o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

22.04.2020 20:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

Չնայած արտակարգ դրություն է երկրում, բայց տուրիստական ավտոբուսների վարորդներն այլեւս չեն կարող հանգիստ նստել տանը, երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք դժգոհում են, որ  կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին եկամտի որեւէ աղբյուր չունեն եւ սնանկացման վտանգի առաջ են կանգնել, ուստի՝ ակնկալում են կառավարության աջակցությունը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ:

ՏՈՒՐԻԶՄՈՒՄ ԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓԱԿՎԵԼՈՒ ԵԶՐԻՆ ԵՆ

Զբոսաշրջության ոլորտը զրկված է եկամուտներից, բայց ունի հարկային եւ վարկային մեծ պարտավորություններ ու կանգնած է լուրջ խնդրի առաջ: Մարդիկ, տեսնելով, որ տրանսպորտային ծառայությունները զբոսաշրջության ոլորտում աճում են, վարկեր են վերցրել, ներդրումներ կատարել եւ ստեղծել  բարձրակարգ ավտոբուսների պարկ՝ ակնկալելով, որ այս տարի ավելի լայն չափով աճ կունենա զբոսաշրջության ոլորտը: Սակայն, համավարակի հետեւանքով, անկանխատեսելի հանգամանքներ ի հայտ եկան, ու զբոսաշրջությունը կանգնած է մեծ խնդրի առաջ: Տրանսպորտային ընկերությունները, իսկապես, կանգնած են իրական սնանկացման խնդրի առաջ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԿՐԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ

Ո՞րն է լուծումը:

Կա՛մ բանկերը ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդ պետք է  ձեւակերպեն, այսինքն՝ այդ ողջամիտ ժամկետը տեղափոխեն՝ հաշվի առնելով, որ ոլորտի իրական վերականգնում կլինի 2021 թվականի ապրիլից, կա՛մ, եթե բանկերը դժվարանում են այդքան ժամանակով վարկային արձակուրդ տրամադրել, ապա կառավարության կողմից ընդունված տնտեսական աջակցության ծրագրերը պետք է տարածել նաեւ այս ոլորտի վրա ու թույլ տալ արտոնյալ վարկային միջոցներն օգտագործել առկա վարկային պարտավորությունները կատարելու համար: Իրականում, եթե այս ընկերությունները սնանկացան, այդ գույքն էլ չի բավարարելու բանկերի գումարը վերադարձնելու համար: Այնպես որ, կառավարությունը պետք է հատուկ աջակցության ծրագիր ընդունի զբոսաշրջության ոլորտի համար՝ սահմանելով 12-ամսյա արտոնյալ ժամանակահատված՝ հատկացված վարկերը մարելու համար:

«ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՆԱՆԿԱՆԱԼ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА