o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշխարհի տերերը «բարկացած ծնողների» նման մեզ գամել են տնային կալանքի». Իշխան Գասպարյան (տեսանյութ)

21.04.2020 11:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Աշխարհի տերերը «բարկացած ծնողների» նման մեզ գամել են տնային կալանքի». Իշխան Գասպարյան (տեսանյութ)

«Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, թեպետ հետեւում է հորդորներին եւ այս օրերն անցկացնում է տանը, բայց այն մարդկանց է պատկանում, ովքեր թերահավատորեն են վերաբերվում այս ամենին. «Կորոնավիրուսային այն պաշտոնական ինֆորմացիան, որը ներկայացվում է ողջ աշխարհի բնակչությանը, ես այդքան էլ չեմ հավատում: Այս հարցում պատկանում եմ սկեպտիկների թվին: Ես մի փոքր այլ բան եմ տեսնում այս մեծ խաղի մեջ: Ինչու խաղ, որովհետեւ այն ավելի շատ հիշեցնում է բարկացած ծնողների (դրա տակ իհարկե հասկացեք միջազգային էլիտայի այն ներկայացուցիչներին, այն անհատներին, որոնք մշտապես երկրագնդի ողջ բնակչության շարժի եւ ռիթմի սցենարիստներն են համարվում), որոնք իրենց երեխաներին` մեզ ու աշխարհի ողջ բնակչությանը, գամել են տանը եւ տնային կալանքի պայմաններում վախեցնում են, սարսափեցնում,  «բոբո ձյաձյաներով», որոնք դրսում են շրջում...  Իհարկե, ենթարկվել ենք այդ կանոնակարգին, որովհետեւ անորոշությունից շատ ավելի ենք վախենում, մեծամասնության մասին է խոսքը: Իսկ ես որոշակի սարկազմով եմ ասում, որովհետեւ, համենայնդեպս այս առումով ունեմ իմ եզրահանգումները: Համենայնդեպս, խելոք երեխաների պես նստել ենք տանը եւ սպասում ենք մինչեւ բարկացած ծնողները ինչ-որ բան կձեռնարկեն: Բայց, կարծես թե բարկացած ծնողներն այնքան էլ ինչ-որ բան ձեռնարկելու կողմնակից չեն, ընդհանուր կոլապսի նկարագրի մեջ արդեն ինչ-որ բան պետք է ձեռնարկած լինեին: Սակայնեթե այսպես շարունակվի, ապա էլ ավելի կհաստատվի իմ այդ տեսակետըՀամենայնդեպս, լինելով քրիստոնյա, հույս կհայտնեմ, որ միեւնույնն է, Աստծուց կսպասենք այդ արդարացի որոշումանը, որը բոլորիս համար կլինի ընդունելի:

Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում «Հրապարակ»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Թե, այս պայմաններում, տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակից մշակույթի գործիչներն ինչպես են դիմակայում այս ամենին դիտե՛ք «Իրավունքի» հատուկ ռեպորտաժում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА