o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչև դեկտեմբերի 31-ը ներդրումներ կատարող տնտեսվարողները կստանան արտոնություն. Հակաճգնաժամային նոր նախագիծ ԱԺ-ում

22.04.2020 13:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մինչև դեկտեմբերի 31-ը ներդրումներ կատարող տնտեսվարողները կստանան արտոնություն. Հակաճգնաժամային նոր նախագիծ ԱԺ-ում

Եթե տնտեսվարողները ներդրումներ կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, ապա հնարավորություն կունենան դրանք ծախսագրել իրենց հայեցողությամբ և անձամբ սահմանել հարկային պարտավորությունների ժամկետները: Նման արտոնություն է առաջարկում տնտեսվարողներին «Իմ քայլը» խմբակցությունը. այսօր ԱԺ-ում այն ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սա համարելով ճգնաժամի հետևանքների մեղմման քայլ:

Կառավարության որդեգրած դիտորդի քաղաքականությունն ու թույլ տված կոպիտ սխալներն առաջացրել են համակարգային տնտեսական խնդիրներ, ներդրումների բացակայություն․ «Հայրենիք» զարգացման հիմնադրամ

«Նախագծով առաջարկում ենք լրացում կատարել Հարկային օրենսգրքում: Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, ինքը չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրի, խմբերի համար կան ժամկետներ, օրինակ՝ համակարգիչների համար մեկ տարի է, շենքերի, շինությունների համար՝ 20 տարի, եթե մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսաքգիծ է գրել, ինքը չի կարող նույն տարում ծախսագրել, իր եկամուտներից պակասեցնել և ըստ այդմ՝ ավելի քիչ շահութահարկ վճարել, այլ պետք է դա 5 տարում կատարի:

Հարկային օրենսգրքում կա բացառություն՝ տնտեսվարողը կարող է կանոնից շեղվել և ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետում կարող է մասհանումները վճարել, այսինքն՝ ավելի ճկուն է դառնում, այս փոփոխությամբ առաջարկում ենք, որ նույն արտոնությունը տարածվի բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք ներդրումները կկատարեն մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, ովքեր մտադիր են հաջորդ տարում ներդրումներ անել, դա կատարեն հիմա: Հեծանիվ չենք հորինել, գործիքն աշխարհի շատ երկրներում կիրառվել է»,- ներկայացրել է Թունյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА