o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.04.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի  հայտարարությամբ հանդես եկավ ապրիլյան ռազմական գործողությունների քննիչ հանձնաժողովի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Անդրադառնալով այն հարցին, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էլ, թե Ապրիլյան պատերազմը հրահրաված էր Ռուսաստանի կողմից, եւ եղել էր պայմանավորվածություն, նա ասաց. «Մենք անհրաժեշտություն չենք տեսել, որ պետք է կանչել հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ չի եղել իշխանության կրող եւ որեւէ պատասխանատվություն չի կրում կայացրած որոշումների համար»: Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք... Այսինքն` կապ չունի՞ այդ մարդը  ճշմարտություն է ասել, թե սուտ է խոսել: Չնայած` ուրիշ էլ ինչ սպասել այս ակնհայտ բանսարկու իշխանությունից ու առավել եւս  Անդրանիկ Քոչարյանի պես քյարթու, բանսարկու ՀՀՇ-ականից:

ԶԱՐՄԱՆՔ

Հայաստանում գրեթե ոչ ոք չմնաց, ով տեսած չլինի  Նիկոլի ուրբաթ օրվա հեռուստաուղերձի «հում» կադրերը, որոնց հայտնությունը եթերում Հ1-ը գցում է վարչապետի աշխատակազմի, աշխատակազմը` Հ1-ի վրա: Դե, իհարկե, ոմանց վրդովմունքն ու հիասթափությունն է  դա շարժել, շատերի էլ` ծիծաղը: Սակայն այդ զարմանալի պատմության հետաքրքիր ասպեկտ է մատնանշում «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ` որ Նիկոլի նկտամամբ հանդարտ հարգանք ունեցող որեւէ շերտ երկրում չկա: Նախորդ բոլոր ղեկավարների պարագայում  կար, իսկ հիմա չկա. «Դրա հիմնական մեղքը հենց Նիկոլ Փաշինյանինն է, ով մի կողմից` ստեղծեց բարձր սպասումներ, մյուս կողմից` դրան հասնելու փոխարեն աշխատում է այդ պատրանքները պահպանելու մեթոդը` շարունակելով օգտագործել ատելության խոսքը, կեղծ ժողովրդականության գործիքները եւ սին խոստումները: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղավոր է հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելու մեջ, որի դեպքում չի կարող լինել ոչ հանդարտ հարգանք, ոչ էլ հանդարտ քննադատ կեցվածք, այլ միայն` պաշտամունք կամ ատելություն: Դրա պատճառով էլ մարդիկ չեն հարգում իշխանության խոսքը եւ խախտում են կարանտինը, իսկ լեզուն ատամների տակ սեղմած պաշտոնյան առիթը բաց չի թողնում նրան ծաղրելու` թեկուզ անոնիմ»:

ԶԱՐՄԱՆՔ

Դե իսկ կիրակի օրով իր գիշերային լայվով ՆԻԿՈԼԸ ի ցույց հանեց բացարձակ ոչ ադեկվատությունը` սպառնալով բոլորին, նախկին իշխանություններից սկսած, մամուլով վերջացրած, ու շատ-շատերի մտքով անցավ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող այդ անձնավորությունը, Ռոբերտ Քոչարյանի ասած, ուրիշ մասնագետի կարիք ունի: Ահավասիկ նրա մտքի զարմանահրաշ գոհարներից մեկը. «Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել»: Դրանով նա զարմանալիորեն ցույց տվեց, որ երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ փողոցային խաժամուժից պետական գործիչ դառնալ, ինչպես նաեւ բացահայտեց, որ այդ կերպարանքը նեղացած է ամբողջ աշխարհից, լցված է անսահման չարությամբ եւ ամենուրեք դավադիր թշնամի է փնտրում: Մեզ մնում է զարմանալով հանդերձ փաստել, որ այդպիսի վիճակում նրա իշխանավարման ամեն օր երկրին աղետով է սպառնում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА