o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻԶՄԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

21.04.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻԶՄԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Երբ Նիկոլը կորոնավիրուսի թեմայով ուղերձով դիմեց ժողովրդին, շատերը կատակում էին, որ հետեւի ֆոնին պակասում էր տոնածառը, իսկ ձեռքին` բաժակը: Ախր, շատ էր նմանվում բաժակաճառի: Եվ ազատ ու հպարտ, ինչպես նաեւ սովորական քաղաքացիները չէին էլ ենթադրում, որ փոքր-ինչ անց բաժակ էլ կտեսնեն, շիշ էլ, Նիկոլի հազն ու ծամածռությունն էլ, թունդ ռաբիզ երաժշտությունն էլ վրադիր, հետն էլ Նիկոլի բողոքը` «զլած մագնիտաֆոնից»: Հ1-ից բաց կապուղիով արտահոսել էր Նիկոլի նախաեթերային պատրաստությունը, ուր «ժողվարչապետը» երեւաց ծիծաղաշարժ կերպարով...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

 

«ՀԻՄԱ ՏԱՆԸ ՄՆԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ «ՍԱՄԱՍՈՒԴԻ»

Ու սկսվեց մեղավորների փնտրտուքը, թե ով այդպես «քաշեց» սիրելի առաջնորդին: Բաց կապուղիով այդ «հում» կադրերը ստացած այլ հեռուստաընկերությունները երկար չմնացին «մեղավորի թեկնածու», քանզի ակնհայտից էլ ակնհայտ էր, որ հենց իշխանության ներսից էր եղել արտահոսքը, այն էլ` միտումնավոր, եւ որ Նիկոլի կողքը մի հոգի հավատարիմ մարդ չի մնացել...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Իսկ կիրակի օրով, գիշերվա 11-ին Նիկոլը «Ֆեյսբուքով» ուղիղ եթեր դուրս եկավ` ծայրահեղ ոչ ադեկվատ, ագրեսիվ ելույթով: Ելույթի առանցքը ինքնադատաստանն էր. «Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց (նախկին իշխանության ներկայացուցիչներին-խմբ.) հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»: Դրա առնչությամբ քաղաքագետ Արա Վարդանյանը հեգնանքով նկատեց. «Հիմա տանը մնա՞նք, թե՞ դուրս գանք «սամասուդի»: Բայց միայն «սամասուդի տեսությունով» մոլեգին Նիկոլը չբավարարվեց` նա ծավալվեց իշխանության ներսից «Սերժի մնացուկներին» դուրս շպրտելու թեմայով, սպառնաց բոլորի ունեցվածքը բռնագրավել, «տներից դուրս շպրտել», հիշեց «վնգստացող դատավորներին» եւ «կորոնավիրուսով փրկված» Սահմանադրական դատարանին: Հիշեց նաեւ «կատաղած լրագրողներին»` պնդելով, որ ԶԼՄ-ների 97 տոկոսը, իսկ լրագրողների 70 տոկոսը նախկին իշխանությունից կաշառքներ էր ստանում... Կարճ ասած` շուրջբոլորը թշնամիներ են, եւ բոլորին-բոլորին նա կոչնչացնիՀետաքրքիր է, ո՞ւմ է նա անվանում «Սերժի մնացուկներ»` Դավիթ Տոնոյանի՞ն, Դավիթ Անանյանի՞ն, Ֆելիքս Ցոլակյանի՞ն, մի շարք նախարար-փոխնախարարների՞ն, ուժային կառույցների ամբողջ վերնախավի՞ն... Հաշվողներ եղել են, եւ ցուցակը մի տեսակ շատ երկար է ստացվում: Եթե նա ուզում է կառավարման փորձ ունեցող բոլոր պաշտոնյաներին փոխարինել քայլոներով եւ սորոսականներով, ապա վերջը շատ վատ է լինելու: Իսկ «սերժականների» անվերջ հիշատակումները վկայում են` նա ահավոր նեղվել է ՀՀ երրորդ նախագահի` ԱԺ քննիչ հանձնաժողովում տված հանդարտ, կշռադատված մարտից: Ու սարսափում է այն օրվանից, երբ արտակարգ դրությունը հանվելու է, եւ Սերժ Սարգսյանն ասուլիս է տալուԻնչ վերաբերում է լրագրողների դեմ հարձակումներին, ապա դա ոչ միայն ծայրահեղ ապերախտություն է սեփական լրագրողական անցյալի հանդեպ, այլեւ` վտանգավոր ոտնձգությունԸստ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի. «Եթե բացառենք Նիկոլ Փաշինյանի լայվերում մշտական տեղ զբաղեցնող նախկին «կոռուպցիոների» ու նրանց թալանածը վերադարձնելու թեման, «վնգստացող դատավորներից» հետո այս անգամ հերթն արդեն «կաշառակեր լրագրողներինն» էր, որոնք, ըստ ՀՀ վարչապետի, այսօր «կատաղած» են: Փաստորեն, երեք հիմնական իշխանություններից երկուսին` գործադիրին ու օրենսդիրին ամբողջապես տիրանալուց ու երրորդ` դատական իշխանությանն իր կամակատարը դարձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը չորրորդ իշխանությունը ներկայացնող մամուլն է»: Քաղաքագետը նաեւ շեշտում է. «Առայժմ մինչեւ մայիսի 14-ը (ու պարզ չէ թե ինչքան ժամանակ) երկարաձգված արտակարգ իրավիճակի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երաշխավորված է լինելու հանրահավաքների դիմաց: Հանրահավաքների ու հրապարակային բողոքի մեխանիզմների բացակայության պայմաններում չափազանց մեծանալու է չորրորդ իշխանությունը ներկայացնող մասնավորապես ընդդիմադիր մամուլի բացահայտող ու լուսաբանող դերակատարությունը: Այդ մասին գերազանցորեն տեղյակ է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ նույն զենքից կրակել է իշխանությունների կողմն ու հենց այդ նշանակությունը նկատի առնելով էլ` իշխանափոխության ամենանշանավոր փուլում թիրախ դարձրեց ոչ թե պետական որեւէ կառույց, այլ հենց հանրային ռադիոյի շենքը»:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Եվ մի հետաքրքիր պահ էլ` սկսած ԱԺ հարցուպատասխանից, Նիկոլը հա շեշտում է, որ իրեն կարող է հեռացնել միայն ու միայն ժողովուրդը` «հեղափոխության» միջոցով: Բայց եթե ընդդիմությունը նրան դեռեւս չի առաջադրել հրաժարականի պահանջ, ապա ո՞վ է նրան կուլիսներում ասել` «հեռացիր», եւ դա կիրակնամուտին կրկնել այնքան կոշտ, որ «վոժդը» հիսթերիկ հոխորտանքով գիշերով մտավ եթեր:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

ՆԻԿՈԼԻՑ ՆԱԵՎ ԹԻ՞ՄՆ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ

Անշուշտ, պարետային անսահման լիազորություններով Տիգրան Ավինյանին Նիկոլը պետք չէ, կամ շատ շուտով էլ պետք չի լինելու: Ենթադրաբար` անդրազգային լիբերաստական կենտրոններն ու ԼՏՊ-ն հենց այդ ուղղությամբ էլ աշխատում են: Ու նաեւ միջավայր է փոխվել, ինչի անուղղակի վկայությունն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Բոլորս ենք հիշում, թե որքան ոչ ադեկվատ էր ստեղծված իրավիճակին մեր իշխանությունը, որքան մակերեսային էր եւ անլուրջ պետական պաշտոնյաների պահվածքը, ինչ համառությամբ էր Նիկոլ Փաշինյանը փորձում «Այո» ստանալ իր սահմանադրական ավանտյուրային` կորցնելով թանկարժեք ժամանակը: Արդյունքում Հայաստանն ասաց ԱՅՈ, բայց ոչ թե սահմանադրությանը, այլ` վարակին: Ինչո՞ւ էր երկիրը այդքան անպատրաստ, եւ ի՞նչ ժամանակին պետք է անեին իշխանությունները մինչեւ վարակի զանգվածային բռնկումը: Ինչպե՞ս է այսօր աշխատում պարետատունը: Ինչպե՞ս են ծախսվում պետական միջոցները: Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր են առկա գնումերի եւ ծառայությունների ձեռքբերման ընթացքում: Այս ամենը պետք է դառնա մանրամասն ուսումնասիրման առարկա: Աստծո հաջողությամբ իրավիճակի բարելավումից անմիջապես հետո հրամայական է ստեղծել այս հարցերով հատուկ քննիչ հանձնաժողով»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսինքն` քննության առարկա պետք է դառնա ոչ միայն Նիկոլի, այլեւ պարետատան գործունեությունը: Քայլասերված վարչախմբի գործերը կարծես թե շատ ավելի վատ են, քան կարող ենք պատկերացնել: Եվ ահա Նիկոլի նոր լայվը` «հիասթափվածների» թեմայով: Նա հիասթափվածների այնպիսի երկար եւ ծավալուն թվարկում արեց, որ հարցական մնաց` էլ ո՞վ հիասթափված չէ, եթե հիասթափված են անգամ «քայլողները» եւ «ընկեր-բարեկամները»: Այլեւս ի՞նչ գործ ունի այդ ձախողակը վարչապետի աթոռին... Ըստ քաղաքագետ Արա Վարդանյանի. «Ակնհայտ է մոտալուտ փախուստը: Փորձ է արվում այս պահին իրականացվող բոլոր աշխատանքների արդյունքում, փախուստից հետո ունենալ առնվազն 5% սատարողների զանգված` ապագայում հետ վերադարձի փորձի համար: Գործ ունենք Սահակաշվիլիի սինդրոմով տառապող մարդու հետ»:

ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ փաստում է. «Վաղը Նիկոլը սկսելու է մեղավորներ, դավաճաններ, հիասթափվածներ փնտրել իր սեփական շրջապատում, ու վերջում պարզվելու է, որ միակ «պիտանին ու չհիասթափվածը» ինքն ու Աննան են: Նենց որ, հարգելի «իմքայլականներ», մանրից դավաճանի պիտակը ձեզ է հասնում ու վերջում Նիկոլը սաղիդ հերթով պիտակավորելու է ու դատի, քանի շուտ է, գնացեք էդ մարդուն կաբինետից դուք հանեք, թե չէ հետո մարդասիրության հույս չունենաք մեզանից»:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Կարճ ասած, խառնակ ժամանակներ են: Հոգեվարքի մեջ գտնվող ոչնչությունների բոլուկը դարձել է ծայրահեղ վտանգավոր, այն ընդունակ է ցանկացած իռացիոնալ քայլի: Ուշադիր եղեք, հայե՛ր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА