o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարթնի՛ր, Լաո՜՝ երկրորդ Եղեռնը վերապրողը չե՜նք. Վահե Եփրիկյան

27.04.2020 01:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Զարթնի՛ր, Լաո՜՝ երկրորդ Եղեռնը վերապրողը չե՜նք. Վահե Եփրիկյան

«Ջոնի Բռջոնին, Արտուշ պապը, «Հիասթափության մոդելավորումը», «Սամոսուդ» օպերացիան, յաթաղանամոռաց անհատները, «նախկին թալանչիներն» ու էլի այլ կեղծ օրակարգեր հաջողությամբ շղարշում են մեր առաջնային ու կարեւորագույն խնդիրն՝ Արցախն՝ աչքներիցս փորձելով հեռու պահել Մնացականյան-Մամեդյարով ու համանախագահներ տեսակոնֆերանսն ու ազատագրված շրջանների անպայման վերադարձի խնդիրն, այլ խոսքով՝ սույն իշխանության հակապետական ու ապազգային քաղաքականությունը», - այս մասին գրում է փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԸ եւ հավելում. «Իսկ Նիկոլը Ծիծեռանակաբերդի բարձունքից վերստին հայտարարում է՝ անվտանգությու՜ն։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը՝ կարգավիճակ ու պետականություն՝ սա պետք է լինի մեր պահանջն, իսկ զիջումների սահմանն, ինչպես ձեւակերպել է Երկրորդ Նախագահը՝ մենք կարող ենք զիջել մինչեւ այնտեղ, որտեղով անցնում է արցախ-ադրբեջանական ներկայիս սահմանը»։

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

Վ. Եփրիկյանը հիշեցնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը. «Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, և բանակացություններն այսօր ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա», ապա ընդգծում. «Նախագահ Քոչարյանը դավադիր ձեռամբ բանտարկված է, իսկ միթե՞ բանտարկված է նաեւ ազգային միտքը, հերոս քաջորդիների թափած արյունը, լինելիության բնազդը ... Զարթնի՛ր, Լաո՜՝ երկրորդ Եղեռնը վերապրողը չե՜նք»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА