o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը ԱՀԿ-ին ուղղված հաձակումներն անարդարացի է համարում

28.04.2020 07:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովը ԱՀԿ-ին ուղղված հաձակումներն անարդարացի է համարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղված մեղադրանքները, որ նա թաքցրել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի մասին տեղեկությունները, անրադարացի են: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով դասախոսությամբ հանդես գալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

«ՄԱԿ համակարգի հատուկ հաստատությունները շարունակում են մնալ համապատասխան ոլորտներում բազմակողմ համագործակցության այլընտրանք չունեցող մեխանիզմ: Սա ամբողջությամբ վերաբերում է նաեւ ԱՀԿ գործունեությանը,- ասել է Լավրովը: - Այս կազմակերպության վրա հարձակումները համարում ենք տեղի ունեցածի համար նրա վրա մեղքը բարդելու փորձեր, ինչը միանգամայն հակաարդյունավետ, անարդարացի է: Մեր, պետությունների մեծամասնության գնահատմամբ՝ ճգնաժամի բոլոր փուլերում կազմակերպությունը գործել է պրոֆեսիոնալ կերպով՝ ժամանակին ձեռնարկելով զգուշացնող քայլեր եւ բոլոր պետությունների համար տարածել է տեղեկություններ, իր հանձնարարականները»:

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին վճարումները: Նրա խոսքով՝ փողը չի փոխանցվի «մինչեւ կորոնվիրուսի տարածման մասին տվյալները թաքցնելու մեջ կազմակերպության դերակատարման գնահատման անցկացումը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА