o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Brent նավթի գինը 1999 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 16 դոլարից

22.04.2020 10:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Brent նավթի գինը 1999 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 16 դոլարից

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազել են 3-12 տոկոսով, Brent տեսակի նավթի գինը 1999 թվականի դեկտեմբերի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ բարելի համար հասնելով 16 դոլարից ցածր ցուցանիշի, գրում է ria.ru-ն։

Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 12 տոկոսով՝ մեկ բարելի համար հասնելով 16,85 դոլարի, ինչից հետո գինը նվազել է մինչև 15,99 դոլար։

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 3,54 տոկոսով՝ մեկ բարելի համար հասնելով 11,19 դոլարի:

Երկուշաբթի WTI-ի մայիսյան ֆյուչերսները պատմության մեջ առաջին անգամ բացասական են դարձել՝ մեկ բարելի համար հասնելով մինչև -37 դոլարի: Նախօրեին WTI-ի և Brent-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես նվազել են:

COVID-19-ի համավարակը նավթի գների ռեկորդային անկում է առաջացրել հումքի պահանջարկի նվազման պատճառով: Բացասական ազդեցություն է ունեցել նաև ՕՊԵԿ+համաձայնագրի բացակայությունը: Գործարքը հաջողվել է կնքել միայն ամսվա կեսին, ինչն օգնել է ժամանակավորապես կայունացնել իրավիճակը շուկայում, սակայն հետո գները կրկին սկսել են նվազել։

Կորոնավիրուսի և հումքի ավելցուկի ֆոնին ՕՊԵԿ-ում և Միջազգային էներգետիկ գործակալությունում ակնկալում են ընթացիկ տարում նավթի պահանջարկի ռեկորդային անկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА