o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցեղասպանության հիշողությունը վերաբերում է յուրաքանչյուրին. Ֆրանսիայի նախագահ. ինչի մասին էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

24.04.2020 19:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Ցեղասպանության հիշողությունը վերաբերում է  յուրաքանչյուրին. Ֆրանսիայի նախագահ. ինչի մասին էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Ցեղասպանության հիշողությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Ֆրանսիայի նախագահ

Ցեղասպանության հիշողությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Ֆրանսիայի նախագահ

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: 

Ուղերձում ասվում է.

«Պարոն Նախագահ,

Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում և 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից:

Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռևս 1915թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր:

1915թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի:

Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ և Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ և բարեկամական մտածումները:

Խնդրում եմ, Պարոն Նախագահ, ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»:

Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ նախատեսված հանդիպումը  չի կայանա

Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: 

Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը: 

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որեւէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը: 

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորեց խոսել ՀՀԿ-ի հետ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կան խնդիրներ. Փաշինյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կան խնդիրներ. Փաշինյան

Ազգայն ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան, այն դեպքում երբ իր թիմը գա իշխանության։

 

«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին կարող են պատասխանել միատեսակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ կարևոր են և կասկած չկա, որ այդ հարաբերությունները եղբայրական են։ Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է տեսնում հայ-ռուսական հարաբերությունների ապագան։

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ոչ թե քննադատել, այլ լուծել այդ խնդիրները երկխոսության միջոցով։

Լրագրողի խնդրանքով նա մատնանշել է հայ-ռուսական հարաբերություններում, իր խոսքով, գոյություն ունեցող մի քանի խնդիր. «Նախևառաջ այդ խնդիրները կապված են մեր տարածաշրջանի հետ, խնդիրներ կան նաև կապված Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների շահերի հետ, օրինակ՝ հայ վարորդները խնդիրներ ունեն վարորդական վկայականների հետ։ Այդ հարցը արդեն մեկ տարի է՝ չի լուծվում։ Մեկ այլ խնդիր է, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, ես կարծում եմ, որ այդպիսով խախտվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը։ Հայ-ռուսական հարաբերություններում կան նաև տնտեսական խնդիրներ։ Ես կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, պետք է ուղղակի ջանք գործադրել, պետք է համբերատար լինել ու դրական տրամադրվածություն ունենալ»։

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ժողովրդական շարժման մեջ Կարեն Կարապետյանը հատուկ ընդգծել է «պայծառ երիտասարդության դերակատարումը»

Ժողովրդական շարժման մեջ Կարեն Կարապետյանը հատուկ ընդգծել է «պայծառ երիտասարդության դերակատարումը»

Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է, որ արվել է ամեն ինչ բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:

«Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության և պետական մտածողության մասին: Կարծում եմ` Հայաստանը, աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձևավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում», - ասել է նա:

«Հատուկ ուզում եմ ընդգծել ոստիկանության և անվտանգության ուժերի դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը և անմնացորդ ծառայությունը մեր երկրին: Ուզում եմ ընդգծել նաև մեր պայծառ երիտասարդության դերակատարումը: Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, և հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում», - նշել է Կ.Կարապետյանը:

Սպանել են ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահին

Սպանել են ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահին

Այսօր ժամը՝ 18:55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ՝  հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Կենսաբանական մահն արձանագրվել է ժամը՝ 21.45 րոպեին՝ վիրահատության ժամանակ:

Նշենք, որ Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաեւ քաղաքի մշակույթի տան տնօրենը:

Նախնական տեղեկություններով՝ Նվեր Հովհաննիսյանը դանակի հարված է ստացել Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ վեճի ժամանակ:

Դեպքի մասին ոստիկանությունը դեռ հաղորդագրություն չի տարածել:

ԵԿՄ փոխնախագահի սպանությունը զրոյացրեց Էջմիածնի լիդերությունը Մանվելից խլելու Ճոյտի երազանքը

ԵԿՄ փոխնախագահի սպանությունը զրոյացրեց Էջմիածնի լիդերությունը Մանվելից խլելու Ճոյտի երազանքը

Արդեն բացահայտորեն է խոսվում, որ Էջմիածնում ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանությունը Ճոյտի՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մարդկանց ձեռքի գործն է: Դա է նշել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը. «Սադրիչների խումբը ղեկավարել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նրանք սադրել են անօրինական գործողությունների, ինչ-որ կոչերով են հանդես եկել, անհիմն մարդկանց փորձել են դրդել անօրինական գործողությունների, որ կոտրեն, ջարդեն, որի արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը մահացու վիրավորվել է»:

Եվ ահա մեր արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը կապված է վերջին օրերին իրադարձությունների հետ. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ճոյտը նպատակ ուներ ապագա իշխանություններին ցույց տալ, թե ինքն ինչքան չէր սիրում Ս.Սարգսյանին, եւ, որ ժողովրդական շարժման մեջ նա իր էական դերակատարությունն է ունեցել: Նաեւ այն հաշվարկով, որ որ հասցնի Էջմիածնում դառնալ ապագա իշխանությունների վստահելի անձը, ավելի շուտ, քան դա կհասցնի անել գեներալ Մանվելը: Բացի այդ, Մանվելի մարդկանց վրա ճնշումներ գործադրելով, Ճոյտը նաեւ փորձում էր ցույց տալ, թե գեներալը մնում է Ս.Սարգսյանի կողմնակիցը, իսկ ինքը՝ Ճոյտը, ոչ միայն ժողովրդական շարժման կողմն է, այլ ունի բավարար ուժային հնարավորություններ՝ Մանվելին ճնշելու համար: Մի խոսքով, որ ինքը ոչ միայն արժանի է Էջմիածնում առաջին դեմքի ֆունկցիային, այլ կարող է դա խլել Մանվելից: Սակայն սպանությունը նրա համար էլ էր չնախատեսված եւ անցանկալի քայլ, քանի որ դա գործնականում զրոյացրեց Էջմիածնում լիդերի դեր ստանձնելու Ճոյտի երազանքը: Ու հիմա նա փորձում է արագորեն «փուռը տալ» սպանողին, անգամ՝ սեփական միջոցներով պատժել, միայն թե ցույց տա, որ ինքը բացարձակ տեղի ունեցածի հետ կապ չունի»:

Դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին

Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն, ԱՄՆ դեսպան

Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր. ԱՄՆ դեսպան

Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ առաջնորդի քայլ էր։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների ճեպազրուցյում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Ուզում եմ նաև գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ով հանդես բերեց մեծ առաջնորդություն, ով, լսելով հայ ժողովրդի ձայնը, կայացրեց դժվարին որոշում, որը, վստահ եմ, հեշտ որոշում չէր»,- ասաց նա:

Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից նա գովեստի խոսքեր հնչեցրեց Հայաստանի ժողովրդի, ցուցարարների մասին, ովքեր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ դուրս եկան ու խաղաղ, կանոնավոր կերպով իրենց դժգոհությունը, բողոքը հայտնեցին:

Դեսպանը նշեց, որ գովեստի են արժանի նաև ՀՀ կառավարության, ոստիկանության ու անվտանգության ուժերի աշխատանքը, որոնք անցած 11 օրերի ընթացքում ցուցաբերեցին զսպվածություն ու պրոֆեսիոնալիզմ.

«Իհարկե, եղել են արժանահավատ հաղորդումներ ցուցարարների դեմ բռնության որոշ դրսևորումների մասին, այդ թվում նաև՝ լրագրողների։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն և մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով», - նշեց նա։

Առաջիկայում, ըստ ԱՄՆ դեսպանի, սպասվում է աշխատանք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, որի նպատակն այժմ այն է, որպեսզի ողջ հայ ժողովուրդը միատեղվի, միասին երկխոսություն ծավալի ու ընդհանուր հայտարարի գա։

«Այժմ Հայաստանում ժողովուրդը պետք է կարողանա գալ ընդհանուր հայտարարի խաղաղ պայմաններում։ Դա պետք է իրականացվի երկխոսության, բանակցությունների միջոցով, որին պետք է ներգրավված լինեն հայաստանյան հասարակության բոլոր օղակները: Կարևոր է, որ հնարավոր դառնա այս դրական, խաղաղ միջավայրում որոշել իրենց հետագա անելիքները։ Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի», -հավելեց դեսպան Միլսը։

«Պատվիրված համարների` պատվերների մեծ մասը չեղարկվել են». Մարիոթ Արմենիա

«Պատվիրված համարների` պատվերների մեծ մասը չեղարկվել են». Մարիոթ Արմենիա

«Վերջին տաս օրերի միտինգների արդյունքում ապրիլի 24-ի համար օտարերկրացիների կողմից նախապես պատվիրված համարների` պատվերների մեծ մասը չեղարկվել են: Թերեւս դա է պատճառը, որ այս տարի ապրիլի 24-ին մեր հյուրերի թիվը նվազել է շեշտակի թվով: Թե չէ սովորաբար մենք այս օրերին մեծ թվով հյուրեր ենք ունենում»,-iravunk.com-ի հարցին, համեմատած նախորդ տարիների այս օրերին` արտասահմանից ժամանած հյուրերի թվի աճի՞, թե՞ նվազման միտում է նկատվում, ասաց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցը:

Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցից եւս բավականին տխուր պատկեր ներկայացրեցին.«Հյուրեր ունենք սովորականի նման, բայց դրսից, ինչպես սովորաբար ամեն տարի այս օրերին էր լինում` չունենք: Պատճառները կդժվարանանք ասել, երեւի երկրի խառը վիճակը, չգիտենք»:

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի աշխատակցուհին եւս փաստեց, որ նախորդ տարվա համեմատ.«Այսօր առհասարակ հյուրերի թիվը քիչ է, բավականին ազատ համարներ ուենք»:

Ներկայացվածը մեկ անգամ եւս փաստում է այն մտահոգությունները, որ երկրում տաս օր շարունակող տեղի ունեցող փողոցային, անհնազանդության ցույցերը իրենց ազդեցություն ունեցան եւ դեռ ունենալու են երկրի տնտեսության զարգացման վրա:

 

Քիմ Քարդաշյանը՝ Հայաստանյան իրադարձությունների մասին

Քիմ Քարդաշյանը՝ Հայաստանյան իրադարձությունների մասին

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանն արձագանքել է հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին: Նրա համար ոգեւորիչ է, որ հայերը կարող են այդքան միասնական լինել: Քարդաշյանն այդ մասին գրառում է կատարել ինստագրամում:

«Այնքան ոգեւորիչ է տեսնել հայերին միասնական խաղաղ բողոքի ակցիաներ անելիս ու ինչ որ բան փոխելիս: Սա Հայաստանի համար պատմական օր է»,- գրել է նա:

Սերժ Սարգսյանն անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց, նա խելամիտ որոշում կայացրեց. Մանվել Գրիգորյան

Սերժ Սարգսյանն անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց, նա խելամիտ որոշում կայացրեց. Մանվել Գրիգորյան

Էս երկրում ինչ էլ ասես, սպասելի է, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սպասելի էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։

​​​​​​​​​​​​​«Միշտ էլ նման բաներ եղել են՝ իշխանափոխություն, և այլն, և այլն։ Այս երկիրը ժողովրդինն ա, ու ժողովուրդը ոնց որոշում, ընենց էլ պետք ա անեն», - հավելեց պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ էր նշանակում կատարվածը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց, որ կատարվածը ժողովրդի կամքն էր։

«Շատ ողջունելի է, որ արյուն չթափվեց», - ասաց Գրիգորյանը։

Լրագրողը հարցը ձևակերպելիս ասաց, որ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի թիմի անդամ է, ինչը բարկացրեց Գրիգորյանին. «Ես Երկրապահի նախագահ եմ, տղա ջան, եթե չգիտես, արի ծանոթանանք։ Ես առաջինը զինվորի հետ եմ աշխատում, սահմանին կանգնած զինվորի, Արցախի ու ժողովրդի»։

Այնուհետև հավելեց. «Աստծուն փառք, Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա ժողովրդին հանել։ Էդ ո՞վ ումն ա ջարդում։ Եթե կան մարդիկ, որոնք մեղավոր են, պետք է պատժվեն։ Ամեն մեկն իր գործը պետք է անի»։

Հարցին, թե պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ես պրիչոմ, եթե ժողովուրդն ուզում ա, ես պրիչոմ։ Ես Երկրապահի կողմից ներկայացված եմ եղել Հանրապետական կուսակցության ցուցակում։ Երկրորդը՝ եթե ընտրություններ լինեն, կգնանք ընտրության»։

Նրա խոսքով՝ առայժմ բանակցությունները կշարունակվեն և եթե գտնեն՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, ապա կորոշեն՝ անցկացնել, թե ոչ։

Լրագրողի մյուս հարցին, թե ինչը ստիպեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, պատգամավորը պատասխանեց. «Խելամտությունը, նա անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց։ Մենք սաղս պետք է Սերժին ողջունենք։ Ես էլի եմ ասում՝ Սերժը էնքան խելացի, էնքան հասկացող, հարգում էր ժողովրդին, երկրիրը, Արցախ: Մտածեց ու գնաց։ Բա որ փորձեր հանկարծ կոպիտ բաների գնար։ Ասեց ժողովրդի «վլաստն ա», հետ տվեց իրան»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА