o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի՞նչ ժողովրդավարություն, որոշ օլիգարխների մասնակցությամբ պաշտոնի կռիվ են անում». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

27.04.2020 19:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
«Ի՞նչ ժողովրդավարություն, որոշ օլիգարխների մասնակցությամբ պաշտոնի կռիվ են անում». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Ի՞նչ ժողովրդավարություն, որոշ օլիգարխների մասնակցությամբ պաշտոնի կռիվ են անում»

«Գրանդ հոլդինգ» ընկերության Վարդանյան եղբայրները` որպես տնօրեններ, միացել են Նիկոլ Փաշինյանի շարժմանը, նրանց հետ միասին միացել են նաեւ ընկերության աշխատողները: Այս «հուզիչ» տեքստն ընդդիմադիր շարժման կողմից հնչեց Հանրապետության հրապարակից: Բայց իրականությունն այդքան էլ հերոսական չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել:

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Գրանտ Քենդի» ընկերությունը, ականատեսների պնդմամբ, ընդդիմադիր շարժման մեջ տեղավորվեց` ցուցարարներին անվճար պաղպաղակներ բաժանելով: Այո, որքան էլ զարմանալի լինի հայ-ռուսական ընկերության տնօրեններ Վարդանյան եղբայրները աջակցում են, այսպես ասած, «գունավոր հեղափոխությանը»: Թեպետ,  պրոդաշնակցական լինելով, նրանց գերարագ տեսակետներ փոխելը, կարելի է նույնիսկ տրամաբանական համարել: Ինչեւէ, սա դեռ ամենը չէ: «Գրանտ Քենդիի» աշխատակիցներից մեկը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ անուն-ազգանունը նշել, վրդովված պատմեց ողջ իրակականությունը. «Ամբողջ աշխատանքային անձնակազմին պարտադիր ստիպում են, որ գանք միտինգի, տեղում էլ ներկա-բացակա են անում: Դե ճարներս ինչ, վախենում ենք աշխատանքից զրկվել»:

Հենց այստեղ է, որ հարց է ծագում` արդարություն ու ժողովրդավարությունից ամեն երեկո հրապարակից խոսող Նիկոլ Փաշինյանը մի՞թե պատրաստվում է քաղաքական կոալիցիա կազմել նույն օլիգարխների հետ, որոնք իրենց աշխատողների իրավունքներն են ոտնահարում, բայց սրա պատասխանն էլ մեր զրուցակիցը տվեց. «Ի՞նչ ժողովրդավարություն, որոշ օլիգարխների մասնակցությամբ` պաշտոնի կռիվ են անում: Սա քաղաքական կռիվ է, ոչ մի արդարություն էլ իրենք չեն ուզում», - շեշտեց «Գրանդ Քենդիի» աշխատակիցը:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ Վարդանյան եղբայրները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ «Գրանդ Քենդիի» աշխատակիցները կրկին Հրապարակում էին` «Մերժիր Սերժին» պաստառներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Երբ աղանդավորականները նաեւ թունդ հեղափոխական են

Երբ աղանդավորականները նաեւ թունդ հեղափոխական են

Հայտնի է, որ Փաշինյանի կազմակերպած թավշա հեղափոխության ակտիվ մասնակից է նաեւ Բարի Սամարացի ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը: Վերջինս ակհնայտ իր աջակցությունն է հայտնում` Փաշինյանին եւ շարժման մյուս աջակիցներին: Ավելին, Բարի Սամարացի ընկերության ամբողջ աշխատակազմը, ընկերության հիմնադիր՝ Հովհաննես Հովակիմյանի գլխավորությամբ միացել են անգամ շարժման առաջնորդների հայտարարած համահայկական գործադուլին։ Նկատենք, որ Հովակիմյանի անունը, ով ի դեպ այս օրերին ֆեյսբուքյան տարբեր էջերով կոչ է անում բոլորին միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը՝ «հանուն հայ ժողովրդի, հանուն մեր երկրի ու երիտասարդների ապագայի․․․», կապվում է ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցներից մեկի հետ: Մասնավորապես, ըստ տարածված լուրերի, վերջինս աղանդավորական կազմակերպություննեից մեկի ակտիվ հետեւորդն է: 

Հայաստանը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Փաշինյան

Հայաստանը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Փաշինյան

Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու և Հայաստանը հավատարիմ է մնալու իր բոլոր միջազգային պարտավորություններին, այսօր Գյումրիում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ Քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, քան ապահովում է մինչև հիմա: Մենք այս հարցերը չենք պատկերացնում, որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է, և ուզում եմ սա շատ հստակ ամրագրել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց` Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած Խորը և համապարփակ համագործակցության  և Եվրասիական տնտեսական միության պայմանագրերին:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Սա չի նշանակում, որ մենք համարում ենք թե երկու ուղղությամբ էլ համագործակցությունը անթերի է` ոչ, ամենևին, և մենք պիտի ձգտնեք այդ հարաբերությունները դարձնել անթերի», - ասաց Փաշինյանը:

ԱՀԱ ԻՆՉ ԱՐԱԳ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ

ԱՀԱ ԻՆՉ ԱՐԱԳ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽԻԱՆ

«Իրավունք» թերթը նախորդ համարներից մեկում մասնավորապես գրել էր. «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը ակտիվ լծվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի փողոցային ցույցերին հովանավորելու գործինԽ.Սուքիասյանի «բարձր հովանու ներքո» ցուցարարներին մատակարարվում է ջուր ու պիցցաԲայց նրա աջակցությունն այսքանով չի սահմանափակվում՝ Խ.Սուքիասյանը նաեւ փաշինյանական ցույցերը համալրում է իր մարդկային ռեսուրսներովՊարզվում էՍուքիասյանին պատկանող «Ռոսիա-մոլի» եւ դրան հարակից տոնավաճառների աշխատակիցներին այս օրերին պարտադրում կամ խնդրում են առնվազն մեկ-երկու ժամով թողնել աշխատանքը եւ մասնակցել ՆՓաշինյանի հեղինակած անհնազանդության ցույցերին»:

Հրապարակումը, պազվում է, անչափ վրդովվեցրել էր Սուքիասյանին: Այն աստիճան, որ նրա մամլո պատասխանատու Աննա Մկրտչյանը զանգահարել էր խմբագրություն եւ վրդոված պահանջում, որ հերքում տպագրենք, թե՝ վերոհիշյալը աղերս չունի իրականության հետ: Ավելին, սպառնում էր, հերքումը չտպագրելու դեպքում դատի կտան: Սակայն ամենատարօրինակն այն էր, որ «սպառնալիքներից» անցել է տեւական ժամանակ, սակայն մենք այդպես էլ չստացանք հերքման տեքստը: Թե ինչու է այն ուշանում, փորձեցինք հետաքրքրվել տիկին Մկրտչյանից: Եվ ահա, պարզվում է, որ հերքման «պրոբլեմ» այլեւս չկա.

- Հիմա արդեն անիմաստ է, էլ կարիքը չեմ տեսնում:

- Ուղղակի ինքներդ էիք ասում, որ հերքում չտպագրելու դեպքում մեզ դատի կտաք:

- Դե, հիմա ջղայնացած էի, խոսում էի:

- Հիմա փաստորեն էլ խնդիր չկա՞ այդ նյութի հետ կապված:

- Չէ, պրոբլեմ չի, դե արդեն տպվել է:

- Բայց պարոն Սուքիասյանը աջակցում է չէ՞ շարժմանը:

- Ես չեմ կարող տենց բան ասել:

- Լավ, ամեն դեպքում, հերքման պահանջ չունե՞ք:

- Հա, եթե ինչ-որ բան լիներ, կզանգեի, կասեի:


Թե ինչու այս կտրուկ շրջադարձը եղավ, կարելի է կռահել: Հիշված հրապարակումը եղել էր Ս.Սարգսյանի հրաժարականից առաջ, այսինքն, այն ժամանակ Սուքիասյանի եւ Փաշինյանի կապերի մասին խոսելը վտանգավոր էր: Հետո Ս.Սարգսյանի հրապարակումը եղավ, եւ արդեն Փաշինյանի հետ կապերի մասին հրապարակումները հերքելն էր համարվում սխալ: Բայց տեսնենք, թե Խ.Սուքիասյանի մամուլի խոսնակի համար հերքումը նորից օրակարգային չի՞ դառնա:

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ԼԻԲԵՐԱԼ ՌԵՎԱՆՇ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

ԼԻԲԵՐԱԼ ՌԵՎԱՆՇ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆ

Մինչ հայկական, չգիտենք խռովության, թե հեղափոխության կազմակերպիչներն ու մասնակիցները տոնում են «ժողովրդի» հաղթանակը «բռնակալի» նկատմամբ, ՀՀ այլ քաղաքացիների մի մասը, ընդհակառակը, հուսահատության մեջ իրենց մազերն են պոկում, ենթադրելով, որ ամենամոտ ժամանակներս «մայդանային» ուժերը կարող են սկսել հաշվեհարդարներ` գաղափարական հակառակորդների հանդեպ: Մինչդեռ, արտառոց ոչինչ Հայաստանում չի պատահել` կառավարող դասն առանձնապես չի տուժել, այն պարզապես վերախմբավորվել է, իսկ արցախյան խումբը, զոհաբերելով շախմատային խոշորագույն ֆիգուրին, մնաց իշխանության: Այնուամենայնիվ, մենք առայժմ տեսնում ենք վերախմբավորման լոկ սկիզբը, երբ արցախցիներին ձգտում են փոխարինել մարդիկ, ում լեզուն չի պտտվում անվանել երեւանցի: Խոսքը յուրահատուկ ռեւանշի մասին է, այն կոսմոպոլիտ եւ արեւմտամետ խմբի կողմից, որը ժամանակին ներկայացնում էր անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ 20 տարի առաջ` 1998-ի փետրվարին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց երկրի նախագահի պաշտոնից: Եվ դա տեղի ունեցավ արցախցիների` վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի ճնշման ներքո, ովքեր դեմ էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ նախագահի ծրագրին, որը ենթադրում էր Ադրբեջանին վերադարձնել հայ զինվորականների կողմից 1992-1994թթ. մարտական գործողությունների ընթացքում վերցված մի շարք տարածքներ:

Ս.թ. ապրիլի 13-23-ին լիբերալ ռեւանշը գլխավորեց 20-ամյա իրադարձությունների անմիջական մասնակից, Տեր-Պետրոսյանի աշակերտ Նիկոլ Փաշինյանը: ...

ամբողջը` https://iravunk.com/news/56023

«Ոչինչ դեռ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում». Ա. Իսկանդարյան

«Ոչինչ դեռ չի ավարտվել, ամեն ինչ նոր է սկսվում». Ա. Իսկանդարյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից երեկ հայտարարություն տարածվեց, որ ՀՀ նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին` ժամը` 12:00-ին` իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Առաջին հայացքից թվում է, թե թունելի վերջում լույս է երեւում, եւ հայաստանյան իրադարձությունները կունենան տրամաբանական ավարտ: Սակայն, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ այս հարցում այդքան էլ լավատես չէ:

«ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՈՐԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է, ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐԴ Է»

– Պարոն Իսկանդարյան, սկզբում հայաստանյան փողոցներում բավական մեծ թվով մարդիկ էին ոգեւորված Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» գաղափարից, հիմա, կարծես, տրամադրություններն այլ են: Ի՞նչ ելք եք տեսնում:

– «Հեղափոխություն» բառին շատ զգույշ եմ վերաբերվում եւ աշխատում եմ այն հենց այնպես չօգտագործել: Իրականում ոչինչ տեղի չի ունեցել, այլ տեղի է ունենում, եւ մենք գտնվում ենք գործընթացի ներսում: Ըստ էության, պարոն Փաշինյանը չի պատրաստվում գնալ ոչ մի բանակցության, իսկ մնացած քաղաքական էլիտան փորձում է պահպանել ինչ-որ դիրք: Մյուս կողմից էլ` Փաշինյանի համար դժվար չէ փողոցում մարդիկ հավաքել եւ փողոցի օգնությամբ` ճնշում գործադրել նույն այդ քաղաքական էլիտայի վրա: Եվ հենց այդ գործընթացի ականատեսն ենք հիմա:

– Ի դեպ, ընտրության մասին, ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իրեն Հանրապետության հրապարակում վարչապետ է զգում, քանի որ ցուցարարներն իր անունն են վանկարկում: Փողոցում կարո՞ղ է վարչապետ ընտրվել:

– Արդարադատության տրամաբանությունը բխում է նրանից, որ ամեն ինչ օրինական լինի, բայց այդ ամենի վերաբերյալ դիմադրություն ու ճնշում կա փողոցից, թե վարչապետին կարելի է ընտրել հրապարակում: Կամ պատկերացրեք, որ հիմա լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ովքե՞ր են այդ ընտրություներին մասնակցելու, ի՞նչ կերպ է այն լինելու, մեծ հաշվով հայտնի չէ: Ինստիտուցիոնալ իրական կուսակցություններ Նիկոլ Փաշինյան անձի շուրջ չկան, այլ հայտնվել են պատահական մարդիկ, որոնք հերթական անգամ կարող են բերել ընդդիմության պառակտման, ինչպես եղավ «Ելքի» դեպքում: Իսկ սա կնշանակի քաոսային վիճակ: Իսկ հանրապետականներին քաղաքական զիջումների Փաշինյանը պատրաստ չէ գնալ:

Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին. ՀՀ նախագահ.Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

– Նկատի ունեք, որ առաջիկա ընտրությունները, ընտրական օրենսգրքի փոփոխությունները լինելու են ոչ թե Սահմանադրության համաձայն, այլ փողոցային ճնշմա՞մբ:

– Այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուղիղ ճնշման մեթոդներ են: Այս ամենն անցել են շատ երկրներ, ինչպես օրինակ Ֆիլիպիններում, Աբխազիայում, Չիլիում,  Հյուսիսային Օսեթիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Սերբիայում: Բայց դեռ վաղ է եզրակացություններ անել, որովհետեւ 5 ժամ հետո կարող է իրավիճակ փոխվել: Ամեն դեպքում, հիմա տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ: Այդ ստրատեգիայով պետք է շուրջդ ունենաս կադրեր, որոնք կկարողանան ստեղծել կառուցողական համակարգ: Բայց կես ամսվա ընթացքում հնարավոր չէ ձեւավորել այդ համակարգը` պատահականությամբ ընտրված մարդկանցով: Ո՞վ պետք է դեմ կանգնի դրան, դժվար է ասել, բայց պարզ է, որ պայմանավորված նրանով, թե ինչ կառավարություն կընտրվի, ընդդիմադիր շարժման հեղինակությունը կարող է ընկնել:

– Այս ողջ համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի պաշտոնից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

– Եթե նույնիսկ հումանիտար կողմը դնենք մի կողմ, պետք է փաստենք, որ  քաղաքական արդյունքն այս զիջման այն էր, որ պահպանվի երկրի համակարգային կառուցվածքն ու ապահովվի հետագա զարգացումը: Բայց վախենում եմ ասել, որ համակարգի պահպանման առումով գուցե ուշ լինի, որովհետեւ նպատակն էր երկրի խաղաղությունը, ներդաշնակությունն ու տրամաբանությունը պահպանել, բայց այդ տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանը չի ուզում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում իրենց անունից կեղծ հայտարարություններ չտարածել

Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում իրենց անունից կեղծ հայտարարություններ չտարածել

Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը, միությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում, որոնք իրականության հետ կապ չունեն:

Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ռուսաստանի հայերի միությունն աջակցություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:

«Վերջին շրջանում անհայտ անձինք հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում Ռուսաստանի հայերի միության անունից: Սրա հետ կապված հրավիրում ենք ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ հանրության ուշադրությունը, որ Ռուսաստանի հայերի միության ցանկացած հայտարարություն, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությոնւները միշտ հրապարակվում են մեր կազմակերպության պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org-ում: Խնդրում ենք հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միությունը չէ, չդիտարկել որպես մեր կազմակերպության հետ կապ ունեցող կամ իրականությանը համապատասխանող»,- ասված է հայտարարության մեջ:

Փաշինյան, լսի՛ր ինչ եմ քեզ ասում՝ անմիջապես դադարեցրու այս տեռորը

«Ուշադիր լսիր, Նիկոլ Փաշինյան, լսի՛ր ինչ եմ քեզ ասում՝ անմիջապես դադարեցրու այս տեռորը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ բաց նամակ է հղել փողոցային շարժման ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ մասնավորապես նշելով. «Այսօր ասուլիսիդ  ժամանակ հայտարարեցիր, որ հանրապետական պատգամավորների հեռախոսահամարներին զանգահարեն կողմնակիցներդ եւ պահանջեն, որ մայիսի 1-ին քեզ ընտրեն։ Կողմնակիցները արդեն սկսել են զանգահարել վայբերով, վոցապով, սովորական համարներով, գրել sms-ներ, նաեւ նամակներ են գրում որոնք ողողված են սեռական բնույթի ամենագռեհիկ հայհոյանքներով, ամենավերջին փողոցային խուժանի պես… Ուրեմն, ուշադիր լսիր, Նիկոլ Փաշինյան, լսի՛ր ինչ եմ քեզ ասում՝ անմիջապես դադարեցրու այս տեռորը, եթե դու դա անմիջապես չանես հրապարակով, քո կողմնակից հայհոյողներին հետ չքաշես, ես անձամբ սոցիալական ցանցերով կտարածեմ կնոջդ հեռախոսի համարը, քո համարը, որպեսզի քեզ ու կնոջդ հայհոյեն լիուլի։ Եթե չանես ՝դու ոչնչնով չես տարբերվի սովորական խուժանից»։

Միքայել Մինասյան. Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին

ՎԱՅ ՄԵԶ. ԵՐԵԿՎԱ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՎԱՅ ՄԵԶ. ԵՐԵԿՎԱ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԵՆ ԴԱՐՁԵԼ

Տարօրինակ չփվա, բայց ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականից երանության մեջ են նաեւ որոշ ներկա եւ նախկին ՀՀԿ-ականներ: Ինչպես օրինակ, նախկին ՀՀԿ-ական, այժմ՝ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Նույն Վարդան Ղուկասյանը, ով ժամանակին ՀՀԿ-ի իմիջի ձեւավորման հարցում իր ուրույն դերն ուներ՝ բազմիցս հայտնվելով քննադատությունների թիրախում: Հիմա էլ, ամենամոլի ընդդիմադիրի կերպարով Գյումրու կենտրոնական հրապարակում տեսախցիառաջ բղավում է՝ «Ճվա, քայլ արա, մերժիր Սերժին»:

Տարիներ առաջ «Հանրապետական կուսակցության ջանին ղուրբան եղող, ցավը տանող» Գյումրու նախկին քաղաքապետի նման պահվածքը զարմանք է առաջացնում անգամ շարքային քաղաքացու մոտ: Ինչպես գյումրեցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ախր ժողովուրդը չի մոռացել, ա՛յ Վարդան, որ հենց ՀՀԿ-ի օրոք դարձար Վարդան Ղուկասյան, հենց ՀՀԿ-ի փեշի տակ դարձար բիզնեսմեն, շքեղ հյուրանոցների ու առանձնատների տեր: Ախր գոնե էդքան բացահայտ քեզ չխայտառակեիր, ափաշքյարա ցույց տալով, որ ուրախությանդ չափ ու սահման չկա»: Ուրեմն, ինչո՞ւ էր Վարդան Ղուկասյանին այդչափ ուրախացրել վարչապետի հրաժարականը, փորձեցինք հետաքրքրվել անձամբ իրենից (պարոն Ղուկասյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման):

- Բարեւ Ձեզ, պարոն Ղուկասյան:

- Բարեւ, բարեւ:

- Իլոնան է Ձեզ անհանգստացնում:

- Ասա Իլոնա ջան, լսում եմ:

- Լա՞վ եք:

- Հայի նման:

- Պարոն Ղուկասյան, իմացանք, որ միացել եք հեղափոխական շարժմանը:

- Ինչ տարօրինակ մարդ եք, էս ինչ տարօրինակ հարց եք տալիս: Չգիտե՞ք, որ «Ծառուկյան դաշինքը» միացել է շարժմանը:

- Գիտենք, ուղղակի անձամբ ձեր այդչափ ուրախությունը բավականին տարօրինակ էր:

- Ինչո՞ւ:

- Դե, Դուք ժամանակին կարկառուն Հանրապետական էիք ու ՀՀԿ-ի «ջանին ղուրբան եղող» մարդ էիք, իսկ այսօր...

- Լավ, էլ բան չունես ասելու, խոսելու:

- Բայց...

- Աղջիկ ջան, դեռ փոքր ես, կմեծանաս, կհասկանաս, լավ եղեք, լավ...

Հիմա էլ ամեն ինչ շատ լավ հասկանում ենք: Ոմանք, որ ժամանակին մի կուսակցության հաշվին տեղը-տեղին գրպանները լցրել են, հիմա էլ դարձել են այլ կուսակցության ներկայացուցիչ, հետո, պետք եղավ, հավատարմության երդում կտան երրորդին, չորրորդին, միայն թե՝ տաքուկ անկյունում մնան: Եվ քանի դեռ այդպես է, այն անձիք, ովքեր բողոքի են ելել՝ օրվա ապրուստը չունենալու պատճառով, նույն վիճակում էլ մնալու են:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

ՀԱՅՈՑ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ

ՀԱՅՈՑ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Իր վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անցավ այլեւս բացահայտ սպառնալիքների, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ երկիրն ընդհանրապես վարչապետ չի ունենա: Գումարած դրան, պարզվում է, որ մտադիր է ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ Վանաձորում նոր ցույցերով «թարմանալ»: Դե, երեւի թե, երեւանյան ցուցարարները սկսել են քչություն անել, բայց այդ մասին` մի փոքր ավելի ուշ:

Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից

ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ

Թեեւ Փաշինյանն ինքն իրեն իշխանություն է հռչակել, եւ նիկոլականների ուրախ բացականչությունների ներքո արդեն հրապարակում կառավարություն են կազմում, սակայն կա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգ: Եվ ըստ այդ ընթացակարգի` մայիսի 1-ին պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունը Ազգային ժողովում: Եվ պարզ է, որ առանց ՀՀԿ խմբակցության ոչ ոք չի կարող ընտրվել վարչապետ, քանի հոգի էլ առաջադրված լինեն, եւ ՀՀԿ-ն բավարար քվեներ ունի, որպեսզի իր թեկնածուին ընտրի: Ամենայն հավանականությամբ, դա կլինի Կարեն Կարապետյանը, բայց անգամ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում փոխզիջումային թեկնածուի պարագայում, նույնպես առանց խորհրդարանական մեծամասնության, գործը գլուխ չի կարող գալ: Թեեւ դժվար թե փոխզիջումային ինչ-որ բան լինի, հաշվի առնելով Նիկոլի կատաղի նեոբոլշեւիզմը, որը այլակարծություն չհանդուրժելու տեսակետից արդեն հիշեցնում է Ադոլֆ Հիտլերի մոտեցումները: Ինչեւէ, այս օրերին եղան նաեւ շփումներ ՀՀ ղեկավարության եւ ՌԴ ղեկավարության միջեւ: Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցավ նախագահ Արմեն Սարգսյանը: Այնուհետ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը: Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարեւորությունը: Ի դեպ, ԱՄՆ դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ նույնպես ընդգծվել էր, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա գործող Սահմանադրության շրջանակներում: Այսինքն` Նիկոլի փորձերը տանել մայդանի, արտաքին աջակցություն չեն ստանա:...

ամբողջը` https://iravunk.com/news/56001

 

«Նախընտրական ծրագիրը չի կարող լինել վարչապետի ծրագիր». սոցիոլոգ

:«Նախընտրական ծրագիրը չի կարող լինել վարչապետի ծրագիր». սոցիոլոգ

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում Երեւանում տեղի ունեցող փողոցային պայքարն է:
«Սոցիոմետր» սոցոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ՀՀ պաշտոնաթող վարչապետ Սերժ Սրագսյանի հրաժականից առաջ մեզ հետ զրույցում նշել է, որ փողոցային պայքարով չի կարող ոչինչ փոխվել:

​​​Այդ դեպքում ի՞նչ փոխվեց, որ փողոցային պայքարը նման թափ առավ, ըստ սոցոլոգի` պատասխանը մեկն է` հաղթեց դեմոկրատիան. «Միջազգային հանրությունը այստեղ մեծ դեր ունեցավ, քանի որ եթե մեկը գալու է իշխանության եւ շփվի նրանց հետ, ապա պետք է ընտրված լինի խորհրդարանի կողմից»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Հարցին, թե փողոցային պայքարի ղեկավար Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ չի տեսնում:

Դիտարկամանը, թե քաղաքական վերնախավում տեսնո՞ւմ է որեւէ քաղաքական գործչի, որն ունակ է վարելու Արցախյան բանակցային գործընթացը, սոցիոլոգը նկատեց. «Գուցե նախկին վարչապետներից որեւէ մեկը լինի, որը գոնե գիտի տնտեսական հարաբերություններ, մեր իրավիճակը միջազգային կառույցներում, մեր պարտքերը նրանց, ճանապարհները, թե որտեղից ենք այդ պարտքերը փակում եւ այլն: Ապագա վարչապետը բոլոր այս խնդիրների լուծումը վաղը պետք է տեսնի, եթե չի տեսնելու, ապա նա բանի պետք չէ: Վարչապետ լինում է այն մարդը, որը տեղում ձեռք է բերում փորձառություն, որ կարողանա ղեկավարել երկիրը: Ոչ թե դուրս գա փողոց ու հայտարարի թե սա դուրս չի գալիս եւ այլն»,- ընդգծեց Ահարոն Ադիբեկյանը եւ հավելեց, որ այժմ Նիկոլ Փաշինյանը երկրի համար որեւէ ծրագիր չի ներկայցնում, հայտարարելով, թե իրենք նախընտրական ծրագիր ունեն, ինչը չի կարող լինել վարչապետի ծրագիր:

Խաժամուժը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

ՀՅԴ-ն ԱԺ խմբակցություններին առաջարկում է համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ

ՀՅԴ-ն ԱԺ խմբակցություններին առաջարկում է համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ

Հ.Յ Դաշնակցությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։

«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր:

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ», - ասված է ՀՅԴ հայտարարությունում։

մերիկյան կինոակադեմիան ո՞նց գետինը չի մտնում, որ մեր Նիկոլին «Օսկարի» չի առաջադրում

27.04.2018 16:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան կինոակադեմիան ո՞նց գետինը չի մտնում, որ մեր Նիկոլին «Օսկարի» չի առաջադրում

Գրող հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ գրում է. «Բազմաթիվ նիկոլի վկաներ գրում են, թե Երևանի պետական համալսարանը թասիբ ունենար՝ դիպլոմի տեր կդարձներ վերջապես այդ տղային։ Համաձայն եմ ու շարունակում եմ․

Ազգային ակադեմիան մի որևե գիտական ասպարեզի դոկտորի կոչում տար՝ էլի, Թատերական գործիչների միությունը՝ վաստակավոր դերասանի կոչում։

Ու Ամերիկան կինոակադեմիան ո՞նց գետինը չի՞ մտնում, որ չի արաջադրում «Օսկար» մրցանակի։ Իրենց դերասանները գլուխները պատովն են տվել՝ մեր Նիկոլի համեմատ»։

 

«Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում այլևս խնդիր չկա». Փաշինյան

«Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում այլևս խնդիր չկա». Փաշինյան

Երեկ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Այսօր`ապրիլի 27-ին, լրագրողները  Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նախագահի ներկայացրած ապացույցները համոզիչ են եղել:

Փաշինյանը պատասխանեց. «Վերջին անգամ, երբ մենք հանդիպեցինք Հանրապետության հրապարակում, ես նրան ասացի, որ մեծ խնդիր կա մեր հարաբերություններում, որովհետև դուք ասել էիք, որ դուք  կորցրել եք Մեծ Բրիտանիայի ձեր քաղաքացիությունը 2011-ին, բայց ապացույցներ չեք ներկայացրել: Նա խոստացավ, որ հաջորդ անգամ, երբ մենք հանդիպենք, ինքը կբերի այն փաստաթղթերը, որոնք կապացուցեն դա: Երեկ հանդիպման ժամանակ նա իսկապես ապացուցեց, որ 2011-ին կորցրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը: Կարծում եմ՝ հիմա մեր հարաբերություններում ոչ մի խնդիր չկա»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА