈՉ». ԼԱՎՐՈՎԸ ՆԻԿՈԼԻՆ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Կառավարության մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանական վերնախավն ու հատկապես՝ Նիկոլը, ինչպես եւ ենթադրելի էր, ծանր է տարել Լավրովի հայտնի հայտարարությունը: Այն աստիճան, որ նախ մի պահ մտածել է՝ մի թեթեւ «պատերին ծեփել» ԱԳ նախարար Մնացականյանին: Բայց հետ է կանգնել. Մնացականյանն ի՞նչ մեղք ունի, նրան ինչ հանձնարարում են, դա էլ անում է, եւ եթե ծեփելու ենթակա մեկը կա, ապա դա հենց ինքն է՝ Նիկոլը:

Նիկոլա Սարկոզին իր «Փոթորիկների ժամանակը» հուշագրության մեջ պատմել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման մասին

 

ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ՄԱԿ-Ի ԱԽ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՇԵՑՈՒՄՆ Է

Սակայն այդ «ծեփագործական» մտորումներից բան չի փոխվում: Հաշվի առնելով, որ Լավրովի հայտարարության մեջ, թեեւ արցախյան գործընթացի հետ կապված, ըստ էության, նոր բան չկար, սակայն մեկ դրվագ առկա էր, որը Նիկոլի հետագա մանեւրելու հնարավորությունները լիովին փակում են: Խոսքը ՌԴ ԱԳ նախարարի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների մասին հիշեցումն էր, ինչը առաջներում չէր նկատվում: Հիշեցնենք, խոսելով անցած տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, Լավրովը ամփոփեց միտքը. «Երբ մենք կգանք այդ փաստաթղթերի ստորագրելու որոշման, դա կարեւորագույն քայլը կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարման հարցում: Որոնք, կրկնում եմ, պահանջում էին դադարեցնել պատերազմը եւ սկսել պայմանավորվել: Ահա հիմա սկսել են պայմանավորվել, պետք է հիմա պայմանավորվածության գան: Հենց դրան ենք մենք ձգտում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ»:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը

Սրանով Լավրովը պարզ ցույց տվեց՝ բանակցել-չբանակցելը, պայմանավորվել-չպայմանավորվելն ամենեւին էլ Նիկոլի ցանկություններից չի կախված: Կա ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ, որը ենթադրում է պարտադիր կատարում, իսկ չկատարելու դեպքում կարող են լինել պատժամիջոցներ: Ավելին, Լավրովը նաեւ հիշեցրեց, որ. «Այդ բանաձեւերում հաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»: Արցախյան գործընթացի հետ կապված համանախագահների բոլոր մեկնաբանությունները հուշում են, որ դրա տակ ընկալում են, այսպես ասած, ազատագրված տարածքների վերադարձը, ըստ այդմ էլ Լավրովը հիշեցրեց, որ երբ ՌԴ ԱԳՆ-ն թեկուզեւ «ազատագրված տարածքների» մասով օրակարգում է տեսնում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը, ապա պարզ ակնարկում է, որ հողեր վերադարձնել-չվերադարձնելու հարցը եւս ամենեւին էլ Նիկոլից կախված չէ. ՄԱԿ-ի ԱԽ-ն դա համարել է պարտադիր կատարման ենթակա՝ չկատարելու դեպքում միջազգային իրավունքից բխող հետեւանքներով հանդերձ, ինչքան էլ որ դա մեր դուրը չգա: Վերջապես, ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների հիշատակման տակ կարելի է նկատել նաեւ հեռահար ակնարկ. միջազգային իրավունքը պետություններին թույլ է տալիս ռազմական միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունըԻսկ ահա Բաքուն եւս կարծես հենց այդպես էլ ընկալել է մոսկովյան ազդակները՝ սկսելով ակտիվացնել ուժային ճնշման մեխանիզմները: Դրա վկայությունը կարելի է համարել Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի օրերս արված ֆեյսբուքյան հայտարարությունը. «Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500: Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է: Եթե նկատի ունենանք նաեւ շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաեւ հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում»:

ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ՀԻՄՔԵՐՈՒՄ

Ասել, թե կորոնավիրուսային այս օրերին եւ Լավրովի նման հայտարարության ֆոնին Բաքուն հենց այնպես որոշեց կտրուկ սրել սահմանային իրավիճակը, միամտություն կլիներ:

 

ԱՐՑԱԽԸ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ ՉՄՏՑՐԵՑ «ԱՅՈ»-Ի ԿԱՄ «ՈՉ»-Ի ՀԱՐՑՈՎ

Ճիշտ է, փորձեց մասամբ «կրակն իր վրա վերցնել» ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՝ «Բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները»: Սակայն չմոռանանք, որ Ա.Հարությունյանը համանախագահների ու աշխարհի աչքին ընդամենը չճանաչված հանրապետության չճանաչված ընտրություններում չճանաչված մանդատ ստացած անձ է: Ճիշտ է, նրա ղեկավարության տակ կա բանակ, սակայն բոլորն են հասկանում, որ իրականում այդ բանակը ստեղծված է ՀՀ-ի կողմից, այսինքն, հենց Նիկոլն է ամեն ինչի պատասխանատուն, եւ արտաքին պահանջներն էլ նրան են ուղղվածՆկատենք նաեւ, որ Ա.Հարությունյանը միաժամանակ ներկայացրեց բանակցային գործընթացի եւ կարգավորման հետ կապված իր տեսլականը՝ բաղկացած 7 կետից: Այդ թվում, որ Արցախը պետք է մասնակցի «Վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին», «Արցախի ժողովրդի անվտանգությունը որեւէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել», «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ», «Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ» եւ այլն: Բայց եթե ռեալ նայենք, այս դրույթներն այս կամ այն չափով տեղավորվում են «Մադրիդյան սկզբունքների» շրջանակներում: Ընդ որում, բացառելով «միակողմանի» կամ «անհամարժեք» փոխզիջումները, Ա.Հարությունյանը, ըստ էության, ակնարկում է, որ «համարժեք փոխզիջումը» ընդունելի է: Բայց ո՞րն է նա համարում «համարժեք փոխզիջումը», գոնե այս հայտարարությունից տեսանելի չէ: Այսպես ասած՝ «ազատագրված տարածքների հանձնումն Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման դիմաց «համարժեք փոխզիջո՞ւմ» է համարում, հաշվի առնելով նաեւ համանախագահ երկրների լեքսիկոնում հայտնված ՄԱԿ-ի ԱԽ որոշումները, անհասկանալի է: Մինչդեռ, երբ Արցախի ընտրված նախագահն այս հարցում հստակեցում չի մտցնում, դա եւս նշանակում է, որ համանախագահների պահանջած հստակ պատասխանի բեռը մնում է Նիկոլի ուսերին:

«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

 

ՆԻԿՈԼԸ՝ ԿՐԿԻՆ ԽՈՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ

Այս ամենը, այդ թվում՝ Լավրովի կոշտ տոնը կարող էին համարել սովորական արցախյան ուղղությամբ պարբերաբար նկատվող սրացումներից մեկը: Բացառությամբ, թերեւս, ԱՄԿ-ի ԱԽ-ի որոշումների հիշատակման, որը, կրկնենք, ըստ աղբյուրի՝ նիկոլյան վերնախավում ծայրահեղ մտահոգիչ են ընկալվել: Այն մտքին են, որ Լավրովը հնչեցրել է Նիկոլին ուղղված հստակ մեսիջ՝ «Կորոնավիրուսը կվերանա, եւ կսկսվեն բանակցությունները, սպասում ենք վերջնական պայմանավորվածության գաք»: Ու միաժամանակ, որ ՄԱԿ-ի ԱԽ որոշումներով Նիկոլին թողնված է զրոյական մանեւրականություն՝ միայն «այո» կամ «ոչ» պատասխան. այլ քայլ գոնե այս դիրքերից տեսանելի չէԱռաջին քայլն այս իրավիճակում, ըստ աղբյուրի, Մոսկվայի տրամադրությունները տնտղելն էր՝ մի փոքր նեղացվածություն խաղալով: Նիկոլը հույսեր ուներ, ավելի ճիշտ՝ որոշ քայլեր ձեռնարկեց, որ ապրիլի 24-ի կապակցությամբ կկարողանա հեռախոսային խոսակցություն ունենալ Պուտինի հետ: Ճիշտ է, Պուտինը որպես կանոն այդ առիթով ուղերձներ չի հղում, սակայն հիմնական հաշվարկը կատարվել է նրա վրա, որ եթե Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահն այցելեց Հայաստան եւ եղավ Ծիծեռնակաբերդում, ապա 105-ամյակի կապակցությամբ գոնե հեռախոսային խոսակցություն հնարավոր է: Բայց ոչ, Կրեմլից որեւէ արձագանք չեղավՍրանից զատ, միանգամայն անորոշ է նաեւ, թե երբ հնարավորություն կլինի Պուտինի հետ անձնական հանդիպման միջոցով այս բոլոր խնդիրները փորձել հարթել, ինչպես որ ժամանակին նույն «այո» կամ «ոչ» պատասխանը հնարավոր եղավ հետաձգել՝ Սիրիա զորք ուղարկելով եւ տարաբնույթ այլ խոստումներով: Սակայն այս գարնանը նախատեսված Փաշինյանի մոսկովյան այցն առանց մեկնաբանությունների Մոսկվան անորոշ ժամանակով չեղարկեց, մայիսի 9-ի միջոցառումները եւս հանդիպման ու մեկ-երկու բառ փոխանակելու առիթ էին, ու այն եւս հետաձգվեց: Նման իրավիճակներում սովորաբար գործում են ԱԳ նախարարների միջոցով, սակայն ինչ ասի Մնացականյանը Լավրովին, եթե նա հնչեցրեց այն, ինչ միասին են պայմանավորվել: Առավել եւս, որ մի շարք այլ պայմանավորվածություններ, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան լաբորատորիաների վերահսկելիության մասին պայմանագիրը, որի մասին խոսեց նաեւ Լավրովը՝ նախորդ հայաստանյան այցի ժամանակ, կատարված չենԱռաջներում նման իրավիճակում կար մանեւրելու մեկ էֆեկտիվ տարբերակ եւս՝ համանախագահ երկրներից մեկի ճնշումների դեպքում Հայաստանը կամ Ադրբեջանը փորձում էին խաղալ մյուս թեւի վրա: Սակայն ներկայումս Սպիտակ տան հետ համապատասխան կապի օղակներ պարզապես չկան, իսկ Մակրոնն էլ կոնկրետ դեպքում «հարց լուծող» չէԿարճ ասած, «այո» կամ «ոչ» պատասխան տալու պարտադրանքը կարծես այլընտրանք չունի: Ընդ որում, «այո»-ի դեպքում ներքին պայթյունը կասեցնել հնարավոր չի լինի, առավել եւս, երբ Նիկոլի դիրքերն առանց այդ էլ ծայրահեղ թուլացած են: «Ոչ»-ն էլ կնշանակի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերից ցուցադրական մերժում՝ դրանից սպասելի հետեւանքներով հանդերձ:

ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՇՔԵՐԹԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՉԷՐ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА