o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյո՞ք հակաբակտերիալ օճառն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ

21.04.2020 19:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Արդյո՞ք հակաբակտերիալ օճառն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ

Հակաբակտերիալ օճառի օգտագործումը կորոնավիրուսի դեմ պայքարի համար անիմաստ է, պնդում են «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները:

Գերատեսչության կայքում նշվում է, որ այն չի կարող վիրուսներ ոչնչացնել, այլ պարզապես լվանում են դրանք: Սակայն վիրուսը լվանալու համար բավարար է ընդամենը լվանալ ձեռքերը սովորական օճառով: Ըստ մասնագետների` սովորական եւ հակաբակտերիալ օճառների արդյունավետությունն այս իմաստով մոտավորապես նույնն է:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր. Նախարար

Փորձագետները կասկած են հայտնել նաեւ հակաբակտերիալ օճառի արդյունավետության կապակցությամբ. պարզվում է, որ «ստանդարտ հակաբակտերիալ օճառ» հասկացություն ընդհանրապես գոյություն չունի: Տարբեր արտադրողներ տարբեր քանակությամբ տարբեր հավելանյութեր են ավելացնում իրենց արտադրանքի մեջ, իսկ որոշները որպես մարկետինգային քայլ են օգտագործում են այս կետը: Իրականում, հակաբակտերիալ օճառի արդյունավետության համար չափանիշներ չկան, եթե խոսքը, իհարկե, ախտահանիչ միջոցի` մաշկի հակասեպտիկի մասին չէ:

Մասնագետները նաեւ հիշեցրել են, որ օճառով ձեռքերը լվանալը զգալիորեն նվազեցնում է աղիքային եւ շնչառական վարակներով հիվանդանալու վտանգը, այդ թվում` կորոնավիրուսով եւ մակաբուծային հիվանդություններով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА