o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու «Աշտարակ կաթը» չի կարողանում մարսել «Իրավունքի» բացահայտած ապօրինությունները

22.04.2020 15:39 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու «Աշտարակ կաթը» չի կարողանում մարսել «Իրավունքի» բացահայտած ապօրինությունները

«Իրավունք» թերթը դեռեւս նախորդ տարի անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի» 15 տոկոսանոց «թթվասերները», որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են` որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր, վաճառել: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ` կաթ պարունակող մթերք: Այն պարզ պատճառով, որ եթե սննդամթերքի ինչ-որ բաղադրիչ փոխարինվում է (այս դեպքում` ավելի թանկ կենդանական յուղը` բուսականով), դա արդեն այլ մթերք է, իսկ այն «մայր» ապրանքի անվան տակ վաճառելը` խաբեություն:

«Լա Բոհեմը» ե՛ւ հարազատ է, ե՛ւ նորություն` հայկական քանոնի միջոցով. (տեսանյութ)

Ավելին, մասնագետների հավաստմամբ որոշ հիվանդությունների դեպքում՝  կոկոսի յուղը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Մեր հրապարակման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ` ընդդեմ «Պարգեւ» ՍՊԸ-ի, որը եւ արտադրում է «Աշտարակ կաթը»: Ընկերությունն էլ, նույն հրապարակումից իրեն վիրավորված համարելով, փորձել է «Իրավունքի» դեմ դատական հայցով հարցը լուծել: Սակայն անցած տարեվերջին ՏՄՊՊՀն տրամադրեց եզրակացությունը: Արդյունքում` հանձնաժողովն ընկերության նկատմամբ անհրաժեշտ է համարել նշանակել տուգանք` 2 384 338.93 դրամի չափովԵվ,  ըստ երեւույթին՝ իր առջեւ ունենալով համապատասխան պետական մարմինների արձանագրած խախտումների շարանը՝  ընկերության ներկայացուցիչը դատարանում հրաժարվեց իր բոլոր պահանջներից:

Խեցգետինները կարողանում են կարդալ մարդկանց գացմունքները.Կենդանակերպի նշաններին, որոնք ամենալավ ինտուիցիան ունեն

Նկատենք, որ դատարանում «Իրավունք» թերթի եւ հոդվածագրի շահերը ներկայացնում է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Եվ դատարանը պարտավորեցրել էր հայցվոր կողմին` «Աշտարակ կաթին», որպես փաստաբանական ծախս վճարել երկու հարյուր հազար ՀՀ դրամ գումար: Ինչը, բնականաբար, ոչ մեծ գումար է՝ համեմատած փաստաբանի կատարած ահռելի աշխատանքի հետ:

Ինչեւէ, պարզվում է, սակայն, որ «Աշտարակ կաթը », որը հմտորեն կարողանում էր մոլորեցնել սպառողին կրկին դիմել է դատարան՝ այս անգամ վիճարկելով դատարանի կողմից որոշված երկու հարյուր հազար դրամը վճարելու որոշումը: Դժվար, թե «Աշտարակ կաթ» ընկերությունը ունակ չլինի վճարել երկու հարյուր հազար դրամ գումար: Այդ դեպքում, որն է «Իրավունքի» դեմ այսպիսի համառ դատարանացավի պատճառը:

Չար լեզուները խոսում են, որ վերոնշյալ ընկերությունը չի կարողանում, այսպես ասած, մարսել ոչ միայն այն, որ «Իրավունքը» հետամուտ է եղել սպառողի ահազանգին եւ բացահայտել իրենց ապօրինությունները, այլ նաեւ տպավորություն է ստեղծվում` վերջիններս «Իրավունքին» իրենց գաղափարական թշնամին են համարում: Եվ, դա ունի իր օբյեկտիվ պատճառները չէ՞  որ տարիներ շարունակ «Իրավունքը» մշտապես  պայքարել ու պայքարում է ոչ միայն անարդարության, թալանի, սպառողներին մոլորեցնելու , կոռուպցիայի, այլեւ տարատեսակ աղանդների դեմ: Եւ գուցե այստե՞ղ է թաղված «Իրավունքին» դատարանախեղդ անելու մոլուցքի «շան» գլուխը:

Ահա թե ինչու են օր-օրի ավելանում վարակակիրների թվերը.

Չմոռանանք, որ դեռեւս 2013թվականին Միացյալ Երիտասարդական  Լիգա շարժման ներկայացուցիչները  տեղեկացրել էին, որ  իրենց ունեցած տեղեկություններով՝ «Աշտարակ Կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը հանդիսանում է «Կյանքի խոսք» աղանդի անդամ:

Կարծում ենք՝ ընթերցողին եւս պարզ դարձավ, թե ինչու է «Աշտարակ կաթը »  հետողականորեն փորձում իրեն մաքրելու ձգտումով՝ պարբերաբար շահարկել լրատվամիջոցի անունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА