o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատմական հիշողությունն ամեն ինչ է տարածքները կորցրած երկրի համար․ La Vanguardia-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

24.04.2020 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատմական հիշողությունն ամեն ինչ է տարածքները կորցրած երկրի համար․ La Vanguardia-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Իսպանական La Vanguardia պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

Ադրբեջանը մինչև մայիսի 31-ը երկարաձգել է երկրից մուտքի և ելքի արգելքը

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համավարակի պատճառով երկրի բնակիչները չեն կարողանա զանգվածաբար հարգանք տուրք մատուցել Օսմանյան կայսրության կողմից սպանված ավելի քան միլիոն ու կես նահատակների հիշատակին»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հազարավոր հայորդներ քայլերթով բարձարնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հոդվածում նշվում է, որ 105 տարի առաջ տեղի ունեցած ողգերգությունը վավերագրվել է ժամանակի տարբեր դիվանագետների և ճանապարհորդների կողմից, որոնց թվում՝ նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի: 

Պատմական հիշողությունն ամեն ինչ է փոքր կովկասյան երկրի համար, որն իր տարածքները կորցրել է երկարամյա պատմության ընթացքում՝ 20-րդ դարում պահպանելով հին Հայաստանի տարածքի մեկ տասերորդ մասը միայն:

Ապրիլի 24-ը սգո և հիշատակության օր է, որպեսզի աշխարհում այլևս երբեք չկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Թուրքիայում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА