o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստորեն ՊՈԱԿ-ներում ինքնագործունեությամբ են զբաղված». պատգամավորն արձագանքել է «Իրավունքի» հոդվածին

22.04.2020 20:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Փաստորեն ՊՈԱԿ-ներում ինքնագործունեությամբ են զբաղված». պատգամավորն արձագանքել է «Իրավունքի» հոդվածին

«Իրավունքը» այսօր անդրադարձել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող գերթե բոլոր ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման ու կրճատումների գործընթաց է սկսել: Այդ մասին մասնավոր զրույցներում փաստում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները, սակայն առավել հստակ կադրային ջարդ է սկսվել հենց Ազգային կինոկենտրոնում:

«ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

«Իրավունքի» հրապարակմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ՝ գրելով. «Այս հարցին չէի անդրադառնա կրկին (դեռ հրապարակային), եթե ուշադրությունս չգրավեր «Իրավունք» թերթի այսօրվա հոդվածը։ Վերջերս բազմիցս խոսել եմ պետական տարբեր ՊՈԱԿ-ներում կատարվող ինքնագործունեությունների մասին, երբ տնօրենները կամ հատկապես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներն ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ կատարում են մի շարք կրճատումներ՝ անունը դնելով օպտիմիզացիա։ ԱԺ ամբիոնից հայտարարություններով բարձրաձայնել եմ այս խնդիրը, հատկապես, երբ այդ կրճատումները համընկան կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության հետ։
Մի շարք հարցումներ եմ իրականցրել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կոնկրետ Ազգային կինոկենտրոնի վերաբերյալ, թե ինչ հիմնավորում ունեն այստեղ ևս կատարվող կրճատումները (այն էլ տարվա ոչ այնքան սկզբին), իրավաչա՞փ են, թե ոչ, որին ի պատասխան նախարարությունից և ազգային կինոկենտրոնից ստացել եմ բազմաթիվ փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-Ի կառուցվածքային փոփոխությունները իրականացվել են ԱՌԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ նոր ռազմավարության մշակման և քննարկման, առանց կանոնադրության փոփոխության, որոնցից բխում է, որ կազմակերպությունը չի վերանայել իր նպատակները, հասկանալի չեն կառուցվածքային փոփոխությունների տրամաբանությունը, ինչպես նաև բացակայում է կառուցվածքային փոփոխությունների հրատապության, առավել ևս անհրաժեշտության մասին ԿԳՄՍ նախարարության մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը (շատ այլ մանր-մունր խնդիրներին էլ չեմ անդրադառնում, դրանցով կզբաղվեն մասնագետները)»,- գրում է պատգամավորն ու մանրամասնում. «Այսօր «Իրավունք» թերթում էլ կարդում եմ, որ թերթի խմբագրությունից հարցում են իրականացրել ԿԳՄՍ ՊՈԱԿ-ներում սկսած կրճատումների վերաբերյալ, թե որքանո՞վ է նպատակահարմար հենց այս պահին իրականացնել այդ կրճատումները, հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանել են, որ, մեջբերում եմ«.․․հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում հաստիքների փոփոխությունն ու վերանայումը՝ ավելացումը կամ կրճատումը, մշտական աշխատանքային գործընթաց է, որը պայմանավորված է համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների ծավալով և գործառույթների շրջանակով։ Միաժամանակ հայտնում ենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ներկա ժամանակահատվածում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման գործընթաց ՉԿԱ»։
Փաստորեն նախարարությունը բոլորովին տեղյակ չէ, թե իր ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ն ինչպիսի ինքնագործունեությամբ է զբաղված կամ առհասարակ այդտեղ ինչեր են կատարվում։ Մեղմ ասած՝ լավ չէ։ ՀԳ հաստիքացուցակների վերանայում անում են յուրաքանչյուր տարվա վերջին, ոչ մի կերպ սկզբում»,- եզրափակել է Ա. Կոստանյանը։

ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլար վարկ կվերցնի

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА