o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ պետք է կասեցնի ԱՀԿ-ին անդամակցությունը». Նունե Ներսիսյան

19.04.2020 21:06 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ պետք է կասեցնի ԱՀԿ-ին անդամակցությունը». Նունե Ներսիսյան

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եք չէ, երբ 2017-ի վերջից ՀՀ- ում ներդրվեց առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը: Այդ ժամանակ շատ էր խոսվում, որ ԱՀԿ-ի հրահանգով է այս համակարգը ներդրվում, որի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել առողջապահության որակը և կրճատել առողջապահական համակարգի ֆինանսական բեռը: Այս ծրագիրը բազմաթիվ քննարկումներից հետո ընդունվեց, նույնիսկ պետության կողմից որոշակի ժամանակահատվածում սուբսիդավորվեց: Ծրագիրը գործարկելուց անմիջապես հետո ԱՆ-ն առաջարկեց մեկ այլ ծրագիր` դեղերի վաճառքը թույլատրել միայն դեղատոմսով: Մի բան կարող եմ փաստել, մեր երկրի նկատմամբ այս փորձարկումները նույն ԱՀԿ-ի ուղղորդմամբ վաղուց էին սկսվել:

Գյումրեցի տատիկի դիակի հետ շփոթած դիակն ո՞ւր է. Նունե Ներսիսյան

Հիմա փորձեմ մի քանի դրվագներ հիշեցնել: Դրանցից էր, օրինակ՝ ալյուրը հավելանյութերով (ֆոլաթթու եւ այլ) հարստացնելու ծրագիրը: Սակայն մի շարք մասնագետների շատ մեծ ջանքերի գնով այդ ծրագրի իրագործումը կանխվեց: Կամ, նույն ԱՀԿ-ի եւ Gavi-ի ուղղորդմամբ ՀՀ-ում սկսվեց ակտիվ, և նույնիսկ կարելի է ասել առանց ջանք խնայելու, Գարդասիլ ծրագիրը: Որը մեր երկրի առողջապահական եւ ժողովրդագրական անվտանգությանը սպառնացող դավադիր ծրագիր է: Ըստ ինձ առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, ինչպես նաև դեղերի միայն դեղատոմսով վաճառելը, որքան էլ առաջին հայացքից անհավանական թվա, առողջապահական անվտանգությանը սպառնալիքներ են: Հիմա բացատրեմ կապը:

Մարդու՝ պացիենտի ամբողջական տվյալները հայտնելով ընդհանուր համակարգում հեշտացնում է վերահսկել նրա տվյալները և պետության միջոցով, գործընթացները գեներացնող դեստրուկտիվ կառույցների կողմից, մարդու վրա ճնշում գործադրելու և հարձակում իրականացնելու հնարավորություն տալիս: Հետագայում այս համակարգի միջոցով, օրինակ՝ առաջիկայում նախատեսված պատվաստումից խուսափելու դեպքում, օգտագործելով այս միջոցները, բժշկին կարգելվի դեղատոմս գրել՝ եթե պացիենտը չի պատվաստվել, և դեղատնից հնարավոր չի լինի դեղ գնել:

Եկեք չմոռանանք նաև այն փաստը, որ դեղատոմսերից մեծամասամբ օգտվում են հիմնական խոցելի խմբերը: Հիմա հասնենք այսօրվան՝ COVID 19: Համաշխարհային պանդեմիա, կարանտին և այս ամենը կրկին ԱՀԿ-ի անմիջական հրահանգով: Զուգահեռ հիշենք նաև Բիլ Գեյթսի և GOOD CLUB-ի անդամներին և նաև VACCTINATION DIGITAL ID 2020 Ալիանսի մասին և Թորոսյանի կլինիկական փորձարկումների մասին, և ամեն ինչ տեղը կնկնի: Այստեղ կրկին հիշեցնեմ, որ Թորոսյանը նաև GAVI (Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք) անդամ է: Այսպիսով COVID 19-ը օպերացիայի շրջանակում ԱՀԿ-ն ներգրավված է պատվաստանյութերով (ավելի ճիշտ՝ քիմիական զենքով), որով պետք է կրճատվի մարդկանց թվաքանակը:

Ասպիսով մոտենում ենք ավարտին: Հայաստանի Հանրապետթյունը այն երկիրը չէ, որտեղ կարելի է կրճատել մարդկանց: Հայաստանի Հանրապետությունը րոպե առաջ պետք է կասեցնի ԱՀԿ-ին անդամակցությունը և հրաժարվի ԱՀԿ-ի և Գեյթսի ծրագրերով մեր երկրի առողջապահության համակարգը վտանգող, դրա գործունեությունը ուղղորդող ծրագրերից: ՀՀ-ն պետք է է մերժի COVID 19 ի դեմ պատվաստումների նախատեսված ցանկացած ծրագրերը:

Հ.Գ. Եկեք չմոռանանք Սևակի խոսքերը. ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈՒՄ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА